Jump to content

Ցցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցցեր, բեռնվածքները կառույցներից հիմքին փոխանցելու համար գրունտի մեջ մխրճվող ձողաձև տարրեր (փայտե, բետոնե, երկաթբետոնե, պողպատե սյուներ, չորսուներ)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերվում են վարսովի (այդ թվում՝ պտուտակային)՝ գրունտի մեջ մխրճվում են պատրաստի վիճակում, և լցովի, որոնք պատրաստվում են գրունտի մեջ նախապես արված անցքերում։ Կիրառվում են ցցավոր հիմքերի (որոնցում հիմնական տարրերը ցցերն են) կառուցման համար, առափնյա, կառանման և այլ կառույցների կոնստրուկցիաներում։ ԽՍՀՄ–ում առավել լայն տարածում էին ստացել երկաթբետոնե վարսովի ցցերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 171