Վոլֆգանգ Պրիկլոպիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆգանգ Պրիկլոպիլ
գերմ.՝ Wolfgang Přiklopil
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1962(1962-05-14)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա
Մահացել էօգոստոսի 23, 2006(2006-08-23) (44 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունհանցագործ և էլեկտրատեխնիկ
ԱշխատավայրSiemens?

Վոլֆգանգ Պրիկլոպիլ (գերմ.՝ Wolfgang Přiklopil, մայիսի 14, 1962(1962-05-14), Վիեննա, Ավստրիա - օգոստոսի 23, 2006(2006-08-23), Վիեննա, Ավստրիա), ավստրիացի հանցագործ, 1998 թվականին առևանգել է 10-ամյա Նատաշա Կամպուշին։ 8 տարի անց Կամպուշը փախել է նրա մոտից, ինչից հետո Պրիկլոպիլն ինքնասպան է եղել[1]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆգանգ Պրիկլոպիլը ծնվել է 1962 թվականի մայիսի 14-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[2][3]։ Նա գերմանական «Շառլահբերգ» ընկերության ներկայացուցիչ, բրենդիի արտադրությամբ զբաղվող Կառլ Պրիկլոպիլի միակ որդին էր։ Վոլֆգանգի մայրը տնային տնտեսուհի Վալտրաուդն էր[4]։

1972 թվականին Պրիկլոպիլի ընտանիքը քաղաքային բնակարանից տեղափոխվել է Շտրասհոֆ ան դըր Նորդբանում գտնվող սեփական տուն, որը ժառանգել էր Կառլը իր հորից՝ Օսկարից[5]։ 10-14 տարեկան հասակում Վոլֆգանգը սովորել է «Հաուփտշուլե Աֆրիտշգասսե» դպրոցում՝ նախատեսված զարգացման միջին մակարդակի երեխաների համար[6]։ Նա սովորել է միջակ, բայց վարքից ստացել է բարձր գնահատականներ[6]։

Մանկության տարիներին Պրիկլոպիլի մոտ ի հայտ են եկել հոգեկան շեղումներ։ Դպրոցում նա ընկերներ չուներ, քանի որ գերադասում էր մենակյաց զբաղմունքներ, օրինակ՝ ընթերցանությունը կամ փազլի հավաքումը[6]։ 13 տարեկանում ինքնուրույն ստեղծել էր պնևմատիկ զենք, որով կրակում էր ճնճղուկներին, աղավնիներին և վայրի շներին[7]։ Մինչև չափահասությունը տառապել է գիշերամիզությամբ[7]։

Տեխնիկի ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկանում՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Պրիկլոպիլն ընդունվեց միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Մեկ տարի անց Վոլֆգանգը կիսատ թողեց ուսումը և սկսեց շաբաթական 25 ֆունտ աշխատավարձով աշխատել գերմանական «Siemens» էլեկտրոնային ընկերությունում[8]։ Ըստ նրա նախկին գործընկեր Էռնեստ Վինտերի՝ գործընկերները Պրիկլոպիլի վարքագծում երբեք տարօրինակություններ չեն նկատել[8][9]։

Սովորելու ընթացքում՝ 1981 թվականին, Պրիկլոպիլը Վիեննայի Մարիա Թերեզա թագուհու զորանոցում մեկնել է պարտադիր ութամսյա զինվորական ծառայության։ Նա զորանոցում ապրել է միայն վեց շաբաթ, իսկ մնացած վեցուկես ամսվա ընթացքոըն հաճախ գնացել է տուն[10]։

Պրիկլոպիլը ուսումն ավարտեց լավ գնահատականներով և ընդունվեց աշխատանքի[8]։ Սակայն ավելի ուշ նրան հեռացրին «Siemens»-ում աշխատանքից հաստիքների կրճատման պատճառով։ Նա ծառայության անցավ Վիեննայի «Kapsch» էլեկտրոնային ընկերությունում, որը սպասարկում էր ավստրիական հեռախոսակապը։ Այնտեղ աշխատել է 1983 թվականից մինչև 1991 թվականը[11]։ 1991 թվականին նա փոխեց իր բնակավայրը, որտեղ ապրում էր մոր հետ, և վերադարձավ Շտրասհոֆ ան դըր Նորդբան[12]։

Քրեական հոգեբան Մանֆրեդ Կրամպլը հայտարարել է, որ իր կարծիքով 1990-ական թվականների սկզբին Պրիկլոպիլն արդեն որոշել էր երեխա առևանգել[12]։ Կրամպլն ասել է[13]

Պրիկլոպիլը, հավանաբար, մտադիր էր ստեղծել որոշակի զուգահեռ աշխարհ, իր շատ անձնական փակ տարածքը՝ անհասանելի մյուսներին։ Տարածք, որտեղ ինքն ամեն ինչ կղեկավարի։ Եվ ես կարծում եմ՝ այս ամենը հանգեցրել է մի բանի. նա ունի նորմալ մարդկային հարաբերություններ ձևավորելու ունակության ծանր դեֆիցիտ։

Կամպուշի առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիկլոպիլի տունը

1998 թվականի մարտի 2-ին Պրիկլոպիլն առևանգեց տասնամյա Նատաշա Կամպուշին, որը գնում էր դպրոց[14]։ Ականատեսների խոսքերով՝ նա իր սպիտակ ֆուրգոնը կայանել էր Մելանգասսե փողոցում՝ դպրոցի դարպասներ մոտ[15]։ Համաձայն Կամպուշի խոսքերի՝ առևանգողը գտնվում էր ֆուրգոնում, իսկ երբ ինքը մոտեցավ, Պրիկլոպիլը դուրս եկավ մեքենայից, բռնեց Նատաշայի ձեռքերից և նրան նետեց ֆուրգոնը[16][17]։ Դրանից հետո Պրիկլոպիլը Կամպուշին տարավ իր տուն և փակեց 5 մ² տարածքով նկուղային տարածքում։ Այն կառուցել էր Պրիկլոպիլի պապը՝ Օսկարը, որպես ռմբապաստարան՝ միջուկային պատերազմից պաշտպանելու նպատակով[18]։

Հանցագործության ժամանակ Պրիկլոպիլին նկատել է 12-ամյա մի աղջիկ։ Նա տեսել է՝ ինչպես է տղամարդը աղջկան գցում սպիտակ ֆուրգոնի մեջ[19]։ Ոստիկանության որոշմամբ հարցաքննվել են Ավստրիայի՝ սպիտակ ֆուրգոն ունեցող բոլոր 700 վարորդները, այդ թվում՝ Պրիկլոպիլը[20]։ Վերջինս հայտարարել է, որ մարտի 2-ին տանը միայնակ է եղել, իսկ մեքենան օգտագործում է շինարարական նյութեր տեղափոխելու նպատակով[21]։

Հետաքննության ընթացքում վերանայվել են բազմաթիվ այլ վկայություններ, բայց դրանցից ոչ մեկն իսկական հանցագործին գտնելու համար արդյունք չի տվել[22]։

Առ այսօր Պրիկլոպիլի արարքի դրդապատճառը հստակ հաստատված չէ։ Կամպուշն իր հարցազրույցներում չի տալիս հստակ մեկնաբանություններ այն հարցի հետ կապված, թե արդյոք առևանգողը բռնաբարել է իրեն՝ նշելով, որ իրենց սեռական հարաբերությունները իր անձնական կյանքն են։ Սակայն Նատաշայի փախուստից հետո նրա հետ զրուցած առաջին ոստիկանը խոսել է «սեռական բռնության» մասին[23]։

Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիկլոպիլը Կամպուշին գերության մեջ պահել է ավելի քան 8 տարի։ 2006 թվականի օգոստոսի 23-ին Կամպուշին հաջողվեց փախչել, երբ ժամը 12։53-ին՝ ըստ կենտրոնաեվրոպական ժամային գոտու։ Պրիկլոպիլին զանգահարեց իր մեքենայի հավանական գնորդը, և նա մի քանի վայրկյանով հեռացավ Կամպուշի մոտից[24]։ Նատաշան, որը մինչ այդ փոշեկուլով մաքրում էր առևանգողի «BMW 850i» մակնիշի մեքենան, միացրած թողեց փոշեկուլը և փախավ։ Նա օգնության համար դիմեց Պրիկլոպիլի հարևաններին, որից հետո նրան տարան ոստիկանություն, որտեղ էլ ճանաչեցին մարմնի սպիով և ԴՆԹ-ի թեստով[1]։

Պրիկլոպիլը, հասկանալով, որ ոստիկանությունը հետապնդում է իրեն, նետվեց վիեննական «S-Bahn» գնացքի տակ։ Նա մահացավ օգոստոսի 23-ին՝ ժամը 20։59-ին[25]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին կայացավ «3096 օր» ֆիլմի պրեմիերան՝ հիմնված Կամպուշի առևանգման պատմության վրա։ Ֆիլմի ռեժիսորն էր Շերրի Հորմանը։ Պրիկլոպիլի կերպարի դերակատարն էր Տուրե Լինդհարթը[26][27]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Austria girl 'describes kidnap'» (անգլերեն). BBC News. 2006 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «Wer war Wolfgang Priklopil?: Natascha Kampusch und der stille Nachbar» (գերմաներեն). Der Tagesspiegel. 2007 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2002 թ․ մայիսի 9-ին.
  3. Халл и Лайдиг, 2009, էջ 44
  4. Халл и Лайдиг, 2009, էջ 45
  5. Халл и Лайдиг, 2009, էջ 46
  6. 6,0 6,1 6,2 Халл и Лайдиг, 2009, էջ 47
  7. 7,0 7,1 Халл и Лайдиг, 2009, էջ 48
  8. 8,0 8,1 8,2 Халл и Лайдиг, 2009, էջ 50
  9. Халл и Лайдиг, 2009, էջ 51
  10. Халл и Лайдиг, 2009, էջ 63
  11. Халл и Лайдиг, 2009, էջ 64
  12. 12,0 12,1 Халл и Лайдиг, 2009, էջ 68
  13. Халл и Лайдиг, 2009, էջ 69
  14. Ramsland K. «The "Master"». Sex Slaves: The Psychology of Mastery (անգլերեն). Crime Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. Халл и Лайдиг, 2009, էջ 87
  16. Халл и Лайдиг, 2009, էջ 88
  17. Кампуш и др., 2011, էջ 47
  18. Халл и Лайдиг, 2009, էջ 66
  19. Халл и Лайдиг, 2009, էջ 140
  20. Халл и Лайдиг, 2009, էջ 141
  21. Халл и Лайдиг, 2009, էջ 142
  22. Халл и Лайдиг, 2009, էջ 145
  23. Халл и Лайдиг, 2009, էջ 117
  24. Халл и Лайдиг, 2009, էջ 197
  25. Халл и Лайдиг, 2009, էջ 209
  26. Niemeier T. (2011 թ․ օգոստոսի 23). «Natascha Kampusch: Flucht vor genau fünf Jahren» (գերմաներեն). DiePresse. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  27. Roxborough S. (4.16.2012). «Antonia Campbell-Hughes Cast as Austrian Kidnap Victim Natascha Kampusch» (անգլերեն). The Hollywood reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]