1953 թ. զրկվել է բոլոր կոչումներից՝ որպես «ստալինյան» ռեպրեսիայի գլխավոր կազմակերպիչներից մեկը։ 1953 թ. հանցագործ է Ճանաչվել՝ մեղադրվելով պետական դավաճանության, լրտեսության և բռնությունների մեջ։ Դատարանը նրան դատապարտել է մահապատժի։ 1953 թ. դեկտեմբերի 23-ին Լավրենտի Բերիան գնդակահարվել է։
Արդեն 2000 թվականին Սամուել Էտո'ոն մասնակցել էր Չեմպիոնների Լիգայի 3 մրցաշրջանի։ Չնայած այս փաստի, Էտո'ոն չկարողացավ տեղ գտնել Ռեալ Մադրիդի հիմնական կազմում և ստիպված էր կնքել պայմանագիր Մալյորկայի հետ։ 2004 թվականի օգոստոսի 29-ին Էտո'ոն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ կատալոնական ակումբում։ Այդ խաղը 2004/05 մրցաշրջանի առաջին տուրն էր Ռասինգի դեմ, և հենց այդ խաղում էլ Էտո'ոն խփեց իր առաջին գոլը Բարսայի համար։
Սամուել Էտո'ոն ունի չորս երեխա՝ Մաել, Էթիեն, Սիեն և Լինն։ 2007 թվականից ամուսնացած է Ջորջետայի հետ ով Սիենի և Լիննի մայրն է շարունակել...
Շահնամե (պարս. شاهنامه, անգլ. Shahnameh — «Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին», «Արքա-գիրք», «Արքայական գիրք»), պարսկական գրականության ակնառու հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։
«Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարումիսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։
Ամենակերկար պոեմը, որը պատկանում մեկ հեղինակի գրչին` ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը միասին վերցրած։ «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում՝ XVIII դարի վերջին շարունակել...
Արդեն շատ երիտասարդ տարիքում Ջիմը կարդացել և ուսումնասիրել է Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Արթյուր Ռեմբոի, Ջեք Քերուակի և Ուիլյամ Բլեյքի աշխատությունները և բանաստեղծությունները, որոնց մտքերը և որոշ արտահայտություններ նա ներառել է նաև իր ստեղծագործությունների մեջ։ Ինքն իրեն հաճախ անվանել է Մողես Արքա (The Lizard King)։ Մահացել է 1971 թվականի հուլիսի 3-ին Փարիզի իր բնակարանում սրտի աշխատանքի խափանման պատճառով։
«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 47-րդ տեղում շարունակել...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որը մրցույթը հյուրընկալեց Ավստրիան. նախորդ անգամ մրցույթը կրկին տեղի էր ունեցել Վիեննայում 1967 թվականին։ Երկու կիսաեզրափակիչները տեղի են ունեցել մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին։ Շոուն վարեցին Միրիամ Ուեյշելբրաունը, Էլիս Թումլերը և Արաբելլա Քիսբաուերը։
Մրցույթին մասնակցել են 40 երկրներ, այդ թվում առաջնելույթ է ունեցել Ավստրալիան, վերադարձել էին Կիպրոսը, Սերբիան և Չեխիան, իսկ Ուկրաինան հրաժարվել էր մասնակցել՝ ֆինանսական և քաղաքական խնդիրների պատճառով շարունակել...
7-րդ դարի սկզբին մինչ այդ տերությունների ուշադրությունը չգրավող ու մեկուսացված կյանքով ապրող Արաբական թերակղզու բնակչության կյանքում տեղի ունեցան դարակազմիկ իրադարձություններ։ Արաբները ապրում էին առանձին ցեղերով կամ ցեղախմբերով։ Խիստ տարածված էին ցեղական բարբառները։
Տեղի է ունեցել 1825 թվականիհունիսի 1-ին, եգիպտական զորքերի և հույն ապստամբների միջև։
1821-ից 1824 թվականներին Օսմանյան կայսրությունը անհաջող փորձեր էր անում ճնշելու հունական հեղափոխությունը։ 1824 թվականին թուրքական սուլթանը ստիպված էր օգնություն խնդրել իր վասալ Մուհամմադ ԱլիինԵգիպտոսի կառավարչին։ Մոհամեդ Ալին տրամադրեց զորք և նավատորմ, կազմված եվրոպացիներից՝ հիմնականում նապոլեոնյան սպաներից։ Արշավանքի գլծավորումը հանձնվեց Իբրահիմ մամլյուքին՝ Մուհամմադ Ալիի հոգեզավակին, ով թուրքերի կողմից առևանգվել էր քրիստոնեաներից, իսկ ուրիշ տվյալներով՝ նա Մոհամմադ Ալիի քրիստոնեա կնոջից ունեցած որդին էր շարունակել...
Գիսաստղ կամ գիսավոր (Երկար մազեր՝ ծամեր անեցող, Պոչավոր. միջազգային comet բառը ծագել է հունարեն՝ κομήτης, komḗtēs - մազավոր բառից), փոքր երկնային մարմին, որը ունի մշուշոտ տեսք, սովորաբար պտտվում է Արեգակի շուջ շատ ձգված ուղեծրով։
Արեգակին մոտենալու հետ զուգընթաց գիսաստղի շուրջ առաջանում է վարս (ժամանակավոր մթնոլորտ) և որոշ դեպքերում գազից և փոշուց կազմված պոչ։ Այս երկու երևույթները առաջանում են արեգակի ճառագայթման և արեգակնային քամուգիսաստղի միջուկի հետ փոխազդեցության արդյունքում։ Գիսաստղերը մարդկությանը հայտնի են անհիշելի ժամանակներից։
Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող (1972 թվական, 1976 թվական) և աշխարհի ութակի չեմպիոն։ ԽՍՀՄ լավագույն հոկեյիստ (1972 թվական, 1973 թվական)։ 1970-ական թվականների ԽՍՀՄ-ի առաջատար հոկեյիստներից մեկը, որը ճանաչում է ստացել ինչպես իր երկրում, այնպես նրա տարածքներից դուրս։ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահի անդամ (1998 թվականից)։
Համալսարանային կարիերայից հետո հանդես է եկել Կանադական ֆուտբոլի լիգայի (CFL) «Կալգարի Սթեմփիդերս» ակումբում։ Ֆուտբոլիստի կարիերայից հեռանալով 1995 թվականին, Ջոնսոնը որոշում է շարունակել հոր՝ Ռոքի Ջոնսոնի և մայրական պապի՝ Պիտեր Մաիվիայի ուղին և մուտք է գործում պրոֆեսիոնալ ըմբշամարտի արդյունաբերությում շարունակել...
1740 թվականին Սիբիրի ճանապարհի վաճառական Բաիմ Կիդրաևը հանքային աշխատանքի պետ՝ Մարկովին և թարգմանիչ Ռոման Ուրազլինին ցույց տվեց երկաթի հանքավայրը Ատաչ լեռան վրա, որը գտնվում էր Յաիկ (Ուրալ) գետի ձախ ափին։ Հրաբխային լեռը բաշկիրները անվանեցին Ատաչ լեռ իսկ հանքանյութը ըստ երևույթին օգտագործում էին վաղուց։
1743 թվականին Յաիկ գետի աջ ափին հիմնադրվել է Մագնետիկ բերդը (գյուղ) շարունակել...
Ամֆետամինը հայտնաբերվել է 1887 թվականին 2 էնանթիոմերների՝ լևոամֆետամինի և դեքստրոամֆետամինի տեսքով։
Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է, ռացեմիկ ազատ հիմք, որը երկու էնանթիոմերների՝ լևոամֆետամինի և դեքստրոամֆետամինի մաքուր ամինային ձևի միասնություն է։ Պատմականորեն այն գործածվել է քթի փակման, դեպրեսիայի և գիրության բուժման նպատակով։ Այն նաև գործածվում է որպես արտադրողականության և ճանաչողության ուժեղացուցիչ, ժամանցի նպատակներով՝ որպես աֆրոդիզիակ և էյֆորիկ երևույթներ առաջացնող միջոց շարունակել...
Մինչ այժմ Միրանդայի միակ լուսանկարները ստացվել են Վոյաջեր-2 կայանի միջոցով, նրա Ուրանի մոտով անցման ընթացքում 1986 թվականի հունվարին։ Անցման ժամանակ արբանյակի միայն հարավային կիսագունդն էր ուղղված դեպի Արեգակը, և հետևաբար հնարավոր է եղել լուսանկարել միայն արբանյակի այս մասը։ Քանի որ միջմոլորակային կայանը իր անցման ժամանակ ամենամոտը անցել է Միրանդային, այս արբանյակը առավել մանրամասն է լուսանկարված։
Միրանդայի պտույտի առանցքը, ինչպես և բոլոր Ուրանի խոշոր արբանյակների մոտ, ընկած է մոլորակի պտույտի հարթությանը շատ մոտ, ինչը հանգեցնում է շատ յուրօրինակ սեզոնային ցիկլերի շարունակել...
Կուրչատովի վաղ շրջանի աշխատանքները վերաբվերում են սեգնետաէլեկտրիկների, նեյտրոնների ազդեցությամբ առաջացող միջուկային ռեակցիաների, արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությանը։ Կուրչատովը հայտնագործել է միջուկների՝ համեմատաբար կյանքի մեծ տևողությամբ գրգռված վիճակների գոյությունը։
Ալեքսանդրիայի գրադարան, անտիկ ժամանակաշրջանի մեծագույն գրադարաններից մեկը, գործել է Ալեքսանդրիայի մուսեյոնին՝ հելլենիստական գիտության կենտրոնին կից, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։
Հիմնադրվել է մ.թ.ա 3-րդ դարում Պտղոմեոս Լագոսի իշխանության տարիներին, մինչև Հռոմեական կայսրության կողմից Եգիպտոսի գրավումը (մ. թ. ա. 3-րդ դար) եղել է գիտության կարևոր կենտրոններից մեկը։ Պտղոմեոսը մակեդոնացի գեներալ էր՝ Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդողը: Գրադարանի առաջին պահապանը եղել է Զենոդոտոս Եփեսացին (մինչև մ.թ.ա. 234), նրանից հետո՝ Էրատոսթենես Կիրենացին (մ.թ.ա. 236-195), Արիստոփանես Բյուզանդացին (մ.թ.ա. 185-180) և Արիստարքոս Սամոփրակիացին (մինչև մ.թ.ա. 146)։ Գրադարանում աշխատել են հելլենիստական դարաշրջանի այլ նշանավոր գիտնականներ, այդ թվում՝ Եվկլիդեսը։ Գրադարանը նվիրված է եղել արվեստի յոթ աստվածուհիներին՝ Մուսաներին:
Գրադարանը այրել են, ոչնչացվել է գրքերի մեծամասնությունը. այս պատճառով այն դարձել է մշակութային ժառանգության ավերման խորհրդանիշ շարունակել...
Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսյան հայերի հնագույն սերունդից։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է, երբ արդեն դեռահաս էր։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ամենաջերմ հարաբերությունները։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։
Դպրոցական տարիներին Արմենը հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ, սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանը աշխատանքի է ընդունվում «Արմենֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական շարունակել...
Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական (դան.` Danmarks fodboldlandshold), ներկայացնում է Դանիան ֆուտբոլի միջազգային մրցույթներում։ Լավագույն հաղթանակ է համարվում Եվրո-1992-ը։ Հավաքականը կառավարում է ԴՖՖ-ն (Դանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա):
Ֆուտբոլը Դանիայում սկսել է զարգանալ դեռևս նախորդ դարի կեսերին, բայց երկար ժամանակ համարվել է սիրողական։ Միայն 1970-ականների վերջում է դարձել պրոֆեսիոնալ։
Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ամենահաջող փուլը սկսվել է 1992 թվականին: Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայումս էլ համարվում է աշխարհի լավագույն հավաքականներից մեկը, որպես պարտաճանաչ, խաղաղասեր և աշխատասեր հավաքական շարունակել...
Պայմանագիրը մշակել է այն սահմանաբաժան գիծը, որը մեկ տարի առաջ սահմանվել էր Ալեքսանդր VI պապի «Inter caetera» բուլլայով։ Սահմանագիծը, որն անցնում էր երկու բևեռների միջով և հատում էր Ատլանտյան օվկիանոսը, պորտուգալական կողմի պնդմամբ տեղափոխվել է գծից, անցնելով Ազորյան կղզիներից ցանկացածից 100 լիգա դեպի արևմուտք, և Կանաչ հրվանդանի կղզիներից 370 լիգա դեպի արևմուտք։ Այժմյան կոորդինատներով դա ամ. ե. 49°32’56" միջօրեականն է, կամ «պապական միջօրեականը»։
Ֆիլմը պատմում է Ավտոբոտների և Դեսեպտիկոնների պատերազմի մասին։ Վերջիններս խելամիտ, գերժամանակակից ռոբոտներ են, որոնք ընդունակ են վերափոխվել, կամ, ինչպես ասում են՝ «տրանսֆորմացվել» զանազան տեխնիկաների։ Նրանց տարաձայնության պատճառը գերհզոր «կայծն է», որի սխալ օգտագործման դեպքում կարող է կործանվել ողջ Գալակտիկան։ Ավտոբոտները գալիս են Երկիր մոլորակ, որպեսզի պաշտպանեն այդ «կայծը» Դեսեպտիկոններից, որոնք ուզում են այն օգտագործել իրենց կործանարար նպատակներով։ Թույլ, բայց խիզախ մարդիկ օգնության են հասնում ավտոբոտներին։
Չնայած նրան, որ Մայքլ Բեյը երբեք չի եղել «Տրանսֆորմերների» երկրպագու, նա այնուամենայնիվ համաձայնվեց ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի առաջարկին՝ դառնալ ֆիլմի ռեժիսոր շարունակել...
Երգը թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին՝ Epic Records, Freebandz և A1 Recordings լեյբլների կողմից։ Սա փոփ և R&B ժանրերի երգ է հավերժական սիրո մասին։ Երգը գրվել է Future-ի, Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է Mike Will Made It-ը։
Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի տեքստը և Mike Will Made It-ի կատարած պրոդյուսերական աշխատանքը։ Երգի տեսահոլովակի շնորհանդեսը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին շարունակել...
Դա 1994 թվականի հրադադարից ի վեր, առաջին նման դեպքն էր։ Ըստ ԼՂՀ ՊԲ ու ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 12-ին ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։
Ուղղաթիռը Արցախում մասնակցում էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին։ Հարվածի արդյունքում հայկական ուղղաթիռը պայթել և վայր է ընկել հայկական դիրքերից ոչ հեռու շարունակել...
Ցեզիումի քլորիդ, անօրգանական երկտարր միացություն կազմված քլորից և ցեզիումից, քլորաջրածնական թթվի ցեզիումական աղը։ Բյուրեղային վիճակում անգույն նյութ է` իոնական բյուրեղացանցով. բավականին ջերմադիմացկուն է։ Ցեզիումի քլորիդը լավ լուծվում է ջրում և խիտ աղաթթվում։
Բնության մեջ հիմնականում հանդիպում է միներալների հետ խառնուրդի տեսքով։ Պարունակվում է կառնալիտում (մինչև 0,002 %), սիլվինում և կաինիտում։ Քիչ քանակությամբ մտնում է նաև հանքային ջրերի բաղադրության մեջ։ Օրինակ՝ Բադ Դյուրկհայմի հանքային աղբյուրները (Գերմանիա), որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է ցեզիումը, պարունակում են 0,17 մգ/լ ցեզիումի քլորիդ։
CsCl-ի բյուրեղային կառուցվածքը խորանարդաձև է. հանդես է գալիս AX տեսքով, որտեղ յուրաքանչյուր A (Cs) ատոմ շրջապատված է ութ X (Cl) ատոմով շարունակել...
Բամբերգ (գերմ.՝ Bamberg, [ˈbambɛɐ̯k], միջին բարձր գերմ.՝ Babenberg, Բամբերգի խոսվածքով՝ Bambärch), քաղաք ԳերմանիայիԲավարիա մարզում, մարզային խորհրդի նստավայր։
Բամբերգը համալսարանների, բարձրագույն դպրոցների և կառավարական քաղաք է, կարևոր տնտեսական կենտրոն, ինչպես նաև եպիսկոպոսանիստ քաղաք։ Երկրամասի քարտեզագրման ժամանակ քաղաքը նշվել է որպես Արևմտյան Ֆրանկոնիայի տարածաշրջանային կենտրոն և ներառվում է Նյուրնբերգի մետրոպոլիայի մեջ։ Քաղաքն ունի գրեթե 71.000, իսկ ագլոմերացիան՝ շուրջ 117.000 բնակիչ: Բամբերգի ագլոմերացիան՝ 117.000 բնակչությամբ՝ 73-րդն է Գերմանիայի ագլոմերացիաների շարքում։
Ներզատական համակարգ օրգանիզմում ներզատական բջիջների և գեղձերի համակարգ, որոնք արտադրում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ հորմոններ։ Հիմնական նպատակը օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործունեության կարգավորումն է, որն իրականացվում է նրանց կողմից արտադրվող հորմոններով, այլ կենսաբանական ակտիվ նյութերով, կենտրոնական նյարդային համակարգի և իմունային համակարգի անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ։
Հորմոններն արտադրվում են ոչ միայն ներզատական գեղձերում, այլև ներզատական բջիջներ ունեցող, բայց ներզատական գեղձ չհանդիսացող այնպիսի օրգաններում, ինչպիսիք են` ստամոքսը, աղիները, Լյարդը, սիրտը, արյունատար անոթները, ուղեղը և այլն։ Օրգանիզմի ներզատական համակարգն իր մեջ ներառում է ներզատական գեղձերն ու ողջ օրգանիզմով ցրված ներզատական բջիջները։ Վերջինս կոչվում է սփռուն ներզատական համակարգ
20-րդ դարի 60-ական թվականներին անգլիացի հյուսվածաքիմիկոս Է. Պիրսը մի շարք օրգաններում հայտնաբերեց բջիջներ, որոնք ընդունակ էին ամինաթթուների նախորդներ կլանել, ապա կարբօքսիլացնել և դրանց մնացորդներից սինթեզել պեպտիդային հորմոններ շարունակել...
Արդյունքում Ռոզեկրանցի բանակը հակառակորդի կողմից արգելափակվեց Չաթանուգա քաղաքի շրջանում (Թենեսի նահանգ)։ Առաջին անգամ հարավցիներին հաջողվեց հյուսիսցիների ցամաքային բանակը արգելափակել։ Պաշարված զորքի գլխի վրա կախված էր սովի աղետը։ Չաթանուգայի հանձնման դեպքում, հյուսիսցիները ողջ արևմտյան ճակատը կարող էր փլուզվել։ շարունակել...
Հատուկ ուշադրություն է դարձրել հոգեբանության բնագավառին, հատկապես՝ արտադրական և կրթական գործընթացներում։ Զբաղվել է կառավարչական ոլորտի այնպիսի ոլորտների ուսումնասիրմամբ, ինչպիսիք են մոտիվացիան, աշխատավայրի ռացիոնալացումը շարունակել...
«Մանչեսթեր Յունայթեդ» (անգլ.՝ Manchester United Football Club; արտասանություն։ [ˈmæntʃɛstə ju:ˈnaɪtɪd]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մեծ Մանչեսթերի Սթրեդֆորդ քաղաքից, խաղում է Պրեմիեր Լիգայում։ Հիմնադրվել է որպես «Նյուտոն Հիթ (Լանկաշիր Էնդ Յորքշիր Ռեյլուեյ)» 1878 թվականին, անվանափոխվել է 1902 թվականին՝ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ տեղափոխվել է «Օլդ Թրաֆորդ»1910 թվականին։ Աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկն է, անգլիական Պրեմիեր Լիգայի հիմնադիր ակումբներից մեկը 1992 թվականին:
Ակումբը 1910 թվականից իր խաղերն անցկացնում է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Այն համարվում է Անգլիայի ամենամեծ մարզադաշտը «Ուեմբլիից» հետո և տեղավորում է գրեթե 76000 հանդիսական։
«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է ամենատիտղոսակիր, ամենամեծ և լեգենդար ակումբներից մեկը ֆուտբոլի պատմության մեջ շարունակել...
-րդ աստիճանի արմատ թվից կոչվում է այն թիվը, որոնց համար գոյություն ունի հետևյալ առնչությունը՝ , որտեղ -ը հանդիսանում է ցանկացած բնական թիվ և անվանվում է աստիճանի ցուցիչ (կամ արմատի աստիճան). այն կարող է ամենաքիչը ընդունել 2 արժեք, քանի որ դեպքում ստացվում է նույն թիվը:
Նշանակում. , աջ մասի նշանը (արմատի նշան) կոչվում է արմատական: թիվը (արմատատակ արտահայտություն) հաճախ կարող է լինել իրական և կոմպլեքս թիվ:
Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին "Ծովի Աստված"։ Բացի այդ, նրան կոչում էին "Երկիրը- Թափահարող / սասանող"՝ շնորհիվ նրա կարողությանը առաջացնել երկրաշարժներ և "Ձիերի զսպիչ"։ Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարրերքը։ Աստիճանաբար նա դուրս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ Ներեոսին, Պրոտեոսին, Օվկիանոսին և այլք։
Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ շարունակել...
Երիկամաբջջային քաղցկեղ (ԵԲՔ) (անգլ.՝ Renal cell carcinoma), հայտնի է նաև հիպերնեֆրոմա անվանումով, իրենից ներկայացնում է երիկամի չարորակ ուռուցք։ Այն կազմում է մեծահասակների մոտ հանդիպող չարորակ ուռուցքների շուրջ 3%-ը և երիկամի չարորակ ուռուցքների շուրջ 90%-ը։ Հիվանդությունը հաճախ ի հայտ է գալիս 40-70 տարեկան հասակում։ Տղամարդիկ հիվանդանում են կանանցից 1.5 անգամ ավելի հաճախ:
ԵԲՔ-ի առաջացման պատճառները և մեխանիզմները լրիվ դեռ հայտնի չեն։ Ներկայումս ինտենսիվորեն ուսումնասիրվում են երիկամաբջջային քաղցկեղի զարգացման և առաջընթացի մոլեկուլյար մեխանիզմները։ Ըստ տարբեր վարկածների, այս ուռուցքի զարգացման գործում դեր ունեն արտաքին միջավայրի տարբեր գործոնները, մասնագիտական վնասակար ազդեցությունները, քրոմոսոմային անոմալիաները և ուռուցքային աճը ճնշող գեների մուտացիաները շարունակել...