Ցզյաննանի յուան, դրամական միավոր կայսերական Չինաստանի նախկին Ցզյաննան նահանգում։ Ինչպես և բոլոր ներքին ինքնավարություն վայելող նահանգները, Ցզյաննանին նույնպես իրավունք էր տրվել արտադրել և տեղական շրջանառության համար օգտագործել իր դրամական միավորը՝ ընդհանուր համաչինական յուանի հետ հավասար։ Յուանը հաճախ անվանվում էր «դոլար», մասնավորապես՝ արևմտաեվրոպացիների կողմից և արևմտյան գրականության մեջ։ Այս դրամական միավորը արտադրվել և շրջանառության մեջ է եղել 1898 թվականից մինչև 1911 թվականը, թղթադրամի տեսքով չի արտադրվել։
1 յուանը («դոլարը») հավասար էր 100 ֆենի («ցենտի»), իսկ մեկ Ֆենը բաժանվում էր 10 քեշի։
1898 թվականից մինչև 1911 թ. Ցզյաննանում կտրել են հետևյալ դրամատեսակները.