Քելլի Բարեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քելլի Բարեթ
Ծնվել էհունվարի 26, 1984(1984-01-26)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՎիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
kellibarrett.com

Քելլի Բարեթ (անգլ.՝ Kelli Barrett, հունվարի 26, 1984(1984-01-26)[1], Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ[2]), հեռուստատեսության, կինոյի և մյուզիքլի ամերիկացի դերասանուհի

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլի Բարեթը ծնվել է 1984 թվականի հունվարի 26-ին ԱՄՆՎիրջինիա նահանգի Վիրջինիա Բիչ քաղաքում։ Ավարտել է գեղարվեստական դպրոցը, իսկ հետո՝ Ֆիլադելֆիայի արվեստի դպրոցը։

2002 թվականին Քելլին առաջնելույթ է ունեցել կինոյում։ 2008 թվականին մասնակցել է «Դարի ռոքը» արտաբրոդվեյական մյուզիքլի նկարահանումներին[3][4]։ Խաղացել է «Էյս» (2006-2007), «Թագավորական ընտանիք» (2009), «Անասնաբույժ» (2015)[5][6][7] և այլ ներկայացումներում[8][9][10]։

2017 թվականին «Պատժողը» սերիալում խաղացել է Մարիա Կասլի դերը[11]։ 2018 թվականին «Էմմա» մյուզիքլում խաղացել է գլխավոր դերը[12]։ 2019 թվականին «Ֆոսի/Վերդոն» սերիալում խաղացել է Լայզա Մինելլիի դերը[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 26-ին ամուսնացել է դերասան Ջորդան Սպեկտորի հետ[14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ս Ուշ գիշեր Քոնան Օ՚Բրայանի հետ Late Night with Conan O'Brien դերակատար
2008-2009 ս Ինչպես է աշխարհը պտտվում As the World Turns Մեդի Քոուլմեն
2009 ֆ Առևտրամոլի խոստովանությունները Confessions of a Shopaholic սև զգեստով աղջիկ
2009 ֆ Կարմիր կարթ Red Hook Էլեն
2010 ֆ Հիշի՛ր ինձ Remember Me թխահեր Մայամիից
2010 ս Լավ կինը The Good Wife Բիանկա Փրայս
2010 ս Տգեղ Բեթթին Ugly Betty Տրիշտա
2010 ֆ Ավելին, քան ընկեր The Switch Ջեսիկա, Ռոլանդի կինը
2011-2016 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Դալիյա Ջիսապ/Ֆիբի Բյորնապ
2011 ֆ Պարոն Փոփերի պինգվինները Mr. Popper's Penguins տիկին Փոփեր, Թոմի մայրը
2011 ս Շնորհալի մարդ A Gifted Man Ռեյչել Լյուիս
2012 ս Պատրաստված է Ջերսիում Made in Jersey Հանա Էդվուդ
2013 ս Չիկագոյի հրշեջները Chicago Fire Ռենե Ուելի
2013 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին NCIS Ռուբի Լեմեր
2014 ս Կապույտ արյուն Blue Bloods Մերիեն Ռասել
2014 ֆ Զառայի օրենքը Zarra's Law Վանեսա Անդրեոլի
2016 ֆ Երջանիկ երեխա Happy Baby Զահավա
2016 ս Անխելքները BrainDead Փոլի Սևիդենտ
2017 ս Սև ցուցակ։ Հատուցում The Blacklist: Redemption Սինթիյա Սթեգներ
2017 ս Ուորմվուդ Wormwood Իզաբել Բիգլի
2017-2019 ս Պատժողը The Punisher Մարիա Քասլ
2018 ֆ Էմմա Emma Էմմա Բուդհաուս
2019 ս Ֆոսի/Վերդոն Fosse/Verdon Լայզա Մինելլի
2017-այժմ ս Հարստություն Dynasty Նադյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելլի Բարեթ» հոդվածին։