Jump to content

Վերածնունդ (թերթ, Թեհրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերածնունդ (այլ կիրառումներ)
Վերածնունդ
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1930
ԵրկիրԻրան
ԳրասենյակԹեհրան, Իրան
Լուծարվել է1953

«Վերածնունդ», հասարակական, քաղաքական, գրական թերթ։ Լույս է տեսել 1930-1953 թվականներին, Թեհրանում, տարբեր պարբերականությամբ (օրաթերթ, երկօրյա, եռօրյա և այլն)։ Խմբագիր-արտոնատեր՝ Հայկ Գարագաշ։ Լուսաբանել է իրանահայ համայնքի առօրյան։ Լայնորեն ներկայացրել է Խորհրդային Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի անցուդարձը, սփյուռքահայության գոյատևման նախապայման համարել սերտ կապը հայրենիքի հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անդրադարձել է սովետա-գերմանական ռազմաճակատի իրադարձություններին, հայ ռազմիկների սխրանքներին։

Ետպատերազմյան շրջանում սատարել է ներգաղթը։

Ունեցել է գրական բաժին, ուր հայ դասական և ժամանակակից գրողների գործերից զատ թարգմանաբար ներկայացրել է պարսկական գրականությունը։ Տպագրել է նաև գիտության ու մշակույթի տարբեր բնագավառներին նվիրված հոդվածներ, բժշկական տեղեկություններ, հետաքրքրաշարժ լուրեր։ 1930-1942 թվականներին «Վերածնունդ»-ի հետ հրատարակվել է նաև «Բոբոխ» հավելվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 391