Տավուշը հանուն հայրենիքի
Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ:
Տեղեկատվությունը, իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, կարող է շատ արագ փոփոխվել, իսկ սկզբնական լրահոսային հաղորդագրությունները կարող են լինել ոչ արժանահավատ: |
Տավուշը հանուն հայրենիքի | |||
---|---|---|---|
Մայիսի 12-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը։ | |||
Ամսաթիվ | մայիսի 4, 2024 - ընթացիկ | ||
Վայր | Հայաստան | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Սրբազան երթ կամ Տավուշը հանուն հայրենիքի, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ խաղաղ գործողություններով ուղեկցվող երթեր, ցույցեր, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ Հայաստանում, որոնք սկիզբ են առել մայիսի 4-ին և հաջորդել են Տավուշի մարզում տեղի ունեցած ցույցերին[1]։ Բողոքի գործողությունների նպատակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2024 թվականի մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Գըզըլհաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Մարտի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի[2][3]։
Քայլերթ դեպի Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]
Քայլերթը մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից[4]։
Ցույցեր Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցել է ավելի քան 100 հազար[5] մարդ։ Հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը[6]։
Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում ևս մեծ հանրահավաք է եղել, որին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ։
Մայիսի 27-ին շարժման կողմնակիցները Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացնում են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը[7]։ Այնուհետև, նրանք Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ավտոշարասյունով վերադառնում են Երևան, և Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ մայիսի 29-ին ժամը 10-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք կլինի և կհայտարարվի անելիքների մասին[7]։
Մայիսի 29-ին ժամը 08։00-ին Բագրատ Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է կազմակերպում[7]։
Հունիսի 4-ին շարժման կողմնակիցները Սուրբ Աննա եկեղեցու մոտից երթով հասնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ[8]։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը երթի մեկնարկին չէր հայտնել վերջնակետը[8]։ Նա ասել էր, որ այցելելու են մի շատ կարևոր վայր, որտեղ հաշվետվություն են պահանջելու[8]։ ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը, հայտնում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվում է լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Գալստանյանին, սակայն հայտնել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և մինչ 4 անձի[8]։ Ավելի վաղ Բագրատ Գալստանյանը նշել էր, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա[8]։ Նա ընդգծել է, որ միտք չունեն Անահիտ Մանասյանին համոզելու, այլ նրա ներքև չիջնելը կամ լրագրողներին չընդունելը կընդունեն որպես դիրքորոշում[8]։
-
Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքը։
-
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը լրագրողների հետ։
-
Սուրեն Պետրոսյանի ճեպազրույցը լրագրողների հետ։
-
Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի ելույթը։
-
Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքը։
-
Բագրատ Գալստանյանը ելույթ է ունենում Սուրբ Աննա եկեղեցու բակում։
-
Արցախի դրոշով տղամարդը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքում։
-
Շարժման մասնակիցների երթը Սայաթ-Նովայի պողոտայում։
-
Շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում։
-
Շարժման մասնակիցների երթը Սայաթ-Նովայի պողոտայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան».
- ↑ «ՔՊ պատգամավոր. Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից՝ այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Արմենիա, Sputnik (20240504T1602+0400). «Հոգին հաղթելու է «դուխին». մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ սրբազան».
- ↑ 7,0 7,1 7,2 «Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում». news.am. 2024 թ․ մայիսի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան». panarmenian.net. 2024 թ․ հունիսի 4. Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.