Վլադիմիր Ստեկլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ստեկլով
Владимир Стеклов
Ծնվել էդեկտեմբերի 28 1863 (հունվարի 9 1864)[1]
Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 30, 1926(1926-05-30)[2][3][4] (62 տարեկան)
Գասպրա
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի համալսարան, Խարկովի կայսերական համալսարան, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկա-մաթեմատիկական ինստիտուտ, Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ[5] և Բեստուժևյան դասընթացներ[5]
Գործունեության ոլորտմեխանիկա[6], դիֆերենցիալ հավասարումների տեսություն, մաթեմատիկական ֆիզիկա[6], Մոտարկումների տեսություն, մաթեմատիկա[6], կիրառական մաթեմատիկա[6], ֆիզիկա[6] և Հիդրոդինամիկա[6]
Պաշտոն(ներ)նախագահ, պրիվատ-դոցենտ և դեկան
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Kharkiv Mathematical Society?
Ալմա մատերNizhny Novgorod Institute of nobility? (1882), Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1883), Խարկովի կայսերական համալսարան (1887) և Խարկովի ազգային համալսարան[7]
Գիտական աստիճանմագիստրոս (1893), դոկտոր (1901) և ակադեմիկոս (1912)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6]
Գիտական ղեկավարԱլեքսանդր Լյապունով
Եղել է գիտական ղեկավարՎլադիմիր Սմիռնով, Ալեքսանդր Ֆրիդման[7], Գուրի Կոլոսով և Նիկոլայ Սալտիկով[7]
Պարգևներ
 Vladimir Andreevich Steklov Վիքիպահեստում

Վլադիմիր Անդրեևիչ Ստեկլով (ռուս.՝ Владимир Андреевич Стеклов, դեկտեմբերի 28 1863 (հունվարի 9 1864)[1], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 30, 1926(1926-05-30)[2][3][4], Գասպրա), խորհրդային մաթեմատիկոս, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (19121919-1926 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահը։

1887-ին ավարտել է Խարկովի համալսարանը։ 1889—1906 թթ․ դասավանդել է նույն համալսարանում (1896-ից՝ պրոֆեսոր1906-ից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։ Ստեկլովի նախաձեռնությամբ 1921-ին ԳԱ կից կազմակերպվել է ֆիզիկա-մաթեմատիկական ինստիտուտ (1926-ից՝ Ստեկլովի անվամբ), որի տնօրենն է եղել մինչև կյանքի վերջը։ 1934-ից Ստեկլովի անունով է կոչվում այդ ինստ-ից անջատված ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստ-ը։ Ստեկլովի աշխատանքների հիմնական ուղղությունները մաթ. մեթոդների կիրառություններն են բնագիտության մեջ և նվիրված են մաթ․ ֆիզիկային, ֆունկցիաների վերլուծությանը շարքերի՝ ըստ տրված ֆունկցիաների օրթոգոնալ համակարգերի (տես Օրթոգոնալ ֆունկցիաներ)։ Այդ հետազոտությունների հիմքում ընկած է Ստեկլովի մուծած օրթոգոնալ համակարգերի փակության գաղափարը։ Ստեկլովն աշխատանքներ ունի մաթ․ անալիզից (մասնավորաբար՝ քառակուսացման բանաձևերի տեսությունից), ինչպես նաև առաձգականության տեսությունից և հիդրոդինամիկա Վ․ Ա․ Ստեկլովից։ Ստեկլովը մուծել է ֆունկցիաների ողորկացման հատուկ մեթոդ։ Ստեկլովը հայտնի է նաև որպես մաթեմատիկայի պատմաբան, փիլիսոփա, գրող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 113
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ստեկլով» հոդվածին։