Jump to content

Օլինդա Բեժա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլինդա Բեժա
պորտ.՝ Maria Olinda Beja Martins Assunção
Ծննդյան անունպորտ.՝ Maria Olinda Beja Martins Assunção
Ծնվել էդեկտեմբերի 8, 1946(1946-12-08) (77 տարեկան)
ԾննդավայրGuadalupe, Սան Տոմե և Պրինսիպի
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Պորտուգալիա և  Սան Տոմե և Պրինսիպի
Ժանրերպոեզիա
Պարգևներ
 Olinda Beja Վիքիպահեստում

Օլինդա Բեժա (պորտ.՝ Olinda Beja, դեկտեմբերի 8, 1946(1946-12-08), Guadalupe, Սան Տոմե և Պրինսիպի), սանտոմեացի և պորտուգալացի բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանիչ։ Ֆրանսիսշկու Ժոզե Տենրեյրուի անվան գրական մրցանակի դափնեկիր (2013):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 8-ին Գվադալուպայում՝ Սան Տոմե կղզում, պորտուգալացի Ժոզե դե Բեժա-Մարտինշի և սանտոմեուհի Մարիա դա Տրինդադե-Ֆիդիպեի ընտանիքում։ Մանկությունից զբաղվել է գրականությամբ, շատ է կարդացել։ 1949 թվականին հոր կողմից Պորտուգալիա էրուղարկվել Մանգուալդիի քաղաք։ Ընդունվել է Պորտուի համալսարան, որն ավարտել է ֆրանսերեն և պորտուգալերեն լեզուների և գրականության դիպլոմներով։ Լսել է Լիսաբոնի Աբերտայի համալսարանի աֆրիկյան գրականության դասընթացը պորտուգալերեն լեզվով։ 1976 թվականին, ընտանեկան ավանդույթի համաձայն, աշխատանքի է ընդունվել որպես ուսուցիչ՝ միաժամանակ զբաղվելով գրական գործունեությամբ[1]։ Բեժան բազմիցս ասել է․ «Գրողի գործը իմ կյանքի խարիսխն է։ Առանց նրա ես վաղուց խեղդվել էի»։

1985 թվականին վերադարձել է Սան Տոմե և Պրինսիպիում։ 1992 թվականին անդամակցել է Սան Տոմե և Պրինսիպիի գրողների և նկարիչների միությանը (UNEAS)։ 2000 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ դասավանդել է պորտուգալերեն ու մշակույթ և ծառայել է որպես մշակույթի կցորդ Շվեյցարիայում Սան Տոմե և Պրինսիպիի դեսպանատանը։ 2005 թվականին Բրազիլիայի նախագահը գրողին պարգևատրել է Բրազիլիայի ու Սան Տոմե և Պրինսիպիի եղբայրական երկրների Երախտագիտության շքանշանով։ 2005 և 2007 թվականներին արժանացել է «Գրական ստեղծագործություն» մրցանակի՝ «Ոտքերի օծանելիք» և «Գրավանայի պատմությունը» գրքերի համար։ 2012 թվականին առաջադրվել է Պորտուգալական գրական մրցանակի «Գրավանայի պատմությունը» գրքի համար[1][2]։

Ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն։ Բնակություն է հաստատել Վիզեու քաղաքում։ 2013 թվականին արժանացել է Ֆրանսիսշկու Ժոզե Տենրեյրուի անվան գրական մրցանակի «Օկայի ստվերում» բանաստեղծական ժողովածուի համար[3]։ 2015 թվականին գրել է «Հատիկավոր սուրճ» գիրքը, որը ներառվել է Պորտուգալիայում դպրոցական կրթության ծրագրում[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լավ միտո՞ւմ» (պորտ.՝ Bô Tendê?, 1992)
  • «Լույս, լույս» (պորտ.՝ Leve, Leve, 1993)
  • «Չիլոլիի երկրում» (պորտ.՝ No País do Tchiloli, 1996)
  • «Ալեկոծություն» (պորտ.՝ Quebra-Mar, 2001)
  • «Կրեոլյան ջուր» (պորտ.՝ Água Crioula, 2002)
  • «Կախամանգայի բույրերը» (պորտ.՝ Aromas de Cajamanga, 2009)
  • «Հարավային խաչ» (պորտ.՝ O Cruzeiro do Sul, 2011)
  • «Օկայի ստվերում» (պորտ.՝ À Sombra do Oká, 2015)

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տասնհինգօրյա վերադարձը» (պորտ.՝ 15 Dias de Regress, 1994)
  • «Վիլլա Նովայի քարը» (պորտ.՝ A Pedra de Villa Nova, 1999)
  • «Անձրևի կաթիլներ» (պորտ.՝ Pingos de Chuva, 2000)
  • «Իզունարի կղզին» (պորտ.՝ A Ilha de Izunari, 2003)
  • «Օծանելիք ոտքերի համար» (պորտ.՝ Pé-de-Perfume, 2004)
  • «Հատիկավոր սուրճ» (պորտ.՝ Um grão de café, 2013)
  • «Տոմե Բոնբոն» (պորտ.՝ Tomé Bombom, 2016)
  • «Արքայազնի թեյ» (պորտ.՝ Chá do Príncipe, 2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Olinda Beja. Nota biográfica» (PDF). www.cecs.uminho.pt (պորտուգալերեն). Centro de Estudos de Comunicação e Sociedade. Վերցված է 28.7.2020-ին.
  2. «Olinda Beja». www.chiadobooks.com (պորտուգալերեն). Chiadobooks. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 28.7.2020-ին.
  3. Sónia Lopes. «Olinda Beja vence prémio literário Francisco José Tenreiro». www.telanon.info (պորտուգալերեն). Téla Nón. Վերցված է 28.7.2020-ին.
  4. Abel Veiga. «Livro de Olinda Beja entra no Plano Nacional de Leitura de Portugal». www.telanon.info (պորտուգալերեն). Téla Nón. Վերցված է 28.7.2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլինդա Բեժա» հոդվածին։