Վերա Զլատարևա
Վերա Զլատարևա բուլղար․՝ Вера Златарева | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1905 |
Ծննդավայր | Golyamo Belovo, Բուլղարիայի իշխանություն |
Մահացել է | օգոստոսի 19, 1977 (71 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան (1931) |
Մասնագիտություն | իրավաբան, հրապարակախոս, քաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան |
Ամուսին | Mihail Genovski? |
Զբաղեցրած պաշտոններ | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Bulgarian Agrarian National Union? |
Վերա Դիմիտրովա Զլատարևա (դեկտեմբերի 3, 1905, Golyamo Belovo, Բուլղարիայի իշխանություն - օգոստոսի 19, 1977, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի հասարակական գործիչ, ֆեմինիստ, սուֆրաժիստ, գրող և իրավաբան։ Բուլղարիայի գիտնականների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերա Զլատարևան ծնվել է 1905 թվականի դեկտեմբերի 3-ին Բուլղարիայի Գոլյամո-Բելովո գյուղում։ Նա ավարտել է Պլովդիվի միջնակարգ և ավագ դպրոցը, որից հետո տեղափոխվել է Սոֆիա և ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1929 թվականին, իսկ երկու տարի անց ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1931-1932 թվականներին Վերա Դիմիտրովան աշխատել է Բուլղարիայի գյուղատնտեսության և պետական գույքի նախարարությունում որպես իրավախորհրդատուի օգնական, այնուհետև՝ սոցիալական իրավախախտումների դեմ պայքարի վարչության ղեկավարի օգնական։ 1938 թվականին նա մասնակցել է Կին գիտնականների միջազգային ֆեդերացիայում քրեական սոցիոլոգիայի ոլորտում կրթաթոշակի մրցույթին։
Նա նաև համագործակցել է «Философски преглед», «Правна мисъл», «Фар на въздържанието», «Трезвеност», «Литературен глас», «Вестник за жената», «Женски глас», «Адвокатски преглед», «Полицай» և «Преглед за трудово право» ամսագրերի հետ[1]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերա Զլատարևան ամուսնացել է իրավաբան Միխայիլ Գենովսկու հետ[2] (1903-1966), նրանք երկու երեխա ունեին։ Ամուսնու հետ նա բուլղարական «Земя и труд» ամսագրի խմբագիրն էր[1]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերա Դիմիտրովան իրավաբանական և գիտահանրամատչելի բովանդակությամբ բազմաթիվ մենագրությունների հեղինակ է։
- Պատիժ և ապահովագրական միջոցներ (դոկտորական ատենախոսություն/ մենագրություն, Պլովդիվ, 1931, 88 էջ:)
- Բուլղարիայի մարմնավաճառի հոգեբանությունը և սոցիոլոգիան (մենագրություն, Սոֆիա, 1935, 340 էջ:)
- Մարմնավաճառությունը և նրա դեմ պայքարը (1936)
- Հանրային հոգատարություն (մենագրություն, Սոֆիա, 1940, 203 էջ)
- Բռնաբարություն (1940)
- Գույքային հարաբերությունները ամուսինների միջև (1941)
- Կնոջ իրավական պաշտպանություն (1945)
- Գյուղացին ու նոր ժամանակը (1947)
- Ամուսնության և ընտանիքի իրավական պաշտպանությունը Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունում (1958)[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Литературен свят » В » Вера Златарева» (բուլղարերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Вера Златарева | БАУЖ - Българска асоциация на университетските жени» (բուլղարերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Օգոստոսի 19 մահեր
- 1977 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի իրավաբաններ
- Բուլղարացի ֆեմինիստներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Բուլղարացի հասարակական գործիչներ
- Բուլղարացի հրապարակախոսներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Բուլղարացի գրողներ