Վտակ, գետ, որը թափվում է ուրիշ գետի մեջ։ Վերջինից կարճ է, ունի քիչ ջրաբերություն և հովտի այլ ուղղություն։
Լինում են անմիջապես գետի, կամ նրա վտակի մեջ թափվող վտակներ։ Երբեմն վտակ է կոչվում նաև լճի կամ ներքին ջրավազանի մեջ թափվող գետը։