Քաղաքացիական պատերազմ Լիբիայում, զինված հակամարտությունների շարք Լիբիայում՝ քաղաքական իշխանույթան համար մղվող պայքարի ընթացքում։ Բաժանվում է հետևյալ փուլերի՝
Քաղաքացիական պատերազմ Լիբիայում (2011-2014), ռազմական հակամարտության շարունակություն տարբեր ֆրակցիաների և խմբավորումների միջև։
Քաղաքացիական պատերազմ Լիբիայում (2014), (անգլիալեզու աղբյուրներում հայտնի է նաև որպես «երկրորդ քաղաքացիական պատերազմ»[3][4]), մի քանի կողմերի միջև պատերազմի շարունակություն է, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է «օրինական կառավարություն» կոչվելու իրավունքին։ Հակամարտությունը սկսվել է 2014 թվականի մայիսի 16-ին, երբ Լիբիայի ազգային բանակի գեներալ-մայոր Խալիֆա Խաֆթարը հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող օդային և ցամաքային ռազմական ուժերի լայնամասշտաբ գործողությունների սկզբի մասին Բենգազի քաղաքի շրջանում՝ նկարագրելով այն որպես «ուղղում հեղափոխության ճանապարհին»[5]։ Ռազմական հարձակումն ստացել է ծածկագրային անվանում՝ «Արժանապատվություն» օպերացիա։ Ռազմական գործողությունները շարունակվում են ներկայում։