Տ-64 հիմնական մարտական տանկը, Տ-62 տանկի ավելի արդիականացված և հզորացված մոդելն է։ Տ-64 տանկը իր մարտավարատեխնիկական տվյալներով մոտ է Տ-72 և Տ-90 տանկերին։ Տ-64 տանկերը սկսվել են արտադրվել 1963 թվականից, սակայն և շարունակվել մինչև 1987 թվականը։ Այս տանկերը ստեղծվել են Տ-62 տանկի հիման վրա, սակայն ի տարբերություն Տ-62 տանկի՝ փողը գտնվում է տանկի կենտրոնական մասում (Տ-62 տանկի փողը գտնվում է ավելի առջևում)։ Տ-64 տանկերը սկսվել են շահագործվել խորհրդային բանակում1963 թվականից։
Տ-64 տանկը զրահապատված է, ունի 125 մմ տրամաչափով թնդանոթ։ Տանկի վերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տ-64 տանկը իր մեջ ամբարում է 36 արկեր։ Տանկի երկարությունը կազմում է 6.54 մ (թնդանոթով 9.23 մ), լայնությունը՝ 3.41 մ, իսկ բարձրությունը՝ 2.17 մ։ Տանկի մարտական քաշը կազմում է 39 տոննա։ Տ-64 տանկը սնուցվում է 700 ձիաուժ հզորությամբ 5TDF դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն։ Տ-64 տանկի վառելիքի պաշարը կազմում է 500-600 կմ։ Տանկը շահագործվում է անձնակազմի երեք անդամների, այդ թվում հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։