Jump to content

Վարդուհի Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդուհի Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդուհի Խաչատրյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՌոզա Խաչատրյան
Ի ծնե անունՎարդուհի Խաչատրյան
Ծնվել է1927 սեպտեմբերի 4
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 23, 2015(2015-08-23) (տարիքը 87)
Ժանրերժողովրդական
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Վարդուհի (Ռոզա) Կարապետի Խաչատրյան (սեպտեմբերի 4, 1927(1927-09-04)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2015(2015-08-23)[1], Երևան[2]), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1982

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդուհի Խաչատրյանը ծնվել է Գյումրիում։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան։ 1945-1948 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, 1949-1951 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դասավանդել է, եղել է պրոֆեսոր։ Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի[3]։ Կատարել է գուսանական երգեր, կոմպոզիտորական ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի, Նիկոլ Գալանդերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Աշոտ Սաթյանի, Անտոն Մայիլյանի,Խաչատուր Ներսիսյանի,Մանվել Բեգլարյանի…

Ստեղծագործական գործունեությունը սկսել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կապելլայում, այնուհետև հանդես է եկել Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլում (Թաթուլ Ալթունյանի անվան), եղել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մեներգչուհի։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կռունկ»
  • «Մախմուր աղջիկ»
  • «Իմ անուշ տավիղ»
  • «Ղարաբաղի եղնիկ»
  • «Ծիծեռնակ»
  • «Լուռ գնաց»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://armradioarchive.am/ar/Pj8cei8
  2. «Կայացել է Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը».
  3. «Վարդուհի Խաչատրյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]