Ցուլասար, լեռնագագաթ ՀայաստանիՇիրակի մարզում, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ գոտում, Շիրակի լեռներյում, Կաքավասար գյուղից 3 կմ հարավ։ Բարձրությունը 2555 մ է։ Հանդիսանում է լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Տեղադրման կոորդինատներ 40°53′40″ հս․. լ. 44°00′50″ ավ. ե.HGЯOL։ Կազմված է պալեոգենի և նեոգենի հրաբխանստվածքային և հրաբխային գոյացություններից։ Լանջերը զառիթափ են՝ կտրտված հեղեղատներով։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[1][2]։ Ցուլասարի արևմտյան լանջերից սկիզբ է առնում Չիչկան գետի ձախ՝ Տոպար վտակը, հարավային լանջից՝ Այլաձոր գետը, իսկ հարավ-արևելյան լանջից՝ Փամբակի ձախ վտակ Լուսաղբյուրը[3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 125 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։