Քննարկում:Սիլվեստր Ստալոնե

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եթե Սիլվեսթր, ապա ինչո՞ւ Ստալոնե, այլ ոչ Սթալոնե։--Bekoքննարկում 09։55, 23 Մարտի 2012 (UTC)

Դե ինչպես օտար բառեր ու անունների, այնպես էլ այստեղ միանշանակ դժվար է ասել հարգելի Beko, եթե գտնում եք որ Ձեր առաջարկածը ավելի ճիշտ է ինչ-ինչ փաստերից ելնելով, կարող եք վերանվանել այս հոդվածը։ ERJANIK 10։40, 23 Մարտի 2012 (UTC)

Չէ Երջանիկ ջան, պարզապես մտքովս անցավ, որ երկու տեղում էլ նույն տառն է, բայց տարբեր ենք տառադարձրել: Իտալերենի դեպքում ինչպես միշտ հարցրի իտալացի ընկերոջս նա և անունը և ազգանունը արտասանեց տ-ով, բայց երևի դա իտալերենի դեպքում է, քանի որ ազգանունը անգլերեն Սթալոուն (stəˈloun) է հնչում:--Bekoքննարկում 12:04, 23 Մարտի 2012 (UTC)[reply]
Silvester-ը արդեն հայերենում ընդունված է Սիլվեստր թարգմանել։ Իսկ ընդհանրապես, որքան հասկանում եմ, թ է տառադարձվում հիմնականում ՄՀԱ-ի th հնչյունը։ vacio 17:33, 23 Մարտի 2012 (UTC)[reply]