Տեխնիկական բույսեր
'Տեխնիկական բույսեր, տեխնիկական կուլտուրաներ, մշակովի բույսեր, որոնք օգտագործվում են որպես հումք (տարբեր մասեր) արդյունաբերության տարբեր ճյուղերի համար։ Ըստ դրանցից ստացվող նյութերի, ստորաբաժանվում են մի քանի խմբերի
Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորաբաժանվում են մի քանի խմբերի,
- շաքարատու (շաքարի մակընդեղ, շաքարեղեգ),
- ձիթատու (արևածաղիկ, ձիթենի, տզկանեփ, գաթի ծաղիկ, քունջութ, սոյա, խաշխաշ, կտավատ, մանանեխ, սորուկ, սևուկ, գետնանուշ, հլածուկ, եղրիզենի և այլն),
- թելատու (բամբակենի, կանեփ, կենաֆ, թելատու կտավատ, շնամեռուկ և այլն),
- եթերայուղատու (անիսոն, գինձ, դաղձ, վարդենի, խորդենի, քեմոն, եղեսպակ, տաֆրինայիններ
- օսլայատու (կարտոֆիլ, բաթաթ), խցանատու (թավշածառ),
- կաուչուկատու (հևենի, կոկսագիզ, գվայուլա),
- գուտապերչատու (իլենի), աղաղող (դրախտածառ, կվենի, եղևնի, բադան),
- դեղատու (կատվախոտ, մատնոցուկ, մահամորմ, խնկենի, կյանքի արմատ և այլն), միջատասպան (երիցուկ)։
Տեխնիկական բույսերից նյութերի ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեխնիկական բույսերից ստանում են տարբեր նյութեր, օրինակ՝ բամբակենուց, կանեփից, կտավատից, բացի թելից, ստանում են նաև ձեթ, քեմոնից, անիսոնից՝ եթերայուղ և ձեթ, տորոնը ներկատու և դեղաբույս է և այլն։ Կան բույսեր, որոնք տեխնիկական բույսերի խմբին չեն պատկանում, բայց դրանց բերքը հումք է արդյունաբերության շատ ճյուղերի համար (կարտոֆիլից ստանում են օսլա, սպիրտ, եգիպտացորենից՝ ձեթ, օսլա, սպիրտ, խաղողաշաքար, գարին օգտագործվում է գարեջրի արտադրության մեջ և այլն)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեխնիկական բույսերը հայկական հանրագիտարանում
- Industrial Crop Organizations, Purdue University listing.
- Improved methods for extraction and quantification of resin and rubber from guayule(չաշխատող հղում), A Science Direct article on increased rubber production.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |