Jump to content

Վլադիմիր Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Պետրոսյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Պետրոսյան
Ծնվել էմայիսի 3, 1941(1941-05-03) (83 տարեկան)
ԾննդավայրՍտարայա Ռուսսա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1964)
Ստեղծագործություն(ներ)Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Ֆրանց Վերֆելի հուշարձան և Տարաս Շևչենկոյի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Վլադիմիր (Օհան) Գեղամի Պետրոսյան (մայիսի 3, 1941(1941-05-03), Ստարայա Ռուսսա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (1991) ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ձևավորել է հեռուստաֆիլմեր, բեմադրություններ։ 1990-1995 թվականներին եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է գիտության, կրթության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1][2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյանի բազմաժանր գործերին բնորոշ են հոգեբանական նուրբ գծերի բացահայտումը, պլաստիկական զուսպ ձևերի ներդաշնակումը։

  • «Ալեքսանդր Սպենդիարյան», 1975, բրոնզ, ՀԱՊ
  • «Դոն Քիշոտ», 1971, հրակավ, ԺԱԹ
  • «Վերադարձ», 1983, փայտ, ԺԱԹ
  • Խնկո Ապոր անվան գրադարանի դուռը, 1982, փայտ, Երևան
  • «Լ. Մոտալովա», 1976, թուջ
  • «Հրանտ Մաթևոսյան», 1985, հրակավ
  • «Արշիլ Գորկի», 1987, բրոնզ
  • «Սոսե Մայրիկ», 1987, մարմար
  • «Մարշալ Բաղրամյանի կիսանդրի», 1997, մարմար, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարան
  • Ֆրանց Վերֆելի դիմաքանդակ-հուշակոթող, 1998, բրոնզ, գրանիտ, Վիեննա
  • Մաքսիմ Գորկու հուշարձան, 1973, հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ
  • «Ուսուցիչ» արձանախումբ, 1974, հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ
  • Հայրենական պատերազմի հուշահամալիր, 1989, համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ
  • Միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորում, 1978, Ալժիր, արծաթե մեդալ
  • Տարաս Շևչենկո, 2013, Երևան

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 ՀՀ վաստակավոր նկարիչ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վլադիմիր Գեղամի Պետրոսյան
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]