Jump to content

Վերջին ժամադրությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին ժամադրությունը
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԻվան Բունին

«Վերջին ժամադրությունը» (ռուս.՝ «Последнее свидание»), ռուս գրող Իվան Բունինի պատմվածքը, որը հրատարակվել է 1913 թվականին։

Ստեղծման և հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականիի հունվարին Դմիտրի Օվսյանիկո-Կուլիկովսկին՝ «Вестник Европы» ամսագրի խմբագիրը, Բունինին տեղեկացրել է, որ պատրաստ է իր հրատարակությունում տպագրել նրա «Վերա» («Վերջին ժամադրությունը», ռուս.՝ «Последнее свидание») և «Князь во князьях» պատմվածքները։ Դրանք տպագրվել են նույն թվականի մարտի (№ 3) համարում։ 1927 թվականին Փարիզում լույս տեսած «Վերջին ժամադրությունը» ժողովածուում պատմվածքը հայտնվել է արդեն ներկայում հայտնի վերնագրով։ Բունինը բազմիցս խմբագրել է այն նոր հրատարակություններում, ներառյալ 1953 թվականին Նյու Յորքի «Չեխովի անվան հրատարակչությունում» լույս տեսած «Միտյայի սերը – Արևային հարված» (ռուս.՝ «Митина любовь. — Солнечный удар») գրքում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Ստերշնևը աշնանային ցուրտ երեկոյան պատվիրոմ է, որ իր ձին թամբեն։ Տնից նրա ծնողները հետաքրքրվում են, թե ուր է նա գնում, ինչից նա նյարդայնանում է, այդ թվում նաև Վերա Ալեքսեևնային՝ Ստերշնևի սիրելիին բարևներ փոխացելու վերաբերյալ հոր խնդրանքի պատճառով Նա քշում է մռայլ ու խոնավ անտառի միջով՝ բարկանալով իր ձիու վրա, որը դժվարությամբ է հաղթահարում խոչընդոտները։ Հերոսը հասնում է բակ և մտնում տուն, որտեղ մի կին, որին նա արդեն սիրահարված էր 15 տարի, շտապում է նրան ընդառաջ։ Այժմ Ստերշնևին նյարդայնացնում է իր հանդեպ աճող ոգևորությունը կնոջ մոտ։ Նրանք միասին գիշեր են անցկացնում, իսկ լուսաբացից առաջ զրույց են ունենում։ Վերան բողոքում է, որ իր սիրեցյալը դարձել է կոպիտ և անկարեկից, իսկ ինքը շատ բան է զոհաբերել նրա պատճառով։ Ստերշնևը պատասխանում է, թե ինքն է կործանել նրա երիտասարդությունը.

Վերա, մենք՝ ազնվական սերունդներս, չգիտենք, թե ինչպես պարզապես սիրել։ Սա թույն է մեզ համար։ Եվ դա ես եմ, ոչ թե դու, ես ինքս ինձ կործանեցի։ Տասնհինգ, տասնվեց տարի առաջ ես ամեն օր գալիս էի այստեղ և պատրաստ էի գիշերել քո դռան մոտ։ Ես այն ժամանակ դեռ մի տղա էի՝ խանդավառ ու նուրբ մի հիմար...

Այնուհետև նա խորասուզվում է հեռավոր անցյալի հիշողությունների մեջ և գալիս այն եզրակացության, որ այժմ իրենց դերերը փոխվել են։ Նրանք խմում են, որից հետո Ստերշնևը Վերային ուղեկցում է մինչև մեծ ճանապարհ, համբուրում ձեռքերը և խոստանում ամռանը նրա մոտ ուղարկել մի տղայի՝ որպես հովիվ[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող և քննադատ Կոռնեյ Չուկովսկին «Վերջին ժամադրությունը» («Վերա») վերագրել է այն պատմվածքների թվին, որոնք դականորեն են առանձնացել Բունինի այլ ստեղծագործությունների համեմատ։ Նա նշել է դրանց լակոնիկությունը, «եռանդուն թևավոր ֆաբուլան»՝ հատուկ ընդգծելով հերոսների հոգեբանության ճշգրիտ արտացոլումը[3]։

1935 թվականին Կասիրերի հրատարակչությունում լույս տեսած Բունինի գերմաներեն պատմվածքների ժողովածուի ծանոթագրության մեջ «Վերջին ժամադրությունը» նույնպես դասվել է սիրո մասին գրողի լավագույն պատմվածքների շարքին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. И. А. Бунин Собрание сочинений в 5 тт., Т. 3, Примечания. — С. 376.
  2. И. А. Бунин Собрание сочинений в 5 тт., Т. 3, стр. 5—11.
  3. Мельников, 2010, էջ 226
  4. Мельников, 2010, էջ 726

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бунин И. А. Собрание сочинений в пяти томах. — М. : Правда, 1956. — Т. II. — 424 с.
  • Классик без ретуши: Литературный мир о творчестве И. А. Бунина / Н. Г. Мельников. — М.: Книжница, 2010. — 928 с. — ISBN 978-5-903081-12-7