Jump to content

Տակումե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակումե
Տեսակօղակղզի
Երկիր Ֆրանսիա
Վարչատարածքային միավորMakemo?
Մասն էՏաումոտու
Երկարություն24 կմ
Լայնություն5 կմ
Մակերես43,5 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Տակումե (ֆր.՝ Takume), օղակղզի Տուամոտուի (Ֆրանսիական Պոլինեզիա) կղզեխմբում։ Գտնվում է Ռարոիա կղզուց 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակղզու երկարությունը կազմում է մոտ 24 կմ, լայնությունը՝ 5 կմ, ցամաքի մակերեսը՝ 43.5 կմ²։ Կենտրոնում տեղակայված է ծովալճակ, որը կամպված է օվկիանոսին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակումեն հայտնաբերվել է 1820 թվականին ռուս ճանապարհորդ Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենի կողմից, ով օղակղզին անվանել է «Վոլկոնդկի»[1]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչականորեն մտնում է Մակեմո կոմունայի կազմի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի տվյալներով, օղակղզում մշտական բնակչություն չկա։ Սակայն ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների, օղակզու բնակչությունը կազմում էր 116 մարդ[2]։ Կղզու գլխավոր բնակավայր Օհոմո գյուղն է։ Օղակղզում գործում է օդանավակայան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Les Atolls des Tuamotu par Jacques Bonvallot, Institut de recherche pour le développement, éditions de l'IRD, 1994, ISBN 9782709911757, pp.275-282.
  2. «Population». Institut de la statistique de la Polynésie française. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակումե» հոդվածին։