Jump to content

Քննարկում:Ինկվիզիցիա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարց է ծագել՝ ինկվիզիցիա թե՞ հավատաքննություն։ Ա.Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, 1967, էջ 374 նշված է ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, գ., (եկեղ.) Դավաքննություն, կրոնաքննություն, հավատափորձություն, սրբաքննություն (հզվդ.) [ինկվիզիցիա]: Իսկ Ժամանակակից Հայոց Լեզվի Բացատրական Բառարանում՝ ինկվիզիցիա և հավատաքննություն։ --Լիլիթ (քննարկում) 19:36, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Ա․ Սուքիասյան «Հայոց Լեզվի Հոմանիշների Բառարան» Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:42, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Սա էլ Համաշխարհային պատմության դասագիրքը, էջ 72՝ Ինկվիզիցիա (Հավատաքննություն) --Լիլիթ (քննարկում) 19:46, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Կարծում եմ՝ «ինկվիզիցիա»-ն ընդունելի տարբերակ է՝ որպես պատմական հասկացություն կիրառելիս: - A.arpi.a (քննարկում) 19:50, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ինվիզիցիան վաղուց է մտել լեզվի մեջ և օգտագործվել, պատմական շրջանի հետ կապված կարծում եմ ճիշտ է այն օգտագործել։--Beko (քննարկում) 20:00, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Հարգելինե՛րս, ժամանակին կիրառելի էր բառերի այնպիսի կիրառություն, որը հիմա հանձնարարելի չէ, նույնիսկ՝ սխալ: Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:05, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Ասեմ ավելին, եթե լեզվում կա բառի հայերեն տարբերակը, ապա հանձնարարելի է դրա կիրարկումը, իսկ օտար տարբերակը համարվում է տվյալ լեզվում ոչ թե փոխառություն (որոնցով հարուստ է ու հարստացել է մեր լեզուն), այլ օտարաբանություն: Այսպես, ժամանակին կոմպյուտեր-ը փոխվեց համակարգչի, անտենաալեցիր-ի կամ ալեհավաք-ի և այլն: Լեզուն կենդանի է գործածության մեջ: Սրանք գտա՞ն իրենց տեղը գրական խոսքում: Գտա՛ն: Հետևությունները թողնում եմ ձեզ: Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:43, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Նման հարցերը երբեք չի կարելի կտրուկ ձևով մի կողմ թեքել, մանավանդ երբ օտար տերմինների դեպքում հայերեն շատ հաճախ սարքովի ու էլ ավելի օտարաշունչ համանիշներ ունենք: Ամեն դեպքում, սա շատ-շատ է քննարկվել ընդհանուր ձևով, իմաստ չունի անընդհատ կրկնել, հաջող ու անհաջող օրինակներ երկու կողմից էլ կարելի է բերել: Կոնկրետ տերմինի դեպքում առավել հանձնարարելի և ընդունելի եմ համարում ինկվիզիցա ձևը, կողքը՝ որպես բացատրություն, կարելի է գրել հայերեն ձևը: A.arpi.a (քննարկում) 16:29, 26 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Կա առաջարկ. հոդվածում հենց դատարանն անվանել ինկվիզիցիա, իսկ մնացած դեպքերում՝ հավատաքննություն: Ես պարտավորվում եմ ուժերիս ներածին չափով հետևել գործընթացին: Հարգանքներս: Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:28, 27 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հարգելի՛ A.arpi.a, մի՞թե եզրույթները (տերմիններ) չեն թարգմանվում ու չեն հնչում: Եվ օրինակներից զատ, շեշտում եմ, որ եթե լեզվում կա եզրույթի (բառի) հայերեն տարբերակը, ապա դա Ձեզ դուր է գալիս, թե ոչ, ինչքան է Ձեր ականջին հաճելի կամ սովոր օտար տարբերակը, ապա պետք է կիրառվի հայերեն տարբերակը: Հակառակ պարագայում, բառը համարվում է օտարաբանություն, բայց ոչ՝ փոխառություն: Իսկ թե ինչպես է աշխատում Լեզվի պետական տեսչությունը թարգմանությունների ու լեզվի անաղարտության հարցերում, կարծում եմ այստեղ ո՛չ տեղն է, ո՛չ էլ հարմար ժամանակը խոսելու համար: Մաքրամոլության խնդիր չէ, ուղղակի կա բառի հայերեն տարբերակը, որը շատ ճիշտ բնորոշում է երևույթը, առարկան, ուստի արդեն պարտադիր է դառնում նրա գործածությունը: Իմ առաջարկն էլ դա է. հոդվածի վերնագիրը թող մնա Ինկվիզիցիա, իսկ փակագծերում նշվի հայերեն տարբերակը՝ Հավատաքննություն: Հոդվածում արդեն պետք է նշվի ինկվիզիան հավատաքննություն կամ հավատաքննիչ դատարան (ըստ ենթատեքստի), իսկ ինկվիզիտորը հավատաքննիչ: Հարգանքներով՝ Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:58, 28 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ռոբ ջան, խնդրում եմ կարծիքդ հայտնես այս քննարկման վերաբերյալ։ Շնորհակալություն։ --Լիլիթ (քննարկում) 19:52, 5 Մայիսի 2014 (UTC)[reply]
Հարգելի Արամ, Վիքիպեդիայում ընդունված է կիրառել երևույթի/առարկայի (և այլն...) առավել տարածված տերմինը։ Ըստ Ձեզ՝ ավելի տարածված է ինկվիզիցիա՞ն, թե՞ հավատաքննությունը։ ջեօ 05:54, 6 Մայիսի 2014 (UTC)[reply]
Հակված եմ «Հավատաքննություն» անվանմանը՝ որպես հայենենին հարազատ, թեև հին (խորհրդային) մասնագիտական գրականության մեջ ավելի շատ է տարածված «ինկվիզիցիան»: Բայց եթե թարգմանել են, ուրեմն առաջարկում եմ օգտագործել՝ նույն երևույթի հայացված անունն է..--Rob (քննարկում) 15:01, 6 Մայիսի 2014 (UTC)[reply]
Մի բան էլ, բառհոդվածի մեջ երևույթի բացատրությունն այնքան էլ ճշգրիտ չէ: «Հավատաքննությունը» դատարան չէ, այլ հաստատությունների խումբ, որի նպատակն էր պայքարել հերետիկոսությունների դեմ, քննել ճշմարիտ հավատին տարբեր ուսմունքների համապատասխանությունը: --Rob (քննարկում) 15:05, 6 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հարգարժա՛ն Ռոբ, շնորհակալություն կարծիքի համար: Այո՛, «Հավատաքննությունը» դատարան չէ, և ես առաջարկում եմ որպես կառույցի, որտեղ քննվել են հերձվածողների (հերետիկոսների) գործերը, անվանել «հավատաքննիչ դատարան», իսկ որպես հաստատությունների խումբ՝ «հավատաքննություն»: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 00:09, 8 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հարգելի Արամ, Դուք իմ հարցին չպատասխանեցիք։ ջեօ 07:28, 10 Մայիսի 2014 (UTC)[reply]
Մեծարգո ջեօ , կարո՞ղ եք ասել` ո՞րն է ընդհանրապես Հայկական Վիքիպեդիայի նպատակը: Փորձեմ հուշել. ունենալ օտարալեզու հոդվածների հայերեն արժեքավոր տարբերակներով հայեցի հանրագիտարա՞ն, թե՞ միջակության մակարդակի ինչ-որ հայերեն կայք, որտեղ կցկտուր կամ ոչ լիարժեք ի մի բերված կլինեն օտարալեզու հոդվածները: Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է (համենայն դեպս, եթե դուք Հայերեն Վիքիպեդիայում եք ու հետաքրքրված եք նրանով): Գուցե կրկնվում եմ, բայց կասեմ նորից, որ եթե լեզվում կա օտար բառի համարժեքը, պարտադիր է դրա կիրառությունը, իսկ օտար բառը` որպես ծանոթագրություն, կարելի է մատուցել: Կարծում եմ` Ձեր հարցին պատասխանեցի ու կարծում եմ` Դուք էլ մի կողմ կթողեք մեր լեզվի նկատմամբ ունեցած այն դիրքորոշումը, որ մեր լեզվում ստեղծված ցանակացած բառ կամ եզրույթ լինում է փրփրագմփիկի կամ գրգռաճեղքի մակարդակի, այլ լեզվին կնայեք որպես կենդանի զարգացող մարմնի, որի կենսունակությունը գործածության մեջ: Հարգանքներս` Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:29, 10 Մայիսի 2014 (UTC)[reply]
Այո, համաձայն եմ, որ Հայերեն Վիքիպեդիայի նպատակը «ունենալ օտարալեզու հոդվածների հայերեն արժեքավոր տարբերակները»։ Այդ իսկ պատճառով էլ մենք բոլորս այստեղ ենք։ Սակայն ոչ թե հայեցի տարբերակը, այլ հայերեն։ Վերևում արդեն նշել եմ, որ Վիքիպեդիայում որպես հոդվածվերնագիր գրվում է երևույթի/առարկայի (և այլն...) առավել տարածված անվանումը։ Տվյալ պարագայում ես չեմ կարծում, որ հավատաքննությունը առավել տարածված է, քան ինկվիզիցիան, այդ իսկ պատճառով անձամբ հակված է հոդվածի ներկայիս անունը թողնելուն։ Իսկ «փրփրագմփիկ», «գրգռաճեղք» կամ «ինքնապոզասայլակ» մակարդակի թարգմանությունները, կարծում եմ, Դուք էլ գիտեք, որ պարապ ուղեղի արգասիք են և որևէ ընդհանրություն չունեն բանականության և լրջության հետ։ ջեօ 07:34, 11 Մայիսի 2014 (UTC)[reply]
Հարգելի՛ ջեօ , հայերենը հայերեն է իր բառապաշարով, շարահյուսությամբ, շարահարությամբ, կանոններով ու օրինաչափություններով: Իսկ ինչու՞ մենք պետք է հայերենը «զոհենք»: Իսկ ինչու՞ չփորձենք հասկանալի և հասանելի դարձնել նոր բառերը: Թող սա էլ ավելանա Վիքիպեդիայի ուսուցողական առաքելությանը՝ ավելացնելով նրա բազմաթիվ արժեքները ևս մեկով: Պետք է, հարգելի՛ ջեօ , տուրք տալ նրան, ինչ ճիշտ է: Թույլ տվեք խոսք ավարտել Սևակի խոսքերով՝ Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ, Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ...: Ընդունեք հարգանքներիս հավաստիքը՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:34, 11 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հարգելինե՛րս, եկեք ընդհանուր եզրակացության գանք այս քննարկման շուրջ: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:55, 22 Մայիսի 2014 (UTC)[reply]

«Եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք», որպես այդ ոլորտներից հեռու մարդ, ես կընկալեյի «Ինկվիզիցիան» որպես Կաթոլիկ եկեղեցու, միջնադարում իրականացված պրակտիկան, իսկ «Հավատաքննությունը» ավելի լայն, երևույթն ընդհանրապես, որտեղ ինկվիզիցիան կոնկրետ դեպքերից մեկն էր։ Բայց սա գրում եմ, զուտ որպեսզի կիսվեմ, իմ թեմային չտիրապետող մարդու ընկալմումով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:42, 2 Մարտի 2015 (UTC)[reply]
Միանշանակ ինկվիզիցիա: Առաջին պատճառ՝ բոլոր վիքիներում նշված է այդպես, այսինքն՝ կա ընդհանուր դրույթ՝ տարածվածությունը: Ինկվիզիցիան տարածված բառ է, իսկ վիքին նախընտրում է տարածվածը: Ես ինքս լեզվաբան եմ, և հավատաքննություն բառը լսել եմ մեկ-երկու անգամ: Ամենուրեք ինկվիզիցիա է: Նույն տրամաբանությամբ հայ վիքիում կան բազմաթիվ հոդվածներ, որոնք նույնիսկ ընտրում են սխալ վերնագիրը՝ Մարիինսկի-ի փոխարեն՝ Մարիինյան, երբ նման բառ չկա հայերենում, Մուհամմադ Ալիի փոխարեն՝ Մուհամմեդ, չնայած որ մարդու անունը ա-ով է: Պատճառն այն էր, որ մի քանի մեդիա ընկերություն ընտրել է ե-ն՝ ռուսերենից, դարձյալ սխալ թարգմանելով: Երկրորդ պատճառ՝ հայերեն նորաստեղծ բառերը այսպես միանգամից չպետք է ներխուժեն մեր բառապաշար, դա պետք է լինի փուլ առ փուլ: Մեր լեզուն կդառնա արհեստածին: Դեռ այսքանը--Հայկ (արաբագետ) 23:01, 2 Մարտի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Հայկ, մի քանի վիքիներո՞ւմ: Իսկ հայերենը երբվանի՞ց է միջազգային լեզու: Մի՞թե 1967 թվականը նոր է: Եվ որպես լեզվաբան՝ միանշանակ տեղյակ կլինեք օտարաբանությունների մասին: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:48, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Արամ Սողոմոնյան, ես օտարաբանությունների մասին գիտեմ, բայց իմ բերած փաստարկներին Դուք չանդրադարձաք--Հայկ (արաբագետ) 08:00, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Հայկ, իմ տված հարցերն արդեն իսկ անդրադարձ էին: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:15, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Լավ: Ինչ կասեք Մուհամմեդ Ալիի մասին? Անձնագրում, բոլոր փաստաթղթերում, բոլոր, նույնիսկ վիքիներում, ամեն տեսակ մամուլում մարդու անունը գրված է ա-ով: Արաբերենում, իսկ նրա անունը հենց արաբերեն է, ոչ թե թուրքերեն կամ պարսկերեն, գրված է ա, ասեմ ավելին՝ ե տառը չկա: Իսկ հայ վիքին ընտրել է ե-ով տարբերակը: Քանի որ մի քանի լրատվամիջոց, որոնք անդրադարձել էին բռնցքամարտիկին, վերցրել են ռուսերենից ու «թարգմանել»: Հիմա նույն տրամաբանությամբ ուրեմն թող հայ վիքին շարժվի, ու ընտրի ինկվիզիցիան (ուզում եմ հավելել, ի միջի այլոց, որ ես բացարձակ կողմնակից եմ, որ բոլոր անունները գրվեն հայերեն կամ հայաֆիկացված, սակայն իմ, ինչպես նաև Ձեր կողմնակից լինելը հակասում է վիքիին այս հարցում)--Հայկ (արաբագետ) 09:02, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Հայկ, եթե խոսքը վերաբերում է անձնանուններին, տեղանուններին, ապա վերցվում է մայր լեզվից եկած տարբերակը: Այդ նույն տրամաբանությամբ մի քանի ամիս առաջ Նիցցա-ն երկար քննարկումների արդյունքում մեր հարգարժան Լիլիթը վերափոխեց Նիս-ի, որովհետև մայր լեզվում գրվում է Nice[1]: Իսկ ինչ վերաբերում է եզրույթներին, ապա եթե լեզվում կան դրանց համարժեքները (ընդունելի, իսկ Սուքիասյանի [2] և Աղայանի [3] բառարաններն ընդունելի են), ապա պետք է օգտագործվի հայերեն տարբերակը, հակառակ պարագայում բառը համարվում է օտարաբանություն: Այ եթե մեր լեզվում չլիներ համարժեքը, մենք որպես փոխառություն կգործածեինք ինկվիզիցիան: Պետք չէ մեր լեզվին վերաբերել քամահրանքով ու մոտենալ այն միտումով, որ եղած, եղող կամ ստեղծվող բառերը հեռու են երևույթն ամբողջությամբ, ըստ էության ներկայացնելուց: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:22, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Արամ, Լիլիթը փոխեց Նիսի այն բանից հետո, երբ մենք խորհրդակցեցինք: Ես նշեցի, որ եթե Դիլբարյանն է այդպես ասել, ուրեմն այդպես էլ պետք է լինի: Ու Նիսի օրինակը շատ լավ եմ հիշում: Ինչ վերաբերում է Ձեր նշած հղումներին, իհարկե, շնորհակալ եմ, բայց դրանց ես ծանոթ եմ: Ուրեմն, եթե կարիք կա այս էջն անվանափոխելու, և այսուհետ այս հարցը մեկընդմիշտ լուծելու, առաջարկում եմ բացենք քննարկում և կանոնակարգում մտցնենք փոփոխություն, ինչպես կարգն է՝ քվեարկությամբ: Փոխենք այն կետը, որտեղ նշվում է՝ վիքին ընտրում է տարածված անունը, դնելով այս կետը՝ ընտրում է ճիշտ տարբերակը՝ հայերեն, հայեցի, օտար անվան համար՝ այդ լեզվին համապատասխան: Ինչ կասես:--Հայկ (արաբագետ) 10:48, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Հարգելի Արամ, քամահրանքով հայոց լեզվին այստեղ ոչ ոք չի վերաբերում․ կարծում եմ՝ Դուք էլ եք համաձայն, որ այստեղ հավաքվել են գիտակից անձինք, և համենայն դեպս հանրագիտարանում քամահրանքի անհրաժեշտություն չկա։
Իսկ այժմ բուն թեմային․ ես ևս մեկ անգամ եմ ցանկանում ընդգծել, որ Վիքիպեդիայում օգտագործվում է անվանման ավելի տարածված տարբերակը, որն օգտագործվել է վստահելի աղբյուրներում։ Ես շարունակում եմ կարծել, որ «ինկվիզիցիա» տարբերակն առավել տարածված է, քան «հավատաքննությունը»։ --Ջեօ () 10:46, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Հարգարժա՛ն Ջեօ, քավ լիցի, չէի ուզի նսեմացրած լինել (թույլ էլ չեմ տա) որևէ մեկին. սա ենթատեքստերից խուսափելու համար:
Մենք, սակայն, խոսել ենք այս մասին, որ մենք ուզում ենք ունենալ բարձր մակարդակի հայերեն հանրագիտարան: Ի՞նչն է խանգարում ունենալ հավատաքննություն տարբերակը: Առավել տարածված է ինկվիզիցիա՞ն: Իսկ որտեղի՞ց տարածվածության վերաբերյալ այդ համոզումը: Բացի այդ, տարածվածությանը տուրք չտալու համար խնդրում եմ ընթերցեք Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուն, որը բացի հայերեն համարժեքները ներկայացնելուց, ներկայացնում է մի քանի պարզ կանոններ՝ ընդդեմ տարածված կիրառությունների: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:03, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Արամ, այնպիսի տպավորություն է, որ մենք խոսում ենք տարբեր բաների մասին: Դուք ասում եք՝ որքան լավ կլինի, որ բոլոր անունները հայեցի դառնան, ես էլ եմ ասում՝ այո, թող դառնան, բայց կա կանոնակարգ, որը հակասում է դրան: Դրա համար մեխը կանոնակարգին է անհրաժեշտ խփել: Վերևում ես առաջարկն արեցի:--Հայկ (արաբագետ) 11:16, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Հա՛յկ, չի կարող կանոնակարգը հակասել մայր օրենքին: Տվյալ դեպքում կանոնակարգն է հարմարվում օրենքին, ոչ թե հակառակը: Եվ վերջում, որպեսզի ամփոփեմ ամեն ինչ. ես հետայսու թարգմանություններում կօգտագործեմ հավատաքննություն-ը և ոչ մի դեպքում իկվիզիցիա-ն: Այս քննարկմանը ես այլևս չեմ մասնակցում՝ համարելով, որ այն արդեն ամեն ինչ որոշել է (ըստ կանոնադրության): --Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:31, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Կանոնակարգը հնարավոր չէ փոխել, որովհետև այն բոլորի վիքիպեդիաներում է կիրառվում։ --Ջեօ () 11:34, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Հա՛յկ, դեմ չեմ, սկսեք գործընթացը:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:36, 3 Մարտի 2015 (UTC)[reply]