Jump to content

Վացի (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վացի (այլ կիրառումներ)
Վացի փողոցը՝ Հունգարիայում

Վացի փողոց (հունգ.՝ Váci utca), Պատմական Բելվարոշ շրջանի գլխավոր փողոցը՝ Բուդապեշտի կենտրոնում։ Համարվում է քաղաքի ամենակարևոր առևտրական փողոցը։ Հայտնի է զբոսաշրջությամբ[1]։ Փողոցի վրա, խանութներից բացի, նաև գտնվում են ռեստորաններ և սրճարաններ։ Փողոցի երկարությունը 1.2 կմ։

Փողոցը սկսվում է Վյորյոշմարտի հրապարակից և ավարտվում է Ֆյովամ հրապարակում։ Գնում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Փողոցն, մեծ մասամբ, համարվում է հետևակային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. К. Агеев, М. Сартакова. Будапешт. Вокруг света. М.:2012. ISBN 978-5-98652-445-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]