Տիգրան Բադոյան
Appearance
Տիգրան Բադոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | ԱԿԲԱ բանկ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Տիգրան Սլավիկի Բադոյան (սեպտեմբերի 16, 1984, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-2001 թթ. – սովորել և գերազանցությամբ ավարտել է Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցը։
- 2001-2005 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը՝ «Կառավարում» մասնագիտությամբ։
- 2005-2007 թթ. - սովորել և ավարտել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի մագիստրատուրան՝ «Կառավարում» մասնագիտությամբ։
- 2010 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։ 11 գիտական հոդվածների և 1 աշխատության հեղինակ։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002-2005 թթ. - եղել է «Մխիթար Գոշ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ։
- 2005 թվականից - «Մխիթար Գոշ» համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայաի ամբիոնի դասախոս։
- 2005-2006 թթ. - աշխատել է «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի «Լոռի» մասնաճյուղում, որպես հաշվապահ, ապա՝ «Տաշիր» մասնաճյուղում՝ որպես դրամարկղի վարիչ։
- 2007-2012 թթ. - Լոռու մարզպետի օգնական։
- 2012 թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀԿ նախագահի պատվոգիր (2010)։
- «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալ (2010)։
Ամուսնացած է, ունի երկու որդի։ Ունի շարքայինի զինվորական կոչում։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։ 2003-2007 թթ. եղել է ՀՀԿ Գուգարքի երիտասարդական խորհրդի նախագահ, 2007-2014 թթ. - ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահ։