Jump to content

Տիեմուե Բակայոկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեմուե Բակայոկո
Tiémoué Bakayoko
Բակայոկոն Չելսիի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1994(1994-08-17)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Հասակ 189 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
(վարձավճարով Չելսիից)
Համար 6
Պատանեկան կարիերա
2000-2004 Ֆրանսիա Փարիզի 15-րդ շրջան
2004-2006 Ֆրանսիա Շարանտոն
2006-2008 Ֆրանսիա Մոնրուժ 92
2008-2013 Ֆրանսիա Ռեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Ֆրանսիա Ռեն B 16 (0)
2013-2014 Ֆրանսիա Ռեն 24 (1)
2014-2017 Ֆրանսիա Մոնակո 63 (3)
2017-ներկա Անգլիա Չելսի 29 (2)
2018-2019   Իտալիա Միլան 31 (1)
2019-ներկա   Ֆրանսիա Մոնակո 5 (0)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 2 (0)
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 7 (0)
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 2 (0)
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (0)
2014-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 13 (0)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 8-ի, 2019

Տիեմուե Բակայոկո (ֆր.՝ Tiémoué Bakayoko, օգոստոսի 17, 1994(1994-08-17)[1], Փարիզ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Չելսիից վարձավճարով հանդես է գալիս Մոնակոյի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Բակայոկոն Ռենի ակադեմիային միացել է 13 տարեկան հասակում։ 2014 թվականին 7 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվել է Մոնակո[3]։ Մոնակոյի հետ 2016-17 մրցաշրջանում հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[4] և ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականում[5]։ 2017 թվականին Բակայոկոն միացավ Չելսիին 40 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[6]։

Ֆրանսիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2017 թվականի մարտին՝ Իսպանիայի դեմ խաղում[7]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակայոկոն Ռենի ակադեմիային միացել է 13 տարեկան հասակում[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ Էվիանի դեմ արտագնա խաղում[9][10]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Թուլուզի դեմ խաղում[11]։ Ռենի կազմում Բակայոկոն անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 7-ին Բակայոկոն 7 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մոնակո[3][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 10-ին՝ Լորյանի դեմ խաղում[13]՝ այս խաղում ստանալով վնասվածք և բաց թողելով 2 ամիս[14]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ժոաու Մոուտինյուին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Զենիտի դեմ խաղում[15]։ Նոյեմբերի 9-ին Բակոյոկոն հեռացվեց խաղադաշտից Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 71-րդ րոպեին[16]։ Իր առաջին գոլը Մոնակոյի կազմում խփեց 2016 թվականի փետրվարի 6-ին՝ Նիսի դեմ խաղում[17]։ 2015-16 մրցաշրջանում Բակայոկոն անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[18]։

Բակայոկոն Մոնակոյի կազմում 2014 թվականին

2016 թվականին Բակայոկոն որոշեց փոխել իր ապրելաոճը, որպեսզի կարողանա իրագործել իր պոտենցիալը։ Նա շքեղ վիլլայից տեղափոխվեց բնակարան, իսկ մեքենայի գույնը վարդագույնից փոխեց սև[8][19]։ Բացի այդ՝ Բակայոկոն սկսեց զբաղվել բոքսով, փոխեց իր դիետան և բարելավեց իր դիմացկունությունը[14]։ Նրան օգնում էր ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն, ով 2016 թվականին նշանակվել էր Մոնակոյի ֆուտբոլային տնօրեն[20]։ Մակելելեն խորհուրդ էր տալիս Բակայոկոյին, թե ինչպես զարգացնել իր ֆուտբոլային կարողությունները և հոգ տանել իր մասին դաշտից դուրս[8][14][19][21]։ Արդյունքում՝ 2016 թվականին Ժերեմի Տուլալանի և Մարիո Պաշալիչի հեռանալուց հետո Բակայոկոն դարձավ Մոնակոյի հիմնական կազմի խաղացող։

2016 թվականի սեպտեմբերի 21-ին Բակայոկոն հեռացվեց խաղադաշտից Նիսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 83-րդ րոպեին[22]։ Դեկտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում ֆրանսիացին խփեց 2017 թվականի մարտի 15-ին՝ 1/8 եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[24][25]։ Ապրիլի 1-ին Բակայոկոն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[26], սակայն Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[27][28]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով ֆրանսիացին անցկացրեց մայիսի 20-ին՝ Ռենի դեմ խաղում[29]։ 2016-17 մրցաշրջանում Մոնակոն հաղթեց Լիգա 1[4][30], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[31][32], որտեղ պարտվեց Յուվենտուսին[33][34]։ Բակայոկոն ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականում[5]։ Մոնակոյի կազմում ֆրանսիացին անցկացրեց 92 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[35][36]։

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակայոկոն Չելսիի կազմում 2017 թվականին

2017 թվականի հուլիսի 15-ին Բակայոկոն 5 տարվա պայմանագիր կնքեց Չելսիի հետ[6][37][38]։ Ակումբը նրա համար վճարեց 40 միլիոն ֆունտ ստերլինգ[39][40][41]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմի դեմ խաղում[42][43]։ Իր առաջին գոլը Չելսիի կազմում Բակայոկոն խփեց սեպտեմբերի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[44][45]։ Պրեմիեր Լիգայում առաջին գոլը խփեց հոկտեմբերի 14-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[46]։ 2018 թվականի փետրվարի 5-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Ուոտֆորդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 30-րդ րոպեին[47][48]։ Մայիսի 19-ին նա մասնակցեց Անգլիայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[49]՝ օգնելով Չելսիին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[50][51]։ Իր առաջին մրցաշրջանում Բակայոկոն անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[52]։

2018 թվականի օգոստոսի 14-ին Բակայոկոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Միլան[53][54][55]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Լուկաս Բիլիային Նապոլիի դեմ խաղում[56][57]։ Դեկտեմբերի 18-ին Բակայոկոն հեռացվեց խաղադաշտից Բոլոնյայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 76-րդ րոպեին[58]։ 2019 թվականի հունվարի 16-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[59], սակայն Միլանը պարտվեց 1-0 հաշվով[60][61]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում ֆրանսիացին խփեց մարտի 17-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[62][63]։ Միլանի կազմում Բակայոկոն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[64]։

2019 թվականի օգոստոսի 31-ին Բակայոկոն վարձավճարով վերադարձավ Մոնակո[65][66][67][68]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[69][70]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակայոկոն ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[71]։ 2011 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[72], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Մեքսիկային[73][74]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Բակայոկոն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ փոխարինելով վնասվածք ստացած Պոլ Պոգբային Լյուքսեմբուրգի և Իսպանիայի դեմ խաղերի համար[75][76][77]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Ադրիան Ռաբիոտին Իսպանիայի դեմ ընկերական խաղում[7][78]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[79]

Club Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեն 2013–14 Լիգա 1 24 1 3 0 1 0 28 1
Մոնակո 2014–15 12 0 1 0 3 0 2 0 18 0
2015–16 19 1 2 1 1 0 1 0 23 2
2016–17 32 2 1 0 14 1 4 0 51 3
Ընդհանուր 63 3 4 1 18 1 7 0 92 5
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 29 2 5 0 5 1 4 0 43 3
Միլան (վարձավճար) 2018–19 Սերիա A 31 1 4 0 6 0 1 0 42 1
Մոնակո (վարձավճար) 2019–20 Լիգա 1 5 0 0 0 0 0 5 0
Կարիերայի ընդհանուր 152 7 16 1 29 2 13 0 210 10

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[79]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակո

Չելսի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - T. Bakayoko - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  3. 3,0 3,1 «Tiémoué Bakayoko signs for AS Monaco on a five-year deal | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 Jones, Matt. «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 UEFA.com. «UEFA Champions League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  6. 6,0 6,1 «Bakayoko is a Blue». www.chelseafc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  7. 7,0 7,1 «France 0-2 Spain» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Makelele made Chelsea target Bakayoko». ESPN.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  9. P, Kaustubh; ey19; Writer, Football; BackPageFootball; EPLIndex; ForzaItalianFootball; journalist, VAVEL Manchester United fan Aspiring football (2017 թ․ մարտի 2). «Scout Report: Tiemoue Bakayoko | Monaco's midfield engine». Outside of the Boot. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. «Evian TG vs. Rennes - 24 August 2013 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «FC Toulouse - Stade Rennais FC, Oct 26, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. «Monaco star Tiemoue Bakayoko 'arrives for medical ahead of £35m Chelsea move'». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  13. «AS Monaco - FC Lorient, Aug 10, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. 14,0 14,1 14,2 Doyle, Paul (2017 թ․ հուլիսի 17). «Tiemoué Bakayoko: a deft midfield monster who could become a superstar at Chelsea». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  15. «Zenit St. Petersburg - AS Monaco, Oct 1, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. «AS Saint-Étienne - AS Monaco, Nov 9, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  17. «AS Monaco - OGC Nice, Feb 6, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  18. «Tiemoue Bakayoko | Football Stats | Chelsea | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. 19,0 19,1 «Tiemoue Bakayoko: Meet Chelsea's new general who was straightened out by Makelele». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  20. «Claude Makelele named Monaco's new technical director». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  21. Metro.co.uk, Simon Rice for (2017 թ․ հուլիսի 17). «Tiemoue Bakayoko confirms Chelsea legend was major influence». Metro. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  22. «OGC Nice - AS Monaco, Sep 21, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  23. «AS Monaco - SM Caen, Dec 21, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  24. «AS Monaco - Manchester City, Mar 15, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  25. «Monaco 3-1 Manchester City (agg 6-6): Guardiola's side crash out». Mail Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  26. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  27. «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  28. «PSG beat Monaco to lift fourth straight League Cup». The Star Online (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  29. «Stade Rennais FC - AS Monaco, May 20, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  30. «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  31. uefa.com. «UEFA Champions League 2016/17 - History - Monaco – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  32. AS, Diario (2017 թ․ մայիսի 9). «Juventus 2-1 Monaco Champions League semi-final: Mandzukic, Alves, Mbappe goals, match report». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  33. «Juventus FC - AS Monaco, May 9, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  34. «Juventus 2-1 Monaco (4-1 agg)» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  35. «Chelsea Transfer News: Monaco close to securing deal for Tiémoué Bakayoko». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  36. «Chelsea flop Tiemoue Bakayoko linked with shock return to Monaco on loan». The Irish Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  37. Wallace, Sam (2017 թ․ հուլիսի 15). «Chelsea sign £35m Tiemoue Bakayoko but midfielder will miss start of season». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  38. «Bakayoko leaves Monaco to join English champion Chelsea». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  39. «Tiemoue Bakayoko seals £40m Chelsea transfer from Monaco». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  40. «Tiemoue Bakayoko: Chelsea sign France midfielder from Monaco» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  41. Hunter, Andy (2017 թ․ հուլիսի 15). «Tiemoué Bakayoko seals Chelsea move and wants to learn from Antonio Conte». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  42. «Tottenham Hotspur - Chelsea FC, Aug 20, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  43. «Tottenham Hotspur 1-2 Chelsea». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  44. Burnton, Simon (2017 թ․ սեպտեմբերի 12). «Chelsea 6-0 Qarabag: Champions League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  45. «Chelsea 6-0 Qarabag». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  46. «Crystal Palace - Chelsea FC, Oct 14, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  47. «Watford FC - Chelsea FC, Feb 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  48. Banks, Tony (2018 թ․ փետրվարի 6). «Watford 4 - Chelsea 1: Conte on the brink, Bakayoko red card, Deeney swears at fans». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  49. «Chelsea FC - Manchester United, May 19, 2018 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  50. «Chelsea 1-0 Man Utd: Eden Hazard's 1st Half Penalty Gives Blues FA Cup Final Win at Wembley». 90min.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  51. 51,0 51,1 Rathborn, Jack (2018 թ․ մայիսի 20). «Chelsea 1 Manchester United 0 recap as Eden Hazard wins FA Cup for Blues». mirror. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  52. «Tiemoue Bakayoko | Football Stats | Chelsea | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  53. Milan, AC. «OFFICIAL ANNOUNCEMENT: TIÉMOUÉ BAKAYOKO | AC Milan». AC Milan. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  54. «Milan sign Chelsea's Bakayoko on €5m loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  55. Association, Press (2018 թ․ օգոստոսի 14). «Chelsea midfielder Tiémoué Bakayoko moves to Milan on a season-long loan». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  56. «SSC Napoli - AC Milan, Aug 25, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  57. Bandini, Paolo (2018 թ․ օգոստոսի 27). «Carlo Ancelotti shreds the Napoli narrative with comeback win over Milan». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  58. «Bologna FC 1909 - AC Milan, Dec 18, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  59. «Juventus FC - AC Milan, Jan 16, 2019 - Supercoppa Italiana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  60. Association, Press (2019 թ․ հունվարի 16). «Juventus beat Milan to Supercoppa Italiana after Cristiano Ronaldo winner». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  61. Verschueren, Gianni. «Cristiano Ronaldo Wins 1st Juventus Trophy, Scores in Super Cup Against Milan». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  62. «AC Milan - Inter Milan, Mar 17, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  63. «Inter Milan move above AC Milan after Serie A derby win» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  64. «Tiemoue Bakayoko | Football Stats | Chelsea | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  65. «Tiemoué Bakayoko Back At AS Monaco». AS Monaco (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  66. «Monaco loan for Tiemoue Bakayoko | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  67. «Premier League transfer news: Chelsea's Tiemoue Bakayoko sent back to Monaco on loan with €42.5m option to buy | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  68. «Chelsea Midfielder Tiémoué Bakayoko Joins Monaco on Season-Long Loan». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  69. «AS Monaco - Olympique Marseille, Sep 15, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  70. «Marseille beats Monaco 4-3, new signing Benedetto scores 2». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  71. «Joueur - Tiémoué BAKAYOKO - FFF». www.fff.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  72. FIFA.com. «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - France». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  73. «France U17 - Mexico U17, Jul 5, 2011 - U17-Weltmeisterschaft 2011 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  74. FIFA.com. «Mexico edge French to last four». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  75. «Manchester United target Bakayoko replaces Pogba in France squad | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  76. «France call up Tiemoue Bakayoko to replace injured Paul Pogba». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  77. Ch, Michael J.; ler. «Bakayoko replaces Pogba in France squad». theScore.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  78. «France - Spain, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  79. 79,0 79,1 «Tiemoué Bakayoko». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիեմուե Բակայոկո» հոդվածին։