Jump to content

Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում
ՀեղինակԼոռի Թաշճյան
ՏեսակՈչ գեղարվեստական
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր164
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
ՆախորդԴադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ
ՀաջորդԴեռ չի հրատարակվել
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՃՈՒ հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2018 թվական
ԳՄՍՀISBN 978-9939-843-36-0
ՀՏԴ72(479.25):94(479.25)
ԳՄԴ85.11.(5Հ)+63.3(5Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/186.pdf

«Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում» (անգլ.՝ The birthplaces of Genocide survivors in the epitaphs of Libanon, ռուս.՝ Места рождения переживших Геноцид армян в надгробных надписях Ливана), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2018 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 18-րդ գիրքը (ԺԸ)։ Այն հեղինակել է Բեյրութ քաղաքում բնակվող Լոռի Թաշճյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Գիրքը ներկայացնում է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում ծնված, 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը վերապրած և Լիբանանում հաստատված հայերի տապանաքարերի արձանագրությունները։ Հասցեագրվում է հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվողներին։ Ներկայացված են նաև պատմական և ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաև գծապատկերներ և տապանաքարերի գրությունների արտատպումներ։ Աշխատությունը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Գրքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, իսկ տպագրությունն իրականացվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի միջոցներով։ Հասցեագրվում է հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվողներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]