Վոյցեխ Ժուկրովսկի
Վոյցեխ Ժուկրովսկի լեհ.՝ Wojciech Żukrowski | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1916[1][2][3][…] կամ մայիսի 14, 1916[4] |
Ծննդավայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 2000[1][2][3][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Մասնագիտություն | սցենարիստ, լրագրող, գրող, գրական քննադատ և բանաստեղծ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վրոցլավի համալսարան |
Անդամակցություն | Polish PEN Club?, Society of Fighters for Freedom and Democracy? և Լեհաստանի գրողների միություն |
Պարգևներ | |
Զավակներ | Katarzyna Żukrowska? |
Wojciech Żukrowski Վիքիպահեստում |
Վոյցեխ Ժուկրովսկի (լեհ.՝ Wojciech Żukrowski, ապրիլի 14, 1916[1][2][3][…] կամ մայիսի 14, 1916[4], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] - օգոստոսի 26, 2000[1][2][3][…], Վարշավա, Լեհաստան), լեհ արձակագիր, սցենարիստ, լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոյցեխ Ժուկրովսկին ծնվել է Կրակով քաղաքում։ Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին Վարշավայում տպագրվող երիտասարդական «Kuźnia Młodych» («Երիտասարդների դարբնոց») շաբաթաթերթում։ 1937 թվականին ընդունվում է Յագելոնյան համալսարան, սակայն շուտով բռնկվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և նա զորակոչվում է բանակ։ Պատերազմից հետո ավարտում է Վրոցլավի համալսարանի լեհագիտության ֆակուլտետը։ 1945-1947 թվականներին Լեհական բանակի զորամասերից մեկի հրամանատարն էր։ Եղել է թղթակից Վիետնամում, Լաոսում, Չինաստանում, աշխատել է Հնդկաստանում Լեհաստանի դեսպանատանը։ Եղել է Լեհական խաղաղության պաշտպանության կոմիտեի և ՊԵՆ ակումբի լեհական բաժանմունքի գործիչներից։ 1982-1988 թվականներին ղեկավարել է Մանկապատանեկան գրականության միջազգային խորհրդի լեհական բաժանմունքը, 1983-1989 թվականներին՝ Լեհ-խորհրդային բարեկամություն կազմակերպությունը, 1986-1989 թվականներին՝ Լեհաստանի գրողների միությունը։ Եղել է ԼԺՀ սեյմի 6-9-րդ նստաշրջանների պատգամավոր (1972-1989)։
Նրա ամենահայտնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր՝ «Lotna», «Skąpani w ogniu», Zapach psiej sierści, Kamienne tablice, Porwanie w Tiutiurlistanie.
Վոյցեխ Ժուկրովսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առևանգում Տյուտյուռլիստանում (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1958, 227 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ամալյա Ղուկասյանը, նկարիչ՝ Յու. Կիսելյով։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԼԺՀ 3-րդ աստիճանի պետական մրցանակ (1953)։
- 2-րդ աստիճանի «Աշխատանքային դրոշի» շքանշան (1955)։
- ԼԺՀ ազգային պաշտպանության նախարարության 2-րդ աստիճանի գրական պարգև (1961)։
- ԼԺՀ մշակույթի և արվեստի նախարարության 1-ին աստիճանի պարգև (1969)։
- ԼԺՀ ազգային պաշտպանության նախարարության պարգև (1985)։
- Ժպիտի շքանշան (1974)։
- Ժողովրդական Լեհաստանի շինարարի շքանշան (1976)։
- ԼԺՀ 1-ին կարգի պետական մրցանակ (1978)։
- Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1978)։
- ԼԺՀ ազգային պաշտպանության նախարարության հատուկ մրցանակ (1988)։
- Վլադիսլավ Ռեյմոնտի անվան մրցանակ (1996)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Sejm Library — 1919.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյցեխ Ժուկրովսկի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Մայիսի 14 ծնունդներ
- Կրակով քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 26 մահեր
- 2000 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Լեհաստանի գրողների միության անդամներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լեհ արձակագիրներ
- Լեհ սցենարիստներ
- Լեհ լրագրողներ
- Լեհաստանի գրողների միության նախագահներ
- 20-րդ դարի լրագրողներ
- Վրոցլավի համալսարանի շրջանավարտներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Լեհ գրողներ
- Լեհ դիվանագետներ
- Լեհ մանկագիրներ