Տոլեդոյի տեսարան (կտավ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էլ Գրեկո[1] |
տարի | 1596 |
բարձրություն | 121,3 սանտիմետր[2] |
լայնություն | 108,6 սանտիմետր[2] |
ուղղություն | մաներիզմ[3] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[4] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[5] և European Paintings? |
սեփականատեր | Louisine Havemeyer?[2] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/g/greco_el/11/1105grec.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Տոլեդոյի տեսարան (իսպ.՝ Vista de Toledo), իսպանացի նշանավոր նկարիչ Էլ Գրեկոյի նկարը։ Նկարչի երեք նկարներից մեկն է, որ բնապատկեր է ներկայացնում («Տոլեդոյի տեսքն ու հատակագիծը», «Սինայի լեռներ»)[6]։ Նկարի մեկ այլ անվանումն է «Տոլեդոն ամպրոպին» (Toledo en una tormenta): Եվրոպական արվեստի առաջին բնապատկերներից է։ Վան Գոգի «Աստղալից գիշեր» և Ուիլյամ Թըրների մի քանի բնապատկերների հետ նկարը համարվում է երկնքի տեսարան պատկերող ամենահայտնի նկարներից մեկը եվրոպական գեղանկարչության մեջ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված է իսպանական Տոլեդո քաղաքի հյուսիսային մասի տեսարան, որ ամպրոպային երկնքի տակ փռված է բարձունքին` ծածկված մարգագետիններով ու անտառներով։ Առջևի պլանում Ալկանտարի կամուրջն է Տախո գետի վրա։ Քաղաքի համանապատկերի վրա խոյանում է Ալկասար ամրոցը` դեռևս ավարտին չհասցված աշտարակներով, և Տոլեդոյի տաճարը։ Գետի ձախ ափին Սան Սերվանդոյի ամրոցն է։ Երկինքը հակադրվում է երկրային ամրությանը, որ լցված է աներևակայելի լույսով։ Քաղաքի տեսարանը տրված է ներքևի ռակուրսից, ինչը հեղինակին հնարավորություն է ընձեռել բարձրացնել հորիզոնի գիծը և ուժեղացնել համաչափությունների ձգվածությունը։
Նկարի և ժամանակակից լուսանկարի համեմատությունը թույլ է տալիս տեսնել, թե ինչ շեղումներ է թույլ տվել նկարիչը։ Օրինակ` Տոլեդոյի տաճարի բարձր զանգակատունը հյուսիսից տեսանելի չէ, սակայն Էլ Գրեկոն պատկերել է այն նույն տեսքով, ինչն ունի տաճարը քաղաքի արևելյան կողմից։ Սան Սերվանդոյի ամրոցը ձախ ափին պատկերված է իրականությանը համապատասխան, սակայն կառույցը, որ նկարում լեռան լանջին է, իրականում գոյություն չունի։
Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/Toledo_alcazar_bridge_large_flickr.jpg/250px-Toledo_alcazar_bridge_large_flickr.jpg)
Վերածննդի և բարոկկոյի շրջանի իսպանացի նկարիչների գործերում հազվադեպ է հանդիպում բնանկարային գեղանկարչություն։ Էլ Գրեկոյի նկարը կարելի է համարել իսպանական բնապատկերային գեղանկարչության առաջին օրինակներից մեկը[7]։ Համարվում է, որ նկարի առեղծվածային խորհրդապաշտությունը միստիկ զգաղցողություն է հաղորդում դիտողին, ինչը բնորոշ էր այն ժամանակվա քաղաքացիների հասարակական գիտակցությանը[8]։ Անգլիացի արվեստագետ Դևիդ Դեյվիսը փաստում է, որ Էլ Գրեկոյի ոճի բացահայտման գաղտնիքը թաքնված է պլատոնականության և նեոպլատոնականության ուսմունքներում, Պլոտինոսի աշխատություններում, եկեղեցու հայրերի գործերում և պատարագային երգեցողության մեջ[9]։
«Տոլեդոյի տեսարանը» նկարչի ուշ շրջանի գործերից է, որ կատարված է մաներիզմի ոճով. զգալի են նաև բարոկկոյին բնորոշ տարրեր։ Նկարն առանձնանում է բնապատկերի նկատմամբ ազատ վերաբերմունքով. որոշ շինություններ իրական բնօրինակներից տարբերվում են թե՛ տեղադրությամբ, թե՛ չափերով։
Երկնքի ահարսարսուռ տեսքը բնորոշ է Էլ Գրեկոյի արվեստին։ Ամպրոպային երկինքը հանդիպում է նրա բազմաթիվ սրբապատկերներում («Լաոկոոն», «Հայտնության հինգերորդ դրոշմը», «Սուրբ Մարտին», «Սուրբ Դոմինիկ»)։ «Տոլեդոյի տեսարանը» Էլ Գրեկոյից պահպանված միակ բնապատկերն է։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/El_Greco_-_View_and_Plan_of_Toledo_-_Google_Art_Project.jpg/250px-El_Greco_-_View_and_Plan_of_Toledo_-_Google_Art_Project.jpg)
Ի տարբերություն «Տոլեդոյի տեսքն ու հատակագիծը» նկարի, որ կատարված է քարտեզագրության ոճով, «Տոլեդոյի տեսարանը» ներկայացնում է գեղարվեստական կերպար` քաղաքային համայնապատկերին բնորոշ շեշտադրումով։ Այս նկարը ստեղծվել է քաղաքների խորհրդանշական տեսարաններ ներկայացնող ավանդույթներին համապատասխան։ Նկարչի նպատակն է եղել մեկնաբանել, որ թե ճշգրիտ ձևով պատկերել քաղաքային բնապատկերը։
«Տոլեդոյի տեսքն ու հատակագիծը» նկարում պատանին, ով նկարչի որդին է` Խորխե Մանուելը, բռնել է քաղաքի հատակագիծը, որտեղ կան Էլ Գրեկոյի մտքերը բացահայտող բառեր։
![]() |
Ես ստիպված եմ եղել Դոն Խուանի հիվանդանոցը փոքր պատկերել, այլապես այն ոչ միայն կփակեր Դե Վիզագրայի քաղաքային դարպասները, այլև նրա գմբեթը կխոյանար քաղաքի վրա։ Այդ պատճառով այն տեղադրվել է այնտեղ. ես նախընտրում են ցույց տալ շենքի ճակատային, ոչ թե մեկ ուրիշ մասը։ Հատակագծից պարզ է, թե հիվանդանոցն ինչ դիրք ունի քաղաքի նկատմամբ։ - Սերգեյ Էյզենշտեյն, Ուղղահայաց մոնտաժ[10]
|
![]() |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վկայություններ չեն պահպանվել, որ նկարիչն իր կտավը ստեղծել է պատվերով։ Նկարի ներքևի աջ անկյունում նկարիչը թողել է մակագրություն` «Δομηνικος θεoτoκkoπpυλoς επoιeι»: Հնարավոր է, որ այն նկարչից մնացած երկու բնապատկերներից մեկն է, որ Խորխե Մանուելը նշել է հոր մահից հետո նրա թողած ժառանգության մեջ։ Ենթադրվում է, որ այն մինչև 17-րդ դարի վերջը պատկանել է Տոլեդոյի Դե Ակովեր կոմսերին։ 18-19-րդ դարերում նկարի հետքերը կորչում են։ Հնարավոր է, որ նկարը պատկանել է ավգուստինյան միաբանությանը։ 1907-09 թվականներին նկարը ձեռք է բերել իսպանացի մի գործակալ նկարների հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելի փարիզյան հավաքածուի համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նկարը 70.000 ֆրանկով վաճառվել է ամերիկացի հավաքորդ Հենրի Հևեմայերին, ում հավաքածուն ավելի ուշ նվիրաբերվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.metmuseum.org/art/collection/search/436575
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.metmuseum.org/art/collection/search/436575
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436575
- ↑ http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
- ↑ The New Encyclopaedia Britannica, 2009, т. 5, с. 453.
- ↑ Christine Zappella. «Le Greco, View of Toledo» (անգլերեն). Khan Academy. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «'Vista de Toledo', ArteHistoria. Accedido el 8/11/2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ D. Davies, «The Influence of Neo-Platonism on El Greco», 20 etc.
* D. Davies, the Byzantine Legacy in the Art of El Greco, 425—445 - ↑ «Сергей Эйзенштейн. Вертикальный монтаж». Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլեդոյի տեսարան (կտավ)» հոդվածին։ |
|