Վլադիմիր Կանիվեց
Վլադիմիր Կանիվեց ուկրաիներեն՝ Володимир Васильович Каніве́ць | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1923 |
Ծննդավայր | Վեսելայա Դոլինա, Գլոբինոյի շրջան, Kremenchuk Okrug, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 29, 2017 (93 տարեկան) |
Մասնագիտություն | լրագրող, գրող, դրամատուրգ և ակնարկագիր |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Լատվիայի համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Վլադիմիր Կանիվեց (ուկրաիներեն՝ Канівець Володимир Васильович, հոկտեմբերի 5, 1923, Վեսելայա Դոլինա, Գլոբինոյի շրջան, Kremenchuk Okrug, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 2017), ուկրաինացի խորհրդային գրող, դրամատուրգ։ ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր (1970)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Կանիվեցը ծնվել է 1923 թվականին Գլոբինոյի շրջանի Պոլտավայի մարզի Վեսելայա Դոլինա գյուղում, երկրագործի ընտանիքում։ 1939 թվականին տեղափոխվել է Դոնբաս, աշխատել երկաթգծում։ Մասնակցել է հայրենական պատերազմին, պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։ 1952 թվականին ավարտել է Լատվիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1953-1963 թվականներին աշխատել է Ռիգայի և Կիևի տարբեր խմբագրություններում ու պարբերական հրատարակչություններում, «Սովետսկայա մոլոդյոժ» հանրապետական թերթում, որտեղ և տպագրել է իր առաջին ֆելիետոններն ու ակնարկները։ 1966-1981 թվականներին ղեկավարել է Ուկրաինայի գրողների միության Ժիտոմիրի միավորումը, եղել է Ուկրաինայի գրողների ազգային միության պատասխանատու քարտուղարը[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանիվեցի առաջին պիեսը լույս է տեսել 1953 թվականին։ Նրա պիեսները բեմադրվել են տարբեր քաղաքների թատրոններում։
- «Հարսանիքից հետո»
- «Շքանշանով փեսացուն»
- «Բոնիվուրի սիրտը»
- «Խորտակված կղզին»
- «Ալեքսանդր ՈՒլյանով»
- «Կարմալյուկ»
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ
- Ի. Կոտլյառևսկու անվան մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Մարտի 29 մահեր
- 2017 մահեր
- Լատվիայի համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Ուկրաինացի դրամատուրգներ