Վիսկիի պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսկիի պատերազմ

Դանիացի զինվորականը կղզու վրա
Թվական 1984 - այժմ
Վայր Հանսի կղզի
Արդյունք շարունակվում է
Տարածքային
փոփոխություններ
Հանսի կղզին շարունակվում է պահանջվել Կանադայի և Դանիայի կողմից
Հակառակորդներ
Դանիա Դանիա Կանադա Կանադա
Ռազմական կորուստներ
Վիսկիի շշեր և Դանիայի դրոշներ Վիսկիի շշեր և Կանադայի դրոշներ

Վիսկիի պատերազմ (հայտնի նաև որպես Լիկյորի պատերազմներ[1]), կեղծ առճակատում Դանիայի և Կանադայի միջև Հանսի կղզու համար։ 1930-ական թվականներից ի վեր կղզու համար անհամաձայնություն կա երկու ազգերի միջև[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսի կղզին

Հանսի կղզին գտնվում է Քենեդի նեղուցի մեջտեղում՝ Գրենլանդիայի և Էլսմիր կղզիների միջև։ Նեղուցի մեջտեղով անցնող և այն կիսող տեսական գիծը անցնում է հենց կղզու վրայով։ 1973 թվականին Կանադան և Դանիան չեն կարողացել համաձայնության հասնել, երբ կնքվում էր սահմանազատման պայմանագիր՝ բաց թողնելով կղզու մասին տեղեկությունը սահմանային նկարագրության մեջ։

Հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Կանադան պրովոկացիայի է ենթարկել Դանիային և սեփական դրոշը բարձրացրել կղզու վրա՝ կղզու վրա թողնելով կանադական վիսկի[3]։ Նույն տարի Դանիայի՝ Գրենլանդիայի հարցերով նախարարը անձամբ ժամանել է կղզի և կղզու վրա կրկնին բարձրացնելով Դանիայի դրոշը՝ թողել դանիական վիսկի և մի գրություն, որի վրա ասվում էր՝ «Velkommen til den danske ø» (հայերեն՝ Բարի գալուստ դանիական կղզի)[4][5]։

Խաղաղության համար ջանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին երկու երկրները պայմանավորվել են կղզու հետ կապված հարցի կարգավորման գործընթացի մասին[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Hans Island "liquor wars" between Canada and Denmark may be the cutest dispute in history». 2016 թ․ սեպտեմբերի 18.
  2. Bender, Jeremy. «2 countries have been fighting over an uninhabited island by leaving each other bottles of alcohol for over 3 decades». Business Insider.
  3. Healy, Amber (2018 թ․ հոկտեմբերի 14). «Why Canada Keeps Leaving Bottles of Whiskey on a Remote Island». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  4. «Canada, Denmark agree to resolve dispute over Arctic island». CBC News. 2005 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին.
  5. Levin, Dan (2016 թ․ նոյեմբերի 7). «Canada and Denmark Fight Over Island With Whisky and Schnapps» – via NYTimes.com.
  6. Frizzell, Sara (2018 թ․ մայիսի 28). «Truce? Canada, Greenland, Denmark inch closer to settling decades-old spat over Hans Island». CBC News.