Jump to content

Ցիանոբակտերիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիանոբակտերիաներ
Anabaena spiroides ցիանոբակտերիան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Տիպ Ցիանոբակտերիաներ
Լատիներեն անվանում
Cyanobacteria
Stanier ex Cavalier-Smith, 2002
Հոմանիշներ
  • Cyanophyta


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 601
NCBI 1117
EOL 3223

Ցիանոբակտերիաներ կամ կապտականաչ ջրիմուռներ (լատին․՝ Cyanobacteria), ջրիմուռների բաժին։ Միաբջիջ, բազմաբջիջ (թելաձև) և գաղութային օրգանիզմներ են։ Բնորոշ է կապտականաչ գույնը, սակայն լինում են նաև վարդագույն, մանուշակագույն և համարյա սև գույն ունեցող ձեեր։ Նշված գույները պայմանավորված են քլորոֆիլ a, ֆիկոցիան (կապույտ), ֆիկոէրիթրին (կարմիր) պիգմենտների և կարոտինոիդների առկայությամբ։ Կապտականաչ ջրիմուռների պրոտոպլաստը կազմված է գունավոր շերտից՝ քրոմատոպլազմայից, և անգույն ներքին մասից՝ ցենտրոպլազմայից։ Քրոմատոպլազմայում են գտնվում ֆոտոսինթեզն իրականացնող թիթեղիկները՝ լամելները։ Ցենտրոպլազման պարունակում է կորիզային նյութ, ռիբոսոմներ, պահեստային նյութեր են։ Պլանկտոնային ձևերն ունեն գազային վակուոլներ։ Բազմանում են վեգետատիվ և անսեռ ճանապարհով։ Հայտնի է 150 ցեղ, 2000 տեսակ։ Կապտականաչ ջրիմուռներ մտնում են քաղցրահամ ջրերի և ծովերի բենթոսի և պլանկտոնի բաղադրության մեջ։ Քաղցրահամ ջրերում երբեմն առաջացնում են ջրի «ծաղկում»։ Որոշ պայմաններում կապտականաչ ջրիմուռների խիստ բազմացումը նպաստում է բուժիչ ցեխերի առաջացմանը։ Չինաստանում, Չադ Հանրապետությունում կապտականաչ ջրիմուռների առանձին տեսակներ օգտագործվում են սննդի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 266