Քվադ սիթիզ

41°31′ հս․ լ. 90°32′ ամ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Քվադ սիթիզ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես440 կմ²
Քվադ սիթիզ (ԱՄՆ)##
Քվադ սիթիզ (ԱՄՆ)

Քվադ սիթիզ (անգլ.՝ Quad Cities, թարգմանաբար նշանակում է «Չորս քաղաք»), քաղաքային ագլոմերացիա ԱՄՆ-ում՝ Այովա և Իլինոյս նահանգների սահմանակցման վայրում, Միսիսիպի գետի զույգ ափերին։ Սկզբնական շրջանում ագլոմերացիայի հիմնական բնակավայրերն են համարվել Դավենպորտ, Ռոք Այլենդ ու Մոլին քաղաքները, և ագլոմերացիան կոչվել է «Երեք քաղաք» (անգլ.՝ Tri-Cities), հետագայում՝ 1930-ական թվականներին Իլինոյս նահանգի Իստ Մոլին քաղաքի կտրուկ աճի հետ կապված՝ հաստատվել է բնակավայրի ներկայիս անվանումը[1][2][3][4]։ Ավելի ուշ ագլոմերացիայի առավել խոշոր բնակավայրերին միացել է Այովա նահանգի Բետենդորֆ քաղաքը, և այդ կապակցությամբ առաջարկվել է բնակավայրը վերանվանել «Հինգ քաղաք» (անգլ.՝ Quint Cities), սակայն առաջարկությունը չի ընդունվել։

2013 թվականին Քվադ Սիթիզ մետրոպոլիսային տարածքում ապրում էր շուրջ 383.800, իսկ համակցված վիճակագրական տարածքում՝ 475 հազար մարդ, և բնակչության թվաքանակի ցուցանիշով ԱՄՆ-ում այն զբաղեցնում էր 90-րդ տեղը[5][6][7]։

Ագլոմերացիան ունի իր միջազգային օդանավակայանը (Quad City International Airport): 1916 թվականից մինչև օրս բնակավայրում գործում է Չորս քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Welcome to the Quad Cities». City Guide Post Inc. Վերցված է 2008 թ․ փետրվարի 2-ին.
  2. «Community Visitor Information». Illinois Quad Cites Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 2-ին.
  3. Johnson, Dirk (1987 թ․ հոկտեմբերի 20). The New York Times https://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9B0DE3DD1531F933A15753C1A961948260. Վերցված է 2008 թ․ փետրվարի 2-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Why Quad Cities». Quad Cities Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  5. List of Combined Statistical Areas
  6. «Annual Estimates of the Population of Metropolitan and Micropolitan Statistical Areas: April 1, 2010 to July 1». 2011 Population Estimates. United States Census Bureau, Population Division. 2012 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (CSV) 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «Annual Estimates of the Population of Metropolitan and Micropolitan Statistical Areas: April 1, 2010 to July 1, 2011». 2012 Population Estimates. United States Census Bureau, Population Division. 2012 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (CSV) 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Quad Citiesին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվադ սիթիզ» հոդվածին։