Քենդրիկ Լամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենդրիկ Լամար
Լամարը 2013 թվականի օգոստոսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKendrick Lamar
Ի ծնե անունՔենդրիկ Լամար Դաքվորթ
Նաև հայտնի է որպեսK-Dot
Ծնվել էհունիսի 17, 1987 (36 տարեկան)
Կոմպտոն, Կալիֆորնիա
Երկիր ԱՄՆ[1][2]
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ[3]
Գործունեություն2003-ներկա
ԼեյբլTop Dawg Entertainment, Aftermath Entertainment, Interscope Records (ներկա)
Konkrete Jungle (նախկին)
ԿրթությունCentennial High School?
Պարգևներ
Կայքoklama.com
 Kendrick Lamar Վիքիպահեստում

Քենդրիկ Լամար Դաքվորթ (անգլ.՝ Kendrick Lamar Duckworth, հունիսի 17, 1987(1987-06-17)[5][6], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][6]), ամերիկացի ռեփեր, 2009 թվականին ձևավորված «Black Hippy» խմբի անդամ։ Առաջին անգամ մեծ ճանաչում է ձեռք բերել 2010 թվականի սեպտեմբեր ամսին թողարկված իր «Overly Dedicated» միքսթեյպի շնորհիվ։ 2011 թվականի հուլիսի 2-ին թողարկել է իր «Section.80» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերի 22-ին թողարկել է իր «Good Kid, M.A.A.D City» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը, որը առաջին շաբաթում վաճառվել է 242,000 օրինակով և Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտել երկրորդ հորիզոնականով։ Այդ ալբոմը նաև առաջադրված է եղել Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում։ Քենդրիկ Լամարի երրորդ ալբոմը, որը կրում է «To Pimp a Butterfly» անվանումը, թողարկվել է 2015 թվականի մարտին և գլխավորել է Billboard 200-ը։ 2016 թվականի փետրվարին Լամարը ստացել է 5 Գրեմմի մրցանակ։

Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչող կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենդրիկը կատարում է Թուփաքի «Hail Mary» երգը

Քենդրիկ Լամարը նշել է, որ Թուփաք Շակուրը, The Notorious B.I.G.-ը, Ջեյ Զին, Նեսը և Էմինեմը իր ամենասիրելի հինգ ռեփերներն են։ Նա Թուփաք Շակուրին համարում է իրեն ամենաշատը ոգեշնչած կատարողը, ով ազդեցություն է ունեցել ոչ միայն իր երաժշտության վրա, այլ նաև՝ ապրելակերպի[8][9]։ 2012 թվականի սեպտեմբերին տված հարցազրույցներից մեկում, Քենդրիկը նշել է, որ Էմինեմը իրեն ոգեշնչել է լինելու ավելի ագրեսիվ իր երգերում[10][11]։ Մեկ այլ հարցազրույցում նա ասել է, որ նաև ոգեշնչվել է Լիլ Ուեյնի ոճից և բարձր է գնահատում նրա երկարակեցությունը հիփ հոփ երաժշտությունում[12]։ Քենդրիկը նաև ասել է, որ մեծացել է լսելով Ռակիմի, Dr. Dre-ի և Tha Dogg Pound դուետի երգերը[13]։ 2013 թվականի հունվարին տված հարցազրույցներից մեկում, երբ նրան խնդրել են նշել երեք ռեփերների անուններ, ովքեր խաղացել են դեր նրա ոճի վրա, նա նշել է Kurupt-ի, Թուփաքի և Այս Քյուբի անունները[14]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երաժշտական ոճի մասին խոսելիս նա ասել է․ «Դուք իսկապես չեք կարող դասակարգել իմ երաժշտությունը։ Դա մարդկային երաժշտություն է»[15][16]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Section.80»
«Good Kid, M.A.A.D City»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 22, 2012
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment, Aftermath Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«To Pimp a Butterfly»
  • Թողարկված։ Մարտի 16, 2015
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment, Aftermath Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Kendrick Lamar EP»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 31, 2009
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Y.N.I.C. (Hub City Threat: Minor of the Year)»
  • Թողարկված։ 2003
  • Ֆորմատներ։ CD
«Training Day»
  • Թողարկված։ 2005
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«No Sleep 'Til NYC»
(Ջեյ Ռոքի հետ)
  • Թողարկված։ Դեկտեմբեր, 2007
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«C4»
  • Թողարկված։ 2009
  • Լեյբլ։ Intergroove
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Overly Dedicated»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 14, 2010
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Հավաքածու ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Untitled Unmastered»
  • Թողարկված։ Մարտի 4, 2016
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment, Aftermath Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://espn.go.com/olympics/trackandfield/story/_/id/10760391/prosecutor-criticizes-behavior
  2. http://www.bbc.co.uk/music/artists/381086ea-f511-4aba-bdf9-71c753dc5077
  3. Montreux Jazz Festival Database
  4. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/225
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Musik-Sammler.de (գերմ.) — 2005.
  7. 7,0 7,1 Kendrick Lamar Biography
  8. «Kendrick Lamar defines HiiiPower & having a vision of 2pac». YouTube. 2011 թ․ հուլիսի 13. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  9. «Kendrick Lamar 'HiiiPOWER' OFFICIAL MUSIC VIDEO». YouTube. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  10. «Kendrick Lamar Says Eminem "Definitely" Influenced His Style, Calls Him A "Genius"». YouTube. 2012 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Kendrick Lamar Says 'Backseat Freestyle' Was Influenced By Eminem». Vibe. 2013 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  12. Kendrick Lamar Explains How Lil Wayne Influenced His Style | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales | HipHop DX
  13. Kendrick Lamar Wants To Rap With Jay-Z & Nas, Says He's "On Their Toes" | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales | HipHop DX
  14. Ryon, Sean (2013 թ․ հունվարի 28). «Kendrick Lamar Says He's A Mixture Of Kurupt, Tupac & Ice Cube | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  15. «Video: Kendrick Lamar: "You Really Can't Categorize My Music, It's Human Music."». youheardthatnew.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  16. «Kendrick Lamar talks J Cole, XXL Freshmen, Kid Cudi, Human Music». Music and Wisdom. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդրիկ Լամար» հոդվածին։