Վեցերորդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեցերորդը
ռուս.՝ Шестой
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվեստեռն
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍամվել Գասպարով[1]
Սցենարի հեղինակՌամիզ Ֆատալիև
ԴերակատարներՍերգեյ Նիկոնենկո
ՕպերատորOleksandr Kovalchuk?
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

«Վեցերորդը» (ռուս.՝ «Шестой»), խորհրդային արկածային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրվել է Մ. Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայում 1981 թվականին ռեժիսոր Սամվել Գասպարովի կողմից[2]։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1982 թվականի ապրիլին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո։ Միլիցիայի նոր պետ Գլոդովը դառնում է մի փոքրիկ քաղաքի թվով վեցերորդ ոստիկանապետը։ Նախորդ հինգ ոստիկանապետերը սպանվել էին Վախրամեևի հանցավոր խմբավորման կողմից։ Գլոդովը ցանկանում է հաշվեհարդար տեսնել հանցագործների խմբավորման հետ և դրա համար հավատարիմ մարդկանց թիմ է հավաքում։ Գլոդովի նախկին ծառայակիցներն են բժիշկ Ալեքսանդրը և հովիվ Օխրիմը, վարսահարդար Պավլիկը, ինչպես նաև կրկեսի արտիստ Նիկիտան և երիտասարդ ոստիկան Լուշկովը։ Նրանք պետք է անհավասար պայքար մղեն ավազակների դեմ։

Հանդուգն գործողության արդյունքում Գլոդովին հաջողվում է բացահայտել չարագործին, սակայն այդ ընթացքում զոհվում է նրա գրեթե ամբողջ ջոկատը։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Նիկոնենկո – Ռոման Գրիգորևիչ Գլոդով
  • Վլադիմիր Գրամկով – Պավլիկ
  • Միխայիլ ՊուգովկինՄիրոնիչ
  • Եվգենի Բակալով – Արիստարխ Լուշկով
  • Տիմոֆեյ Սպիվակ – Ալեքսանդր
  • Սերգեյ Ուլյանով – Նիկիտա
  • Մախարբեկ Կոկոև – Օխրիմ

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Կոզակով – Դանիլևսկի
  • Լարիսա Բելոգուրովա – Օլգա
  • Նինա Մենշիկովա – Օլգա Վասիլևնա
  • Մարինա Յակովլևա – Ելիզավետա

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Մելնիկով – Միրիկով, ջութակահար
  • Բորիս Գիտին – ավազակ
  • Գեորգի Միլյար – ծերունի շախմատիստ
  • Ալեքսանդր Գալիբին – Վախրամեևի ավազակախմբի նշանառու և կապավոր
  • Սերգեյ Նիկոլաև – պանդոկապան
  • Լևան Զաքարեիշվիլի, Գերա Գուջեջիանի, Մ. Գուրևիչ, Վլադիմիր Դմիտրիև, Վալերի Յանկլովիչ
  • Լուսագրերում նշված չեն.
  • Իգոր Կլաս – Կորիտին, ոստիկանության պետ
  • Գրիգորի Լամպե – Լյովա Զուտիրկո, դերձակ
  • Օլեգ Ֆեդուլով (կասկադյոր) – ավազակ
  • Վիկտոր Անդրիենկո, Հուսեյն Ախունդով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ռամիզ Ֆատալիև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Սամվել Գասպարով
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Կովալչուկ[2]
  • Բեմադրող նկարիչ՝ Նոյ Սենդերով
  • Զգեստների դիզայներ՝ Լիդիա Կոնյախինա
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Զուբով
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Գոլև
  • Ռեժիսոր՝ Ամուրբեկ Գոբաշիև
  • Խմբագիր՝ Վ. Կիբալնիկովա
  • Օպերատորներ՝ Անատոլի Բուրավչիկով, Բ. Ֆիլիմոնիխին
  • Նկարիչ-գրիմարարներ՝ Ալեքսեյ Սմիրնով, Տ. Սմիրնովա
  • Մոնտաժող՝ Տատյանա Մալյավինա
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ս. Շադրինա, Ա. Դեմին
  • Օպերատորի օգնական՝ Վ. Մենշիկով
  • Խորհրդատու՝ ոստիկանության գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Պ. Ա. Օլեյնիկ
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
  • Ֆիլմի տնօրեն՝ Ռոման Կոնբրանդտ
  • Հնարքների բեմադրիչ՝ Ալեքսանդր Ֆիլատով

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը նկարահանվել է Շոստկինսկի արդյունաբերական միավորման «Սվեմա» ժապավենի վրա։
  • Ֆիլմը նկարահանվել է Գուրզուֆում, իսկ մի քանի տեսարաններ՝ Յալթայում (միլիցիայի բաժանմունք՝ Չեխովի փողոցում գտնվող «Սբերբանկի» ժամանակակից շենքը, նկարահանումներ Շիրյաևի և Միչուրինի փողոցում)։
  • Սյուժետային գիծը ծագում է Ակիրա Կուրոսավայի դասական «Յոթ սամուրայներից»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]