Jump to content

Փոլդաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Փոլդաշտ
պարս.՝ پلدشت
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
Շահրեստան Փոլդաշտ
Բնակչություն11 472 մարդ (2016)[1][2]
Փոլդաշտ (Իրան)##
Փոլդաշտ (Իրան)

Փոլդաշտ (պարս.՝ پلدشت), փոքր քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 11 472 մարդ (2016)[1][2]։

Տեղադրված է Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսային մասում` Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանին, Արաքս գետի աջ ափին։ Գտնվում է օսթանի վարչական կենտրոն Ուրմիայից մոտ 197 կմ հյուսիս, Ուրմիա լճից մոտ 100 կմ հարավ։

Կամրջով կապված է Արաքսի ադրբեջանական ափին գտնվող Շահթախտի գյուղի հետ։ Այստեղ է գտնվում Իրանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող երկու սահմանային անցակետերից մեկը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 11 472 մարդ, որոնք կազմում էին 3 377 տնտեսություն[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1996 2006 2011 2016
Բնակիչ 7 686[4] 8 584[5] 9 963[6] 11 472[3]

Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/Portals/0/census/1395/results/tables/jamiat/tafsili/shahrestan/jamiat04.xls
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: West Azerbaijan» (անգլերեն). City Populations.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.