Օգյուստ Ալլոնժ
Օգյուստ Ալլոնժ ֆր.՝ Auguste Allongé | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[4] |
Վախճանվել է | հուլիսի 4, 1898[3][5] (65 տարեկան) |
Մահվան վայր | Bourron-Marlotte |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Ոճ | Բարբիզոնի դպրոց |
Ժանր | բնանկար |
Աշակերտներ | Charles Bornait-Legueule? |
Auguste Allongé Վիքիպահեստում |
Օգյուստ Ալլոնժ (ֆր.՝ Auguste Allongé, մարտի 19, 1833[1][2][3][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[4] - հուլիսի 4, 1898[3][5], Bourron-Marlotte), 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկական նկարիչ, փորագրող և նկարազարդիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1833 թվականի մարտի 19-ին, Փարիզում։
1852 թվականին սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում` Լեոն Կոնյեի և Լուի Ժոզեֆ Սեզար Դյուկորնեի ղեկավարությամբ։ 1853 թվականին Օգյուս Ալլոնժը պարգևատրվել է մեդալով։
Աշխատել է ջրանկարչության և ածուխով նկարչության տեխնիկայով։ Ստեղծել է մի շարք հայտնի վիմագրություններ և բնապատկերներ։
Ալլոնժը դասավանդել է ածուխով նկարչություն տեխնիկան։ 1875 թվականին հրապարակել է մի քանի լեզուներով թարգմանված տրակտատ արվեստի մասին։
Նա առաջարկել է ածուխով նկարելու այնպիսի տեխնիկա, որով այն կարող էր փայլեցվել ու դառնալ վերջնական աշխատանք` իր հատուկ որակով[7]։
Օգյուստ Ալլոնժի հիմնական մրցակիցը ածուխով նկարելու մրցույթներում Մաքսիմ Լալանն էր։
1896 թվականից եղել է Փարիզի ցուցահանդեսների, մասնավորապես` ջրանկարչության ցուցադրությունների անդամ։
Փարիզում նա ձեռք է բերել մեծ համբավ, ինչի մասին էլ գրել է Ս. Դագիլևը.
Մոտ էր Բարբիզոնյան դպրոցին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գետափնյա ուղի
-
Անտառ
-
Գետակ անտառում
-
Բարբիզոնյան փորագրություն
-
Զբոսանք անտառում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Auguste Allongé (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Auguste Allongé // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00003300
- ↑ 4,0 4,1 4,2 Archives de Paris — P. 87.
- ↑ 5,0 5,1 5,2 GeneaStar
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Extraits sur le site van-gogh
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Ալլոնժ» հոդվածին։ |
|