Jump to content

Վրաստանի Ազգային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաստանի Ազգային բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված է1919
ՎայրԹբիլիսի, Վրաստան
Երկիր Վրաստան
Կայքnbg.gov.ge(վրաց.)

Վրաստանի ազգային բանկ (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი), Վրաստանի կենտրոնական բանկ[1]։ Վրաստանի ազգային բանկը ստեղծվել է ԽՍՀՄ Պետական բանկի Վրացական հանրապետական բանկի հիման վրա 1991 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի ազգային բանկը հիմնադրվել է 1919 թվականին[1], իսկ 1991 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո սկսել է գործել որպես ինքնուրույն ինստիտուտ։ Այդ ժամանակ Վրաստանի Վերին խորհրդի որոշման համաձայն՝ խորհրդային ֆինանսա-վարկային համակարգի հիման վրա ստեղծվեց Վրաստանի ազգային բանկը[2]։

Պաշտոնապես անկախ Վրացական կենտրոնական բանկը ստեղծվել է 1991 թվականի օգոստոսին, ընդունված «Վրացական Հանրապետության Ազգային բանկի մասին» օրենքի համաձայն։ Այդ ժամանակ է ընդունվել նաև «Վրաստանի Հանրապետության Ազգային բանկի մասին» օրենքը, որը արտահայտում էր Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ոլորտները դրամավարկային քաղաքականության բնագավառում։

Ազգային բանկի այսօրվա կարգավիճակը որոշված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Համաձայն Սահմանադրության 95-րդ հոդվածի՝ Ազգային բանկը անկախ է իր գործունեության մեջ։ Ազգային բանկի իրավունքներն ու պարտականությունները, նրա գործունեության կարգը և անկախության երաշխիքները որոշվում են «Ազգային բանկի մասին» օրենքով, որը ընդունվել է Վրաստանի Խորհրդարանի կողմից 1995 թվականի հունիսի 23-ին[2]։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային բանկի կարգավիճակը սահմանված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Համաձայն վերջինիս 95-րդ հոդվածի՝ բանկն անկախ է իր գործունեության մեջ։

Ազգային բանկն ազատ է իշխանության և Վրաստանի խորհրդարանի միջամտությունից, որն ամեն տարի հաստատում է դրամա-վարկային և արժութային քաղաքականության հիմնական ուղղությունները[2]։

Իրավունքներ և պարտականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային բանկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Ազգային բանկի մասին» օրենքով, որն ընդունվել է 1995 թվականի հունիսի 23-ին։

Հիմնական իրավունքներն ու պարտականությունները.

  • դրամա-վարկային և արժութային քաղաքականության իրականացում,
  • բանկային վերահսկողության անցկացում,
  • մոնետար և ֆինանսական ոլորտների կառավարման իրականացում,
  • ազգային արժույթի սպառման ունակության և գների կայունության աջակցություն,
  • դրամա-վարկային համակարգի արդյունավետ գործունեության ապահովում,
  • համագործակցություն այլ երկրների ազգային բանկերի հետ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 National Bank of Georgia: About the Bank Արխիվացված 2015-07-16 Wayback Machine (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 «Bankir.ru: Վրաստանի ազգային բանկ. անցյալ, ներկա, ապագա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]