Jump to content

Քաթրին Ցետել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաթրին Ցետել
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 5, 1986(1986-08-05) (37 տարեկան)
Ծննդավայր՝Scheibbs, Scheibbs District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
167 սանտիմետր
Քաշ՝64 կիլոգրամ

Քաթրին Ցետել (գերմաներեն՝ Kathrin Zettel․ օգոստոսի 5, 1986(1986-08-05), Scheibbs, Scheibbs District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի նախկին լեռնադահուկորդուհի։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում հաղթել է մի շարք մրցավազքերում և նվաճել բրոնզե մեդալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցետելը ծնվել է 1986 թվականին[1] Ստորին Ավստրիայի Շայբս քաղաքում։ Լեռնադահուկային սպորտով սկսել է զբաղվել պատանեկան տարիքից, իր ծննդավայրի մերձակայքում գտնվող Գյոստլինգ բնակավայրի մարզաբազայում։ Հիմնականում մասնագիտացել է հսկա սլալոմ և սլալոմ մարզաձևերում։ Ցետելն իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկությունում նշել է 2004 թվականի մարտին, իսկ այդ հեղինակավոր մրցաշարի մրցափուլերում իր իր առաջին հաղթանակը տոնել է 2006 թվականի նոյեմբերին։ 2009 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը համակցված մրցաձևում։

2010 թվականի հունվարին Մարիբորում տարել է իր առաջին հաղթանակը սլալոմում, որի համար նրա անվան դիմաց գրանցվել է երկու հաղթանակ տեխնիկական մրցաշարերում[2]։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում նա Ռոզա Խուտորում անցկացված սլալոմի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր՝ հոկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրանալով պատվո հարթակին։ Դա տեղի է ունեցել նրա տատիկի մահից ընդամենը երկու օր անց[3]։

2015 թվականին հրաժեշտ տալով ակտիվ սպորտին՝ Ցետելը բնակություն է հաստատել Շտիրիայում, դարձել «Blue Power» հողմատուրբինային ընկերության բաժնետոմսերի փայատեր։ Դրանք փոքրաչափ տուրբիններ են (1,7 մ տրամագծով) և նախատեսված են տանտերերի կողմից օգտագործվելու համար։ Ցետելը ղեկավարում է նշված ընկերության սոցիալական մեդիան[4]։

Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքերը մրցաշրջանային աղյուսակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանը Տարիքը Ընդհ․ հաշվ․ Սլալոմ Հսկա

սլալոմ
Գերհսկա սլալոմ՝ Super G Ճեպավայրէջք / Downhill Համակցված / Combined
2005 18 36 23 18  —  —  —
2006 19 7 4 6 30  — 6
2007 20 11 8 7 31 49 11
2008 21 13 9 6 23  — 11
2009 22 4 6 2 23  — 3
2010 23 5 2 2 37  — 14
2011 24 13 6 10  —  —  —
2012 25 12 5 19 44  — 5
2013 26 7 8 5  —  — 8
2014 27 14 11 5  —  —  —
2015 28 7 5 8  —  — 3

Հաղթանակները մրցավազքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 9 հաղթանակ – (7 GS, 2 SL )
  • 50 պոդիում (21 GS, 24 SL, 5 SC )
Մրցաշրջանը Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը
2007 թ 25 նոյեմբերի 2006թ Ասպեն, ԱՄՆ Հսկա սլալոմ
28 դեկտեմբերի 2006թ Զեմերինգ, Ավստրիա Հսկա սլալոմ
2009 թ 25 հոկտեմբերի 2008թ Զյոլդեն, Ավստրիա Հսկա սլալոմ
28 դեկտեմբերի 2008թ Սեմերինգ, Ավստրիա Հսկա սլալոմ
25 հունվարի 2009թ Կորտինա դ’Ամպեցո, Իտալիա Հսկա սլալոմ
6 մարտի 2009 թ Օֆտերշվանգ, Գերմանիա Հսկա սլալոմ
2010 թ 16 հունվարի 2010 թ Մարիբոր, Սլովենիա Հսկա սլալոմ
17 հունվարի 2010 թ Սլալոմ
2013 թ 25 նոյեմբերի 2012թ Ասպեն, ԱՄՆ Սլալոմ

Աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Տարին   Տարիքը   Սլալոմ  Հսկա



 սլալոմ 
Գերհսկա սլալոմ / Super-G Ճեպավայրէջք / Downhill Համակցված / Combined
2005 թ․ 18 4 6
2007 թ․ 20 5 9 5
2009 թ․ 22 DNF1 6 1
2011 թ․ 24 2 12
2013 թ․ 26 10 4
2015 թ․ 28 5 7 6

Ձմեռային օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

 Տարին   Տարիքը   Սլալոմ  Հսկա



 սլալոմ 
Գերհսկա սլալոմ / Super-G Ճեպավայրէջք / Downhill Համակցված / Combined
2006 թ․ 19 DSQ1 7 4
2010 թ․ 23 13 5 4
2014 թ․ 27 3 19 13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ZETTEL Kathrin - Biographie». data.fis-ski.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  2. Farnell, Shauna (2010 թ․ հունվարի 17). «Zettel takes Maribor slalom; U.S. Team out». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Mintz, Geoff (2014 թ․ փետրվարի 21). «Shiffrin makes good on gold». Ski Racing. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Kathrin Zettel: Windkraft und Mutterfreuden». www.noen.at (գերմաներեն). 2021 թ․ մայիսի 5. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաթրին Ցետել» հոդվածին։