Jump to content

Տոհմածառ (պատմական հիշողություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարիբեկյանների տոհմածառը

Տոհմածառ (ազգացուցակ, ազգահամար, տոհմացուցակ, տոհմային ցանկեր) պատմական հիշողություն՝ կապված ազգի պատմության, տոհմի ծագման, երևույթների, դեպքերի, գործընթացների վերաբերյալ։ Հայկական տոհմածառն ընդգրկվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը տոհմածառային ավանդույթը առավել լայն օգտագործել են 19-րդ դարից։ Տոհմածառերն ավելի տարածված են ծառի տեսքով, լինում են նաև աղյուսակաձև և շրջանաձև։ Մինչև 19-րդ դարի առաջին կեսը տոհմածառերը հանդիպել են հիմ­նականում ազգացուցակների ձևով, որոնք գրվել են ձեռագրերում և պատմական գրքերում, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին տոհմածառերը հանդիպել են հիմ­նականում Մխիթարյանների հրատարակություններում, որոնք արքունական, իշխանական ընտանիքների պատմություններին կից սկսել են տոհմածառեր պատկերել[2]։

Խորհրդային շրջանում՝ 1920-1950-ական թվականներին տոհմածառեր շատ քիչ են կազմվել։ Այդ տարիներին մարդիկ հաճախ ստիպված թաքցնել են իրենց ծագումը, ընտանիքի պատմությունը, փոխել ազգանունները։ 1960-ական թվականներից սկսած տոհմածառերի հանդեպ հետաքրքրությունը սկսել է աճել[3]։

Տոհմածառերի տարատեսակներն այսօր կիրառվում են նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններով։ Ներկայումս տոհմածառեր են կազմվում զանազան գեղարվեստական և գեղագիտական լուծումներով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տոհմածառը ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգությունների շարքում».
  2. Վ․ Հ․ Ղեւոնդ Ալիշան վարդապետի կարծիքը․ գրաբար գրել թէ աշխարհաբար, 6 Ալիշան 1893, 563
  3. Հայոց տոհմածառերի ազգագրական ուսումնասիրություն. հիշողություն եւ սերունդների տեսողական խոսույթ, Երանոսյան, Արգամ
  4. https://int-heritage.am/family-tree/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]