1866 թվականին եղբոր՝ Պոլ Մաուզերի հետ ստեղծել է միալիցք հրացան և ատրճանակ, 1896 թվականին՝ 7, 63 մմ տրամաչափի ավտոմատ ատրճանակ (մաուզեր)։ 1874 թվականից Մաուզեր եղբայրները դարձել են Օբերնդորֆի զինագործարանի սեփականատերեր։
Մաուզեր եղբայրները ստեղծել են նաև դյուրակիր «քաղաքացիական» ատրճանակ, պահեստատուփավոր հրացան և հրաձգային զենքի այլ տեսակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 363)։