Jump to content

Վարդգես Գուլիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդգես Գուլիկյան
Ծնվել էմայիսի 6, 1942(1942-05-06)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2017[1]
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1961) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1968)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Վարդգես Լևոնի Գուլիկյան (մայիսի 6, 1942(1942-05-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2017[1]), հայ նկարիչ, գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, 1968 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը։

1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1997 թվականից՝ Նկարիչների միջազգային միության անդամ (ՅՈՒՆԵՍԿՕ

1962-1963 թվականներին աշխատել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ որպես բեմի նկարիչ, 1968-1970 թվականներին՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ֆիլմի նկարիչ, 1970-1979 թվականներին՝ նախագծային ինստիտուտում՝ որպես ավագ ճարտարապետ, 1979-1990 թվականներին՝ Երևանի քաղխորհրդի նախագծային ինստիտուտում՝ որպես բաժնի վարիչ, 1990 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում, կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր է։

1987 թվականին Մոսկվայում ԺՏՆՑ ծաղկի տաղավարի ձևավորման համար արժանացել է Ոսկե մեդալի։ 2013 թվականին դարձել է Համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի սփյուռքի նախարարության, Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցանակաբաշխության դափնեկիր։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հոլանդիայում (1990), Լեհաստանում (1992), Երևանում (1994)։ Գործերից պահվում են Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է թանձր գունային գամմայով բնապատկերներ՝

  • «Աշուն», 1970։
  • «Կեսօր. Սովետաշեն», 1983։
  • «Արա լեռը կեսօրին», 1987։
  • «Տեսարան Կոնդից», 1991։
  • «Բնանկար», 1994։

Նատյուրմորտներ՝

  • «Նատյուրմորտ ձմերուկով», 1992։
  • «Նատյուրմորտ ձկներով», 1995, 2000։

Կոմպոզիցիաներ՝

  • «Տրնդեզ», 1980։
  • «Ծաղկի տոն», 1987։
  • «Նվագախումբ», 1994։
  • «Պայքար», 1994։
  • «Դանթեի հանդիպումը Բեատրիչեի հետ», 2001։
  • «Երաժիշտը», 2003։

Դիմանկարներ՝

  • «Թոռնիկս՝ Լևոնիկը», 1998։
  • «Դիանայի դիմանկարը», 2002։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3512
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]