Jump to content

Վյաչեսլավ Կամենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Կամենսկի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 5, 1988(1988-07-05)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Բորիսով, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 192 սմ
Քաշ 88 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Օրշա
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Բելառուս Լոկոմոտիվ (Մինսկ) 0 (0)
2007  Բելառուս ՍԿՎԻՉ-2 13 (-12)
2009-2011 Բելառուս Զաբուդովա 73 (-93)
2012-2014 Բելառուս Սմոլևիչի-ՍՏԻ 38 (-27)
2014 Բելառուս Սլոնիմ 4 (-8)
2015 Բելառուս Սլավիա-Մոզիր 2 (-4)
2016-մ.հ. Բելառուս Օրշա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վյաչեսլավ Սերգեևիչ Կամենսկի(բելառուս․՝ Вячаслаў Сяргеевіч Камінскі, հուլիսի 5, 1988(1988-07-05)[1], Բորիսով, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Կամենսկին սկսել է իր կարիերան Մինսկի «Լոկոմոտիվ» ակումբում, որտեղ խաղացել է երկրորդ կազմում։ Հետագայում հանդես է եկել Երկրորդ լիգայի «Մոլոդոչնո» ակումբում։ 2012 թվականին տեղափոխվել է «Սմոլևիչի-ՍՏԻ», որի կազմում հաղթել է Երկրորդ լիգայում։ 2013 թվականից Սմոլևիչի ակումբի կազմում մասնակցել է Առաջին լիգային, բայց աստիճանաբար իր տեղը զիջել է հիմնական դարպասապահ Ալեքսանդր Չերկասին և 2014 թվականի ամռանը տեղափոխվել «Սլոնիմ»։

2015 թվականի հունվարին սկսել է մարզվել Մոզիրի «Սլավիա» ակումբում, որն այդ ժամանակ գլխավորում էր «Սմոլևիչ-ՍՏԻ»-ի նախկին մարզիչ Յուրի Պոնտուսը։ Մարտին պայմանագիր է ստորագրել ակումբի հետ[2]։ 2015 թվականի առաջնության մեծ մասը խաղացել է երկրորդ կազմում, երբեմն հայտնվելով հիմնական թիմի պահեստայինների նստարանին։ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին նշել է իր նորամուտը Բարձրագույն խմբում՝ մասնակցելով «Գոմելի» դեմ ողջ խաղին, որն ավարտվել է 3:1 հաշվով։

2016 թվականի փետրվարին հեռացել է «Սլովիայից»[3] և շուտով միացել է «Օրշա» ակումբում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Դիվիզիոն Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
2006 դուբլ Լոկոմոտիվ (Մինսկ) Բելառուս 9 -9
2007 Դ3 ՍԿՎԻՉ-2 Բելառուս 13 -12
2008 դորբլ Լոկոմոտիվ (Մինսկ) Բելառուս 3 -1
2009 Դ3 Մոլոդեչնո Բելառուս 22 -26
2010 Դ3 Մոլոդեչնո Բելառուս 22 -39
2011 Դ3 Զաբուդավա Բելառուս 29 -28
2012 Դ3 Սմոլևիչի-ՍՏԻ Բելառուս 17 -6
2013 Դ2 Սմոլևիչի-ՍՏԻ Բելառուս 15 -16
2014 (1) Դ2 Սմոլևիչի-ՍՏԻ Բելառուս 6 -5
2014 (2) Դ2 Սլոնիմ Բելառուս 4 -8
2015 Դ1 Սլավիա-Մոզիր Բելառուս 2 -4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]