Վիլհելմ Բրասե
Վիլհելմ Բրասե լեհ.՝ Wilhelm Brasse | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1917[1][2] |
Ծննդավայր | Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 23, 2012[1][3] (94 տարեկան) |
Մահվան վայր | Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Wilhelm Brasse Վիքիպահեստում |
Վիլհելմ Բրասե (լեհ.՝ Wilhelm Brasse, դեկտեմբերի 3, 1917[1][2], Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն[2] - հոկտեմբերի 23, 2012[1][3], Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ պրոֆեսիոնալ լուսանկարիչ, որ 1940 թվականին ուղարկվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։ Նա ճանաչման է արժանացել ղեկավարության հանձնարարությամբ կալանավորներին լուսանկարելու շնորհիվ։ Նրա կյանքն ու գործը ներկայացված է «Դիմանկարիչը» («Portrecista») ֆիլմում, որը ցուցադրվել է լեհական TVP1 ալիքով 2006 թվականի հունվարի 1-ին[4]։
Վիլհելմ Բրասեի հայրը եղել է ավստրիացի, մայրը՝ լեհ։ Նա սովորել է լուսանկարել Կատովիցեում՝ իր ազգականուհու արվեստանոցում[5]։ Վերմախտի՝ Լեհաստանի ներխուժելուց և Վիլհելմի հայրենի քաղաքի՝ Ժիվեցի (տեղակայված է Լեհաստանի հարավում) օկուպացումից հետո Բրասեին հարցաքննել է ՍՍ սպան։ Վիլհելմը հրաժարվել է Հիտլերին հավարատմության երդում տալ և ուղարկվել է բանտ երեք ամսով։ Բանտից դուրս գալուց հետո Բրասեն փորձել է խուսափել ֆոլկսլիստում ընդգրկվելուց և գերմանական բանակ զորակոչվելուց՝ փախչելով Հունգարիա, որպեսզի միանա Ֆրանսիայում գտնվող լեհական զորքերին։ Լեհ-հունգարական սահմանին Վիլհելմն ու մի քանի այլ երիտասարդներ ձերբակալվել են ու ուղարկվել Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբար. այնտեղ Բրասեն ստացել է 3444 ճամբարային համարը[6]։ Քանի որ Վիլհելմ Բրասն աշխատել էր որպես լուսանկարիչ Սիլեզիայում[6], ճամբարի ղեկավարությունը նրան հանձնարարել է լուսանկարել կալանավորներին, նրանց կատարած աշխատանքը, ինչպես նաև կալանավորների վրա կատարվող բժշկական փորձարկումները[7]։ Բրասեն ենթադրել է, որ ինքն արել է 40-50 հազար անհատական լուսանկարներ 1940-1945 թվականներին՝ նախքան կտեղափոխվեր Էբենզե (Մաուտհաուզենի մասնաճյուղ), որն ազատագրվել է 1945 թվականի մայիսին[8][9][10][11]։
Վիլհելմ Բրասեի լուսանկարների մեծ մասը չի պահպանվել, սակայն դրանցից մի քանի հարյուրը ցուցադրվում են Աուշվից-Բիրկենաու թանգարանում և Յադ Վաշեմում[10]։ Նրա լուսանկարները, մասնավորապես կալանավոր Չեսլավա Կվոկայի նկարը, ոգեշնչման աղբյուր են ծառայել Painting Czesława Kwoka գրքի ստեղծման համար, որն արժանացել է «LIFE Award» մրցանակի[12]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ Բրասեն ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 3-ին։ Նրա հայրը եղել է ավստրիացի գաղութարարների սերունդներից, կռվել է լեհական բանակում Խորհրդա-լեհական պատերազմի ժամանակ[5][6][7]։ Արվեստանոցում, որտեղ աշխատել է Բրասեն, նկատել են նրա տաղանդն ու ունակությունը՝ հաճախորդներին օգնելու մոռանալ լարվածությունն ու չնյարդանանալ[6]։
1940 թվականի օգոստոսի 31-ին Բրասեն փակվել է նորաստեղծ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում[6]։
1941 թվականի փետրվարին Վիլհելմին ու մի շարք այլ կալանավորների կանչել են ճամբարի պարետ Ռուդոլֆ Հյոսի աշխատասենյակ, որտեղ ստուգել են նրանց լուսանկարելու ունակությունը։ Բրասեին հատկապես առանձնացրել են լաբորատորիայում աշխատանքի ունակության և ֆոտոխցիկի հետ աշխատել իմանալու, ինչպես նաև գերմաներենի իմացության պատճառով, ինչից հետո նրան հանձնարարել են զբաղվել վավերագրական նկարահանումներով «Erkennungsdienst» աշխատանքային խմբում, որում Վիլհելմից բացի ընդգրկվել է ևս չորս մարդ[6]։ Բրասեն հարցազրույցի ժամանակ ասել է, որ ամոթ է զգացել նրանց առաջ, ում լուսանկարել է, սակայն չի կարողացել ոչնչով օգնել նրանց՝ վախենալով խախտել հրամանը[13]։ Մեկուկես տարի անց Վիլհելմը հանդիպել է բժիշկ Ժոզեֆ Մենգելեին, որն անցկացնում էր բժշկական փորձարկումներ կալանավորների վրա։ Բժշկին դուր են եկել Բրասեի լուսանկարները, և նա հրամայել է լուսանկարել մի քանի երկվորյակների, ինչպես նաև բնածին արատներ ունեցող կալանավորների, որոնց վրա փորձեր է կատարել ինքը[6]։ Մասնավորապես նա ստիպված է եղել լուսանկարել կալանավորների սպանությունը Ցիկլոն B գազով[13]։ Կալանավորներից բացի լուսանկարվելու գնացել են նաև ճամբարի վարչակազմի աշխատակիցներ[14][15]։ Դրա շնորհիվ Բրասեն ստացել է ծխախոտ և ուտելիք[16]։ Վիսլա-Օդերյան գործողության արդյունքում խորհրդային զորքերի՝ Լեհաստան ներխուժելուց հետո Վիլհելմին հազարավոր այլ կալանավորների հետ քշել են Էբենզե համակենտրոնացման ճամբար, որտեղ նրանց 1945 թվականի մայիսի սկզբին ազատագրել են ամերիկյան զորքերը[6]։
Վերադառնալով Ժիվեց՝ Վիլհելմը փորձել է վերսկսել լուսանկարչությամբ զբաղվելը, սակայն հիշողություններն ու տեսած պատկերները շարունակել են հետապնդել նրան լուսանկարման ժամանակ. «Ամեն անգամ, երբ ես նայում էի դիտանով, այնտեղ հայտնվում էին հրեա աղջիկներ»[13][17]։ Արդյունքում նա թողել է լուսանկարչությունն ու սկսել զբաղվել երշիկի թաղանթի բիզնեսով[6]։
Բրասեն այցելել է Աուշվից-Բիրկենաու թանգարան, որպեսզի իր հուշերը պատմի այցելուներին, ու թեև նրա մոտ եղել է նախապատերազմյան փոքրիկ Kodak ֆոտոխցիկ[6], նա ոչ մի լուսանկար չի արել[6][18]։
Վիլհելմ Բրասեն ամուսնացած է եղել և ունեցել է երկու երեխա ու հինգ թոռ։ Նա իր կնոջ հետ ապրել է Ժիվեցում մինչև իր մահը 94 տարեկան հասակում[5][6]։ Բրասեի մահվան մասին հայտարարել է Աուշվից-Բիրկենաու թանգարանի պատմաբանը[19]։
Օսվենցիմում արված լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժիշկ Մենգելեն պնդել է, որ Վիլհելմը յուրաքանչյուր կալանավորի նկարիչ երեք անգամ՝ դեմուղիղ, կիսադիմի և երեք քառորդ[6]։ Լուսանկարման համար առանձնացվել է սենյակ, որտեղ եղել է շարժվող հենահարթակի վրա տեղադրված աթոռ։ Լուսանկարիչը կարող էր շրջել աթոռը՝ լուսանկարվողին չստիպելով վեր կենալ[20]։ Առաջին 35 000 կալանավորները լուսանկարվել են իրար հետևից, սակայն դրանից հետո հրեաներին այլևս չեն ուղարկել Վիլհելմի մոտ, որովհետև նրանք միանգամից ուղարկվել են գազի խցիկ[21]։
Երբ նահանջելուց առաջ ճամբարի ղեկավարությունը լուսանկարիչներին հրամայել է ոչնչացնել լուսանկարները, վերջիններս իրենց աշխատանքները նետել են կրակը, սակայն հազիվ էր ղեկավարությունը դուրս եկել շենքից, Բրասեն ջուր է լցրել նկարների վրա ու փրկել դրանց մի մասը[6][8][10][13][22]։
Նմանատիպ լուսանկարներ, ներառյալ նաև Բրասեի հեղինակածները, հասանելի են Հոլոքոստի թանգարանում և նրա կայքում[23][24]։
Վիլհելմին ու նրա լուսանկարներին նվիրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աուշվից։ Նացիստները և «Վերջնական լուծումը» (անգլ.՝ Auschwitz: The Nazis and 'The Final Solution', Բի-բի-սի, 2005), «Surprising Beginnings» և «Orders & Initiatives» (1 և 2 սերիաներ)[25],
- Դիմանկարիչը (Portrecista, TVP1, Լեհաստան, 2005)[26]։ 52 րոպեանոց լեհական ֆիլմ, որի ռեժիսորն է Աննա Իրեկ Դոբրովոլսկին, պրոդյուսերը՝ Աննա Դոբրովոլսկայան։ Պրեմիերան կայացել է 2006 թվականի հունվարի 1-ին, կինոէկրանին ցուցադրվել է 2007 թվականի մարտի 19-ին Արևմտյան Լոնդոնի սինագոգում[27]։ Ֆիլմում Բրասեն պատմում է այն մասին, թե ինպես է ինքը հայտնվել ճամբարում, ինչպես նաև այնտեղ իր կատարած աշխատանքի և մի քանի լուսանկարների մասին[10]։
- Կալանավոր երեխաների լուսանկարները, որ արվել են Վիլհելմի կողմից և ցուցադրվում են Աուշվից-Բիրկենաու թանգարանում, մասնավորապես Չեսլավա Կվոկայի լուսանկարը, ոգեշնչել են բանաստեղծուհի Թերեզա Էդվարդսին և նկարչուհի Լորի Շրայներին ստեղծելու «Նկարելով Չեսլավա Կվոկային» («Painting Czesława Kwoka») գիրքը[28]։ Համաձայն այն ցուցահանդեսի կատալոգի, որին մասնակցել են Բրասեի ու Շրայների աշխատանքները, նպատակը եղել է հավերժացնել Հոլոքոստի զոհ դարձած, ինչպես նաև պատերազմում սպանված երեխաների հիշատակը[28][29]։ 2007 թվականին գիրքն արժանացել է «Tacenda Literary Award» մրցանակի որպես լավագույն համատեղ աշխատանք[12][30]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Auschwitz Prisoners Database
- ↑ 3,0 3,1 3,2 Auschwitz-Fotograf Wilhelm Brasse ist tot
- ↑ «W cyklu Widzieć i wiedzieć – Portrecista w reżyserii Irka Dobrowolskiego». Polecamy w TVP1 (program feature article) (Polish). TVP1, Poland. 2006 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից (Web) 2006 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 5,2 Polish Press Agency PAP (2012 թ․ հոկտեմբերի 23). «Zmarł Wilhelm Brasse, były więzień Auschwitz, fotograf (Died Wilhelm Brasse, prisoner of Auschwitz)». Wiadomości > Depesze. Gazeta.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Fergal Keane (2007 թ․ ապրիլի 7). «Returning to Auschwitz: Photographs from Hell». Mail on Sunday. Daily Mail (Evening Standard & Metro Media Group). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 7,0 7,1 «The Portraitist (Portrecista)» (PDF). New Polish Films 2006–2007. Polish Film Institute. էջ 61. Արխիվացված է օրիգինալից (Web (catalogue entry)) 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 8,0 8,1 Janina Struk (2005 թ․ հունվարի 20). « I will never forget these scenes' ». The Guardian. London: Guardian Media Group. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Janina Struk (2003). Photographing the Holocaust: Interpretations of the Evidence. New York and London: I.B.Tauris, 2004. ISBN 978-1-86064-546-4. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին. (Google Books provides hyperlinked «Preview».)
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Ryan Lucas (Associated Press Writer) (2008 թ․ հուլիսի 8). «Auschwitz Photographer, Wilhelm Brasse, Still Images». imaginginfo.com. Cygnus Business Media. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Marc Shoffman (2007 թ․ մարտի 15). «The Auschwitz Photographer». TotallyJewish.com. Jewish News Online. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 12,0 12,1 «Awards». BleakHouse Publishing. 2007. Արխիվացված է օրիգինալից (Web) 2008 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին. «Best Collaboration, 2007: Painting Czeslawa Kwoka, by Theresa Edwards (verse), [Lori] Schreiner (art), photographs by Wilhelm Brasse (Admit2).»
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Zeitzeugen: Auschwitz-Fotograf Wilhelm Brasse ist tot
- ↑ The photographer at Auschwitz: Man forced to take chilling images of inmates and their Nazi guards was haunted until his death at 94
- ↑ Wilhelm Brasse: A photographer in Auschwitz
- ↑ Wilhelm Brasse, il fotografo del lager
- ↑ «The Portraitist». interkulturforum.org. rekontrplan.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Struk (2004). Photographing the Holocaust. I.B.Tauris. էջ 119. ISBN 978-1-86064-546-4.
- ↑ Leszkowicz, Dagmara (2012 թ․ հոկտեմբերի 24). «Auschwitz photographer Wilhelm Brasse dies at 95». Reuters. Warsaw. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Papi, 2011
- ↑ Wilhelm Brasse Dies at 94; Documented Nazis’ Victims
- ↑ Janina Struk (2003). Photographing the Holocaust: Interpretations of the Evidence. New York and London: I.B.Tauris, 2004. ISBN 978-1-86064-546-4. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին. (Google Books) provides hyperlinked «Preview».
- ↑ «Photo Mural Displaying Mug Shots of Prisoners Interned in Auschwitz... Photograph #N02440» (Web). Photo Archives. USHMM. 1993–1995. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Mugshot of a Female Auschwitz Prisoner Lena Lakony (no. 34800). Photograph #66649» (Web). Photo Archives. USHMM (USHMM). 1941. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին. «Mugshot of a female Auschwitz prisoner Lena Lakony (no. 34800). Date: 1941. Locale: Auschwitz, [Upper Silesia] Poland; Birkenau; Auschwitz III; Monowitz; Auschwitz II. Photographer: Wilhelm Brasse. Credit: USHMM, courtesy of Esther Lurie. Copyright: USHMM.»(չաշխատող հղում)
- ↑ «Production Credits: Wilhelm Brasse (for the BBC)» (Web). Community Television of Southern California (KCET), (BBC and PBS). 2004–2005. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Stanley, Alessandra. «The Portraitist (2005)». Allmovie. movies.nytimes.com (The New York Times Company and All Media Guide). Արխիվացված է օրիգինալից (Web) 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «The Portraitist: New Screening» (Web). The Spiro Ark. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 28,0 28,1 «Words & Images: A Collaboration» (PDF). Windham Art Gallery (Brattleboro, Vermont). 2007 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Jon Potter (Reformer staff) (2007 թ․ հունիսի 14). «Thinking Outside the Book: Words and Images Combine in Exciting New Ways at WAG». nl.newsbank.com (MediaNews Group). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Theresa Edwards and Lori Schreiner. «Painting Czesława Kwoka». AdmitTwo (a2). 19 (September 2007). Արխիվացված է օրիգինալից (Web) 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kubica, Helena. The Extermination at KL Auschwitz of Poles Evicted from the Zamość Region in the Years 1942—1943. «New Book from Auschwitz-Birkenau Museum: Memorial Book … The Expulsion of Polish Civilians from the Zamosc Region». Auschwitz-Birkenau State Museum, Poland. 17 July 2004. Retrieved 29 August 2008. (Press release.)
- Nie wolno o nich zapomnieć/Man darf się nie vergessen Najmłodsze ofiary Auschwitz/Die jüngsten Opfer von Auschwitz. Auschwitz-Birkenau State Museum Publications. Państwowe Muzeum Auschwitz-Birkenau w Oświęcimiu, 2002. ISBN 83-88526-30-8 (10). ISBN 978-83-88526-30-5 (13). (Polish-German version.)
- Lucas, Ryan. «Auschwitz Photographer Haunted by Memories». Los Angeles Times, 5 March 2006: [in print ed.: A-3]. Retrieved 10 October 2008.
- Lukas, Richard C. Did the Children Cry? Hitler’s War against Jewish and Polish Children, 1939—1945. New York: Hippocrene Books, 2001. Project InPosterum: Preserving the Past for the Future, projectinposterum.org. Retrieved 28 August 2008. (Excerpts from text.)
- Forgotten Holocaust: The Poles under German Occupation, 1939—1944. 1986. Rev. ed. New York: Hippocrene Books, 2001. ISBN 0-7818-0901-0 (10). ISBN 978-0-7818-0901-6 (13). (Rev. by Rooney.)
- Painting Czesława Kwoka Արխիվացված 2019-08-13 Wayback Machine, by Theresa Edwards (verse) and Lori Schreiner (art) after a series of photographs by Wilhelm Brasse. AdmitTwo (a2), 19 Արխիվացված 2019-08-13 Wayback Machine (September 2007). admit2.net. Retrieved 28 August 2008.
- The Portraitist (Portrecista, Poland, 2005) — 5th Polish Film Festival Programme. Spiro Ark and the Polish Cultural Institute Արխիվացված 2008-09-06 Wayback Machine (UK). West London Synagogue, London. 19 March and 22 April 2007. (In Polish; with English subtitles.)
- Rees, Laurence. Auschwitz: A New History. PublicAffairs, 2006. ISBN 1-58648-357-9 (10). ISBN 978-1-58648-357-9 (13). Google Books. Retrieved 29 August 2008. (Provides hyperlinked «Preview».) [Companion book for Auschwitz: Inside the Nazi State.]
- Rooney, David «The Forgotten Holocaust: The Poles under German Occupation, 1939—1944». National Review, 26 September 1986. FindArticles.com. Retrieved 29 August 2008. (Rev. of Lukas, Forgotten Holocaust.)
- Struk, Janina. " I will never forget these scenes' ". Guardian.co.uk (Guardian Media Group), 20 January 2005. Retrieved 28 August 2008. (Interview with Wilhelm Brasse.)
- Photographing the Holocaust: Interpretations of the Evidence. New York and London: I.B.Tauris, 2004. ISBN 1-86064-546-1 (10). ISBN 978-1-86064-546-4 (13). Google Books. Retrieved 29 August 2008. (Provides hyperlinked «Preview».)
- Words & Images: A Collaboration. Curators: Stuart Copans and Arlene Distler. Windham Art Gallery, Brattleboro, Vermont, 1 June — 1 July 2007. (Exhibition.)
- Zychowicz, Piotr. «The Brothels at Auschwitz: A Little-Known Aspect of the History of the Nazi German Camp». Auschwitz-Birkenau Memorial and Museum. Auschwitz-Birkenau State Museum, Poland. Rpt. from Rzeczpospolita, 21 July 2007. Retrieved 29 August 2008. [Includes interview with «Wilhelm Brasse (number 3444), the famous photographer of Auschwitz.»]
- «Wilhelm Brasse» (անգլերեն). Sussex Academic. 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- Papi G., Richards J. Booked: The Last 150 Years Told through Mug Shots. — Seven Stories Press, 2011. — ISBN 9781609800963
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Archives. United States Holocaust Memorial Museum (USHMM).
- Auschwitz-Birkenau Memorial and Museum.
- «Auschwitz-Birkenau State Museum Publications: Albums, Catalogues».
- Photographs of Wilhelm Brasse
- «Portraitist» («Portrecista»)
- "Portrecista" ՅուԹյուբում (2005)
- «Resources & Collections: About the Photo Archive», Yad Vashem.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Բրասե» հոդվածին։ |
|