Jump to content

Քանոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քանոն (երաժշտական գործիք)
Տարբեր քանոններ

Քանոն պարզ չափող գործիք։ Սովորական քանոնը ունի բաժանման գծեր, սովորաբար արտահայտված են լինում սանտիմետրով, միլիմետրով և դյույմով, որոնք օգտագործվում են տարածք չափելու համար։ Սովորական քանոնը պատրաստված է լինում պլաստմասսաից, փայտից և նաև մետաղից։ Երկրաչափության և քարտեզագրման մեջ քանոնը օգտագործվում է ուղիղ գիծ գծելու և ավելի ճշգրիտ չափումներ անելու համար։

Անկյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկյունաձև քանոնը լինում է ուղիղ անկյան և եռանկյան տեսքով։ Ավելի տարածված են երկու տեսակի քանոններ. սուր անկյուններով 30 և 60 աստիճան, նաև 45 աստիճանի սուր անկյունով։ Անկյունաձև քանոնը օգտագործվում է անկյան կառուցման համար առանց անկյունաչափի օգնության։ Երկու անկյունաձև քանոնի օգտագործման ժամանակ կարելի է պատրաստել ավելի շատ անկյուններ, դնելով դրանք միմյանց վրա, օրինակ՝ անկյուն 75 (30+45) աստիճանի, 120 (90+30) աստիճանի և այլն։ Նույնպես անկյունաձև քանոնը կարելի է օգտագործել զուգահեռ գծերի կառուցման համար։