Քեթրին Դանեմ
Քեթրին Դանեմ անգլ.՝ Katherine Mary Dunham | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1909[1][2][3][…] կամ հունիսի 22, 1912[4][5] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ կամ Glen Ellyn, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 23, 2006[6] կամ մայիսի 21, 2006[4][5] |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Չիկագոյի համալսարան[8], Joliet Junior College?[8], Չիկագոյի համալսարան (1936) և Joliet Central High School? |
Մասնագիտություն | մարդաբան, պարուսույց, պարուհի, երաժշտության ուսուցիչ, երգերի հեղինակ, կինոդերասանուհի և ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | kdcah.org |
Katherine Dunham Վիքիպահեստում |
Քեթրին Դանեմ (անգլ.՝ Katherine Mary Dunham, հունիսի 24, 1909[1][2][3][…] կամ հունիսի 22, 1912[4][5], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ և Glen Ellyn, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 23, 2006[6] կամ մայիսի 21, 2006[4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասանուհի, երգերի հեղինակ և կատարող, պարուհի, խորեոգրաֆ, մարդաբան, մանկավարժ, մշակութային կազմակերպիչ և հասարակական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդաբանություն ուսումնասիրել է Չիկագոյի համալսարանում, որտեղ նրա դասախոսների թվում էին Ալֆրեդ Ռադկլիֆ-Բրաունը, Բրոնիսլավ Մալինովսկին, Էդուարդ Սեպիրը, Ռոբերտ Ռեդֆիլդը, ապա՝ Հյուսիսարևմտյան համալսարանում՝ Մելվիլ Ջին Հերսկովիցի ղեկավարության ներքո։ 1933 թվականին Չիկագոյում ստեղծել է Negro Dance Group պարային կոլեկտիվը։ 1935-1936 թվականներին Անտիլյան կղզիներում ուսումնասիրել է ավանդական պարային մշակույթը, որի հիման վրա էլ Չիկագոյի համալսարանում գրել և պաշտպանել է Հայիթիական պարեր դիսերտացիան (թարգմանվել է մի քանի լեզուներով)։ 1939 թվականին առաջնաելույթ է կատարել կինոյում, հանդես է եկել որպես դերասանուհի և խորեոգրաֆ։ 1940-ական թվականներին հիմնադրել է Քեթին Դանեմ ընկերությունը՝ ժամանակակից պարերի առաջին աֆրոամերիկյան ընկերությունը, որի հետ շրջագայել է ավելի քան 50 երկրներում։ Հանդես է եկել Բրոդվեյում, Մետրոպոլիտեն օպերայում, աշխատել է Սոլ Յուրոկի հետ, համագործակցել է Ջորջ Բալանչինի հետ։ Բեմից հեռացել է 1967 թվականին։
1967 թվականին Իլինոյս նահանգի Իստ-Սենտ Լուիս քաղաքում աղքատ երեխաների համար հիմնադրել է Performing Arts Training Center-ը (այժմ՝ Քեթրին Դանեմի արվեստի և հումանիտար գիտությունների կենտրոն)։
Պարի մարդաբանության (էթնոխորեոգրաֆիայի) տեսական և գործնական զարգացման մեջ առաջատար գործիչ է։ Ընկերություն է արել Էրիխ Ֆրոմի և Հարի Բելաֆոնտեի հետ։ Վերջին անգամ 82 տարեկան հասակում է մասնակցել բողոքի շարժումներին՝ 47-օրյա հացադուլին, ընդդեմ ԱՄՆ կառավարության կողմից Հաիթիի փախստականների բռնի հայրենադարձության։
Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա աշակերտների մեջ էին Էլվին Էյլինը, Էրտա Քիթը, Գրեգորի Պեկը, Ուորեն Բիթին, Սիդնի Պուատյեն, Մառլոն Բրանդոն, Ջեյմս Դինը և շատ ուրիշներ։ Երկար տարիներ նրա ընթերական ու անձնական քարտուղարն է եղել Մայա Դերենը։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Շվայցերի երաժշտական մրցանակ (1979)[11], Քենեդիի անվան կենտրոնի Պատվո նշան (1983)[12], Ամերիկյան մարդաբանական ասոցիացիայի տարբերության նշան(1986)[13], Ազգային մեդալ՝ արվեստում նվաճումների համար (1989)[14] և շատ ուրիշ մրցանակներ։ Վաշինգտոն Փոստ թերթը Դանեմին անվանել է «Մեծ բալետի բեմի Եկատերինա»[15]։ Նա ընդգրկվել է 100 մեծագույն աֆրոամերիկացիներ կենսագրական բառարանում (2002)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095734926
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://www.oxfordmusiconline.com/grovemusic/view/10.1093/gmo/9781561592630.001.0001/omo-9781561592630-e-1002092439
- ↑ 6,0 6,1 6,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #119394219 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 8,0 8,1 http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9800E7D9103EF930A15756C0A9609C8B63
- ↑ https://www.arts.gov/honors/medals/katherine-dunham
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
- ↑ Биография Кэтрин Данэм Արխիվացված 2020-02-09 Wayback Machine на сайте Центра искусств имени Кеннеди
- ↑ Список обладателей знака Почёта Центра имени Кеннеди Արխիվացված 2015-01-14 Wayback Machine на сайте Центра
- ↑ Премия имени Франца Боаса за заслуги в антропологии(չաշխատող հղում) на сайте Американской антропологической ассоциации
- ↑ Список обладателей Национальной медали за достижения в искусстве Արխիվացված 2011-07-21 Wayback Machine на сайте Национального фонда искусств
- ↑ Sarah Kaufman Екатерина Великая балета. Спустя десятилетия после начала карьеры Данэм продолжает править на сцене(անգլ.) = Dance's Katherine the Great; decades after her pioneering work, Dunham continues to step forward // The Washington Post. — 6 апреля 2003.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Beckford R. Katherine Dunham, a biography. — New York: M. Dekker, 1979.
- Donloe D. Katherine Dunham. — Los Angeles: Melrose Square Pub. Co., 1993.
- Asante M. K. 100 Greatest African Americans: A Biographical Encyclopedia. — Amherst: Prometheus Books, 2002.
- Aschenbrenner J. Katherine Dunham: Dancing a life. — Urbana, Madison: University of Illinois Press, 2002.
- Rajala H. Katherine Dunham, controversial pioneer. — Lockport: Will County Historical Society, 2003.
- Clark V. V., Johnson S. E. Kaiso! Writings by and about Katherine Dunham. — New York: University of Wisconsin-Madison Press, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Դանեմ» հոդվածին։ |
|
- Հունիսի 24 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Հունիսի 22 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 23 մահեր
- 2006 մահեր
- Մայիսի 21 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի մարդաբաններ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հասարակագետներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Ամերիկացի բալետի արտիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ամերիկացի արվեստագետներ