Քննարկում:Մեդեա Աբրահամյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեկ խնդիր ունեմ, խնդրում եմ օգնեք. ես Մեդեա Աբրահամյանից վերցրել էի մի լուսանկար՝ գլխավոր նկարի համար, ոչ ազատ պատկեր ձևաչափով տեղադրել էի, բայց երևի ինչ-որ բան ճիշտ չէի արել, ջնջվել է: Կարելի՞ է այդ նկարը վերականգնել: Arshak27 (քննարկում) 05:56, 17 Մարտի 2017 (UTC)[reply]

Հարգելի Arshak27։ Այստեղ երկու խնդիր կա։ Նախ՝ ապրող մարդու լուսանկարը ոչ ազատ ձևաչափով բեռնել չի թույլատրվում։ Ոչ ազատ բեռնում են միայն մահացած մարդկանց նկարները Հայերեն Վիքիպեդիայում, այն էլ խիստ սահմանափակումներով։ Երկրորդ՝ այդ (և բազմաթիվ այլ պատկերների) հեղինակը Դուք չեք, դա հեղինակային իրավունքի խախտում է։ Բոլոր այդ պատկերները ջնջվել են Վիքիպահեստի ադմինների կողմից (տես այս էջը՝ Commons:Deletion requests/Files uploaded by Arshak27)։ Խորհուրդ. մի՛ արեք նման բան, Վիքիպահեստ բեռնեք միայն սեփական աշխատանքները։ Ձեր բախտը բերել է, որ Ձեզ չեն արգելափակել պահեստում։ Նման խախտումների համար հաճախ արգելափակում են։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 07:44, 17 Մարտի 2017 (UTC)[reply]
Արշակ ջան, կարող ես ինքդ լուսանկարել թավջութակահարուհուն և բեռնել Վիքիպահեստ :) --Լիլիթ (քննարկում) 07:48, 17 Մարտի 2017 (UTC)[reply]
Շատ լավ, շնորհակալ եմ հարգելի 23artashes և Լիլիթ: Կներեք առաջացրածս խնդիրների համար: Այսուհետ կանոններին ծանոթանալու համար ավելի շատ ժամանակ կտրամադրեմ: Arshak27 (քննարկում) 08:52, 17 Մարտի 2017 (UTC)[reply]
Մեկ հարց էլ. ինձ ուղարկել են մի լուսանկար, որ նոր է արված և հեղինակը թույլատրում է օգտագործել վիքիում: Պետք է նշե՞մ իր անունը: Բացի դրանից, լուսանկարի ներքևում գրված է հեղինակի անունը. արդկո՞ք դա պետք է երևա:Arshak27 (քննարկում) 08:56, 17 Մարտի 2017 (UTC)[reply]
Արշակ ջան, նկարի վրա ջրանիշ չպետք է լինի, և այս դեպքում հեղինակն ինքը պետք է գրանցվի և այդ լուսանկարը բեռնի Վիքիպահեստ իր անունով որպես սեփական աշխատանք։ --Լիլիթ (քննարկում) 09:05, 17 Մարտի 2017 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Լիլիթ ջան: Տեղեկացնեմ, թող իրենք անեն: Arshak27 (քննարկում) 09:49, 17 Մարտի 2017 (UTC)[reply]