Տորտոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տորտոլա
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես55,7 կմ²
ԲԾՄ244 մետր
Բնակչություն23 908 մարդ
Ժամային գոտիUTC−4
Տորտոլա (Միացյալ Թագավորություն)##
Տորտոլա (Միացյալ Թագավորություն)

Տորտոլա /tɔːrˈtlə/, Մեծ Բրիտանիայի Վիրջինյան կղզիների խոշորագույն և բնակեցված բնակավայրերից մեկը, Վիրջինյան կղզիների կղզեխմբի մի մասը կազմող կղզիների խումբ[1]։ Այն ունի 55.7 քառակուսի կիլոմետր (21.5 քառակուսի մղոն) մակերես ունեցող տարածք, բնակչության ընդհանուր թիվը կազմում է 23.908 մարդ, որոնցից 9.400-ը տեղաբնիկներն են, ովքեր ապրում են Ռոդ Թաուն քաղաքում։ Սեյջ լեռը ամենաբարձր կետն է՝ ծովի մակարդակից 530 մ բարձրության վրա։

Թեև Բրիտանական Վիրջինյան կղզիները (ԲՎԿ) գտնվում են բրիտանական դրոշի ներքո, օգտագործում են ԱՄՆ դոլարը՝ որպես իրենց պաշտոնական արժույթ՝ պայմանավորված ԱՄՆ-ի հետ Վիրջինյան կղզիների և Պուերտո Ռիկոյի մշտական առևտրով։

2017 թվականի սեպտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայի Վիրջինյան կղզիները մեծ վնասներ են կրել Իրմա փոթորիկի պատճառով[2]։ Ամենադաժան կործանումը եղել է Տորտոլայում։ Լրատվամիջոցները հաջորդ մեկ-երկու օրերի ընթացքում կատարվածը որակել են որպես «ավերածություն»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ավանդույթը պատմում է, որ Քրիստափոր Կոլումբոսը կղզին անվանել է Tórtola , որը նշանակում է «տատրակ»։ Փաստորեն, Կոլումբոսը կղզին անվանեց Սանտա Անա։ Հոլանդական գաղութաբնակներն այն անվանեցին Տեր Թոլեն՝ ափամերձ կղզու անվամբ, որը Նիդերլանդների մի մասն է։ Երբ բրիտանացիները գրավեցին, այն վերանվանվեց Տորտոլա։

Դեպի Կարիբյան կամ Արևմտյան Հնդկաստան իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, որն Իսպանիայի թագի համար էր, Քրիստափոր Կոլումբոսը նշմարեց այն, ինչն այժմ կոչվում է Բրիտանական և Միացյալ Նահանգների Վիրջինյան կղզիներ։ Նա կղզեխումբն անվանեց V դարի քրիստոնյա նահատակ սուրբ Ուրսուլայի 11,000 աղջիկների անունով։ Իսպանացիները մի քանի փորձ արեցին կղզիները բնակեցնելու համար, սակայն ծովահենները, ինչպիսիք էին Blackbeard-ը և Captain Kidd-ը, առաջին մշտական բնակիչներն էին։

XVI դարի վերջում անգլիացիները, ովքեր հաջողությամբ հոլանդական տարածքի հսկողությունից դուրս եկան, Տորտոլայում և շրջակա կղզիների վրա ստեղծեցին մշտական բնակեցված գաղութ։ Նորաբնակները կղզիները մեծ պլանտացիաներով մշակեցին շաքարեղեգի արդյունաբերության համար, ինչը կախված էր Աֆրիկայի ստրուկ աշխատողներից, որոնք տեղափոխվել են Ատլանտյան օվկիանոսով։ Տեղի բնակիչների մեծամասնությունը եկել է XVIII դարի վերջում. Ամերիկյան հեղափոխական պատերազմից հետո տասներկու գաղութներից բաղկացած հավատարիմներին տրվեցին տարածքներ այստեղ՝ թագավորության կողմից՝ խթանելու արդյունաբերության զարգացմանը։ Նրանք իրենց ստրուկներին բերեցին իրենց հետ, ովքեր գերազանցեցին բրիտանացի գաղութաբնակներին։ Շաքարի արդյունաբերությունը Տորտոլայի տնտեսական պատմության մեջ գերակշռեց ավելի քան մեկ դար։

XIX դարի սկզբին, երբ Բրիտանիան վերացրեց ստրուկների միջազգային առևտուրը, թագավորական նավատորմը վերահսկեց Կարիբիայի ստրուկների անօրինական տեղափոխումը։ Գաղութը բնակեցվել էր ազատագրված աֆրիկացիների կողմից՝ Տորտոլայում դեռ չբնակեցված Քինգստոունի տարածքում։ Սբ. Ֆիլիպի եկեղեցին կառուցվել է XIX դարի սկզբին այն այս համայնքում Ամերիկայի ամենավաղ ազատագրված, սևամորթների եկեղեցիներից մեկն է։

1834 թվականին՝ բրիտանական գաղութներում ստրկությունը վերացնելուց հետո, տնագործները դժվարանում էին շահույթ ստանալ շաքարավազի ոլորտում `հիմնված անվճար աշխատանքի վարձատրության և կառավարման վրա։ Կուբան և Հարավային Ամերիկայի որոշ երկրներ դեռևս զբաղված էին շաքարային արդյունաբերության մեջ ստրուկների աշխատանքը ներառելով։

Բացի այդ, շաքարավազի արտադրության ոլորտում փոփոխություններ տեղի ունեցան, Անգլիայում և ԱՄՆ-ում․ մշակվեց ճակնդեղի շաքար՝ մրցունակ արտադրանք առաջարկելով։ Ճգնաժամի պայմաններում շաքարավազը ավելի քիչ եկամտաբեր էր դարձել, ինչի պատճառով սպիտակամորթների մեծամասնությունը լքեց բրիտանական Վիրջինյան կղզիները։ 1867 թվականին երկրաշարժը եւ ցունամին կործանեցին կղզին։

1970-ական թվականների վերջին, բրիտանացի գործարար Քեն Բիթսը փորձել է կղզու մեծ մասը վարձել 199 տարվա վարձակալությամբ, սակայն այս գործողությունը կասեցվեց։ Նոել Լլոյդը, ով տեղացի ակտիվիստ էր, բողոքի շաժում սկսեց՝ տեղական իշխանություններին ստիպելով հրաժարվել այդ նախագծից[3]։Այսօր Տորտոլայի զբոսայգին անվանակոչվում է Նոել Լլոյդի անունով, որտեղ իր պատվին կանգնեցվել է իր արձանը.[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորտոլան լեռնային կղզի է, այն ունի 19 կմ երկարություն և 5 կմ լայնություն․ նրա ամբողջ տարածքը կազմում է 55․7 կմ²։ Այն ձևավորվել է հրաբխային ժայթքումից, նրա ամենաբարձր գագաթը Mount Sage National Park-ն է, որի բարձրությունը 500 մ է։ Տորտոլան գտնվում է սեյսմիկ գոտում, և այնտեղ ցնցումներ հաճախ են լինում։

Տնտեսություն և ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորտոլայի բնակչությունը կազմում է 23,908 մարդ։ Բրիտանական Վիրջինյան կղզիների հիմնական բնակավայրը Ռոդ Թաունն է, որի բնակչությունը կազմում է 9400 մարդ։ Բնակչության մոտ 90 %-ն ունի աֆրիկյան ծագում։ Ֆինանսական ծառայությունների մատուցումը կազմում է տնտեսության հիմնական մասը։ 1980-ական թվականների սկզբին ընդունված «Միջազգային բիզնես գործարքների ակտեր»-ը խրախուսել են նման բիզնեսը և առաջացրել են զգալի աճ`մասնագիտական աշխատատեղերում և հարակից եկամուտներում։ Այստեղ նույնպես աշխատում են Կարիբյան այլ կղզիների բազմաթիվ բնակիչներ։ Չնայած այն հանգամանքին, որ Բրիտանական Վիրջինյան կղզիները հանդես են գալիս Բրիտանիայի դրոշի ներքո, դրանք օգտագործում են ԱՄՆ-ի դոլարը՝ որպես պաշտոնական արժույթ՝ ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիների հետ հաճախակի առևտրի և հարևանության նպատակով։ Այս կղզին կապված է բազմաթիվ օֆշորային ընկերությունների հետ, որոնք գործարարությամբեն զբաղվում ամբողջ աշխարհում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tortola». British Virgin Islands. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  2. Bosotti, Aurora (2017 թ․ սեպտեմբերի 8). «Hurricane Irma damage UPDATE: British Virgin Islands DESTROYED by deadly storm». express.co.uk. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  3. Japhix (2011 թ․ նոյեմբերի 4). «Noel Lloyd story published in UK magazine». BVI News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «The Noel Lloyd Positive Action Park». British Virgin Islands tourism. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Tortolaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։