Jump to content

Վիքիպեդիա:Գլխավոր էջ/Նոր 4.3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Մասնակից։Հայկ Ափրիկյան/վիքի4/fb

Կաղապար:Մասնակից։Հայկ Ափրիկյան/վիքի4/ներած
Շագանակագեղձի քաղցկեղը (լատ.` Prostatic adenocarcinoma) տղամարդկանց մոտ հանդիպող չարորակ նորագոյացություններից ամենատարածվածն է, իսկ ընդհանուր չարորակ ուռուցքներից մահացության պատճառների մեջ գրավում է երկրորդ տեղը:

Դեպքերի մեծամասնության ժամանակ շագանակագեղձի քաղցկեղը դանդաղ է աճում, չնայած արձանագրվել են նաև հիվանդության արագ աճի տեմպեր։ Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը տարիքին զուգընթաց ավելանում է շատ ավելի արագ, քան այլ չարորակ ուռուցքներով հիվանդացությունը և ի տարբերություն վերջիններիս, չունի հիվանդության ակտիվության վերջնակետ: Շագանակագեղձի քաղցկեղը (ՇՔ) հաճախ ընթանում է անախտանիշ, չներկայացնելով կյանքի համար որևէ վտանգ, սակայն կարող է ընթանալ նաև ագրեսիվ` ժամանակին չախտորոշման և չբուժման դեպքում բերելով մահվան: Այս ուռուցքի կենսաբանական վարքագիծը կանխագուշակել հնարավոր չէ, և բավականին դժվար է որոշել, թե բուժման ինչպիսի եղանակ է անհրաժեշտ ընտրել տվյալ դեպքում:

40 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ ՇՔ-ի տարածվածությունը կազմում է 10000-ից 1-ի, 40-59 տարեկանում` 103-ից 1-ի, 60-79 տարեկանում 8-ից 1-ի մոտ: ՇՔ-ով հիվանդացության ռիսկը բարձր է հիվանդի հարազատների մոտ, ընդ որում որքան վաղ է ի հայտ եկել ուռուցքը, այնքան ավելի մեծ է հավանականությունը: Այս ուռուցքը մոտ 2 անգամ հաճախ է հանդիպում այն տղամարդկանց մոտ, ովքեր չարաշահում են ճարպի օգտագործումը: ՇՔ-ի ռիսկի ևս մեկ հնարավոր գործոն է դիտվում կադմիումը, որը պարունակվում է ծխախոտի ծխում, կուտակիչներում և եռակցման նյութերում

Շարունակել



Պիտեր Բրեյգել Ավագի «Բաբելոնի աշտարակը» նկար
Պիտեր Բրեյգել Ավագի «Բաբելոնի աշտարակը» նկար

Վիքիպեդիան նախագիծ է, որն ստեղծվել և զարգացվում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը հազարի համար, հազարը՝ մեկի համար» սկզբունքը։

Առաջին անգա՞մ ես փորձում, օգտվիր այս դասընթացից։


Հայաստանի զինանշան
Հայաստանի զինանշան


«Ցուցափեղկում» ընդգրկված են Հայերեն Վիքիպեդիայի լավագույն հոդվածները։ Այս պահին դրանք ընդամենը 61-ն են։ Վերջին ընտրված հոդվածներն են.

Նոր թեկնածուներ՝

Հարցեր Օգնություն Գրանցվել Խմբագրել այս էջը