Օնիչա (անգլ.՝ Onitsha, իգբո՝ Onịchạ), քաղաք Նիգերիայի Ինաբրա նահանգում։ Այն տեղակայված է Նիգեր գետի ափին։ Բնակչությունը՝ 561,066 մարդ (2006 թվականի տվյալներով)[3]։
Օնիչայի ագլոմերացիայում բնակվում է 8 530 514 մարդ (ըստ 2015 թվականի տվյալների)[4]։
Քաղաքը հիմնադրվել է 17-րդ դարի սկզբին, Բենինից ներգաղթյալների կողմից։ Շուտով այն վերածվել է կարևոր մշակութային, քաղաքական և առևտրի կենտրոնի, դառնալով Օնիչա թագավորության մայրաքաղաքը[5]։ 1857 թվականին օբին (թագավորը) թույլատրեց անգլիացի վաճառական Ուիլյամ Բալֆուրու Բեյկիին (անգլերեն՝ William Balfour Baikie) քաղաքից ոչ հեռու կառուցի ռազմական ամրոց։ XIX-րդ դարի վերջին Օնիչան դարձավ Նիգերիայի բրիտանական գաղութի մի մասը։ 1960 թվականից արդեն՝ անկախ Նիգերայի։ 1965 թվականին քաղաքում՝ Նիգեր գետի վրայով, կառուցվել է 1404 մետր երկարությամբ կամուրջ (River Niger Bridge (Onitsha))[5].։
Ներկայումս Օնիչան հանդիսանում է նավահանգստային և առևտրային քաղաք։ Գյուղատնտեսական արտադրանքները քաղաք են ներթափանցում հարևան շրջաններից` մուրաբա, կասավա, ցիտրուսային մրգեր, բրինձ, ձուկ, տառո և այլն։ Քաղաքից արտահանվում է կոկոսի յուղը և կոկոսի ընկույզները[5]։ Տեղական շուկայի շենքը Նիգերիայում ամենամեծն է, ավերվել է 1967 թվականին Նիգերիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, բայց հետագայում վերականգնվել է[5]։