Վլադիսլավ Լիստև
Վլադիսլավ Նիկոլայի Լիստև ռուս․ Владислав Николаевич Листьев | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1956 |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 1, 1995 (38 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, խմբագիր, հաղորդավար և սցենարիստ |
Աշխատանք | Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն |
Աշխատավայր | Առաջին ալիք |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր տնօրեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Vladislav Listjev Վիքիպահեստում |
Վլադիսլավ Նիկոլայի Լիստև (ռուս․ Владислав Николаевич Листьев, առավել հայտնի է Վլադ Լիստև անունով, մայիսի 10, 1956[3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[5][6] - մարտի 1, 1995[1][2], Մոսկվա, Ռուսաստան[7][8][9]), խորհրդային և ռուս հեռուստահաղորդավար և լրագրող, Ռուսական առաջին ալիքի հիմնադիր և առաջին գլխավոր տնօրեն, «Հայացք», «Պիկ ժամ», «Հրաշքների դաշտ», «Թեմա» հաղորդումների հեղինակ և վարող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիսլավ Լիստևը ծնվել է 1956 թվականին, սովորել է Զնամենսկի եղբայրների անվան դպրոցում, եղել է թեթև ատլետիկայի սպորտի վարպետի թեկնածու, ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն՝ 1000 մ մրցավազքում[10]։ Աշխատել է «Սպարտակ» սպորտային ակումբում՝ որպես հրահանգիչ։ Զինծառայությունն անցել է Մոսկվայի Թամանյան դիվիզիայում[11]։
Ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժինը։ 1982 թվականին ավարտել է ուսումը և ստացել հեռուստատեսային գրականության աշխատակցի մասնագիտացում։ Բուհն ավարտելուց հետո պետական ռադիոյում աշխատել է որպես խմբագիր։ 1987 թվականին աշխատել է որպես «Հայացք» հաղորդման վարող։ Լիստևը և նրա ընկերները ստեղծում են «ВИД» հաղորդաշարը, հաղորդումներ պատրաստում ռուսական առաջին ալիքի համար։ 1991 թվականին Լիստևը դառնում է այդ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ 1993 թվականին՝ պրեզիդենտ։ Հետագայում իր կոլեգաների հետ խնդիրներ է ունենում. այդ պատճառով հաղորդաշարի պրեզիդենտ է դառնում Ալեքսանդր Լյուբիմովը։ 1994 թվականին նախաձեռնում է ավտոշոու` «Гонки на выживание», որը 1996 թվականից անց է կացվում ՌԴ տարբեր քաղաքներում։ 1995 թվականին նշանակվում է Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն։ Նա արագորեն ձեռնամուխ է լինում ընկերության տնտեսական քաղաքականության վերափոխմանը։ Լիստևը բազմիցս հրավիրվել է ՈւՀԱ՝ որպես ժյուրիի անդամ։ Նա տպավորիչ հեռուստահաղորդավար էր, տեխնիկապես հմուտ և ստեղծագործող։ Վլադիմիր Պոզները շատ բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը։ Նա կարողանում էր էկրանից այն կողմ հայտնվել յուրաքանչյուր անհատի կողքին։ Նրա վարած յուրաքանչյուր հաղորդումը հսկայական հեղինակություն էր վայելում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Նիկոլայ Իվանովիչ Լիստև (1931-1973), եղել է ժողովրդական վերահսկողության կոմիտեի շտաբի պետ, մահացել է 42 տարեկանում՝ ինքնասպանություն գործելով։
- Մայրը՝ Զոյա Վասիլևնա Լիստևա (1934—1996), աշխատել է որպես գրագիր «Դինամո» գործարանում։ Թոշակի անցնելուց հետո հավաքարար է աշխատել «Կախովսկի» մետրոյում։ 1996 թվականի հունիսի 30-ին ճանապարհային վթարի է ենթարկվել և մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նրա արյան մեջ մեծ քանակի ալկոհոլ է հայտնաբերվել[12]։ Խորթ հայրը 10 տարի մեծ էր Վլադիսլավից։ Եղել է հարբեցող ու թմրամոլ[13][14][15]։
- Առաջին կինը- Ելենա Եսինա, ամուսնացել են 1977 թվականին, երբ Վլադն ավարտել է գիշերօթիկ դպրոցը։ Բաժանվել են երկուսուկես տարի անց։ Որդին մահացել է ծնվելուց հետո[16]։ Աղջիկը՝ Ելենան (1981) մասնագիտությամբ մատնահարդար է։ Վլադը նրա դաստիարակությամբ չի զբաղվել։ Ելենան ունի երկու երեխա, Անաստասիան և Բոգդանը[17]։
- Երկրորդ կինը՝ Տատյանա Լապինան է, նրանք ծանոթացել են 1980 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։ Որդին՝ Վլադիսլավը մահացել է 6 տարեկանում (1982—1988)[16], մյուս որդին՝ Ալեքսանդրը մի քանի անգամ պրոբլեմներ է ունեցել ճանապարհային ոստիկանների հետ, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Ալեքսանդրը ունի մեկ աղջիկ[18][19]։
- Երրորդ կինը՝ Ալբինա Նազիմովան, նկարչուհի, պրոդյուսեր և ինտերիերի դիզայներ է, Վլադի մահից հետո ամուսնացել է ռեժիսոր Անդրեյ Ռազբաշի հետ։ Անդրեյը եղել է ՎԻԴ հաղորդաշարի հիմնադիրներից։
Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թ մարտի 1-ի երեկոյան Վլադ Լիստևը սպանվում է Նովոկուզնեցկ փողոցի վրա գտնվող իր տան շքամուտի մոտ։ Առաջին գնդակը խոցում է աջ ուսագոտին, երկրորդը՝ գլուխը[20]։ Նրա մոտ եղած գումարին ու թանկարժեք իրերին ձեռք չեն տալիս, և քննչական վարկածն այն էր, որ նրան սպանել են քաղաքական կամ մասնագիտական գործունեության պատճառով[21]։ Վերջին հրաժեշտը տեղի է ունեցել Օստանկինո համերգային դահլիճից, թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։ Լիստևի սպանությունը 1990-ականների ամենաաղմկահարույց սպանություններից էր և առ այսօր չի բացահայտվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.rferl.org/content/russia-murders-cast-pall-over-post-soviet/26875795.html
- ↑ 2,0 2,1 http://www.rferl.org/content/article/1071368.html
- ↑ http://www.baker1974.com/1974.aspx
- ↑ http://russiapedia.rt.com/prominent-russians/entertainment/vladislav-listyev/
- ↑ 5,0 5,1 http://foxync.hellobeautiful.com/650631/naomi-campbell-sits-down-with-oprah/
- ↑ 6,0 6,1 http://theybf.com/2010/05/03/naomi-on-the-oprah-show-talks-her-married-boyfriend-her-temper-her-killer-body
- ↑ 7,0 7,1 http://www.themoscowtimes.com/news/article/listyev-murder-still-unsolved-15-years-on/400708.html
- ↑ 8,0 8,1 http://www.independent.co.uk/news/people/obituary--vladislav-listyev-1609775.html
- ↑ 9,0 9,1 http://sputniknews.com/art_living/
- ↑ Информация из телепередачи «Адамово яблоко» (1992)
- ↑ «Битвы экстрасенсов»… с Владиславом Листьевым // Московская правда (չաշխատող հղում)
- ↑ Вдова Владислава Листьева Альбина Назимова: «Влад мечтал, что, выйдя на пенсию, создаст спортивный канал»
- ↑ «Владислав Листьев. Смерть ходила за ним по пятам». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Без Влада Листьева
- ↑ 15 лет назад убили Влада Листьева
- ↑ 16,0 16,1 Страшная жизнь Владислава Листьева (1956—1995)
- ↑ Что стало с детьми Влада Листьева? Общаются ли его внуки между собой?
- ↑ Пьяный сын Владислава Листьева бежал с места ДТП
- ↑ Сын Влада Листьева вышел на свободу, отсидев две недели за пьяные гонки
- ↑ «Дело об убийстве Владислава Листьева. Справка». ՌԻԱ Նովոստի — Справочник. 2013 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Սպանվել է Լիստևը
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дроздов П. (2010 թ․ փետրվարի 27). «Страшная жизнь Владислава Листьева (1956-1995)». aif.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
- Верницкий А. — Недоступная ссылка заменена архивной (2010 թ․ մարտի 1). «Сегодня — день памяти Владислава Листьева, первого директора Первого канала». Первый канал. Новости. 1tv.ru; archive.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Լիստև» հոդվածին։ |
|
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Մայիսի 10 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 1 մահեր
- 1995 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սպանվածներ
- Ռուսաստանում հրազենից մահացածներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային խմբագիրներ
- Խորհրդային լրագրողներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- Ռուս հաղորդավարներ
- 20-րդ դարի լրագրողներ