Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազդատ Աբրահամի Արևշատյան (հունիսի 1 , 1912 , Ռնդամալ (Հրազդան քաղաքի շրջագծի մեջ) - 2007 , փետրվարի 24 , Երևան ), հայ խորհրդային ճարտարապետ ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1965 թ.)։
1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին ։ 1941 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1965 թվականից աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։
Վարազդատ Արևշատյանի նախագծերով կառուցված շենքերից են՝ Հայկոոպի վարչական շենքը Երևանում (1952 -1954 թթ.), Երքաղսովետի գործկոմի շենքը (1952 -1954 թթ., երկուսն էլ՝ Էդուարդ Արևշատյանի հետ), Աղթամար հյուրանոցը Սևանի ափին (1962 թ., Վ․Սարգսյանի հետ)։ Սամվել Սաֆարյանի հետ նախագծել ու կառուցել է Հանրապետության հրապարակի անսամբլում ՀԽՍՀ կառավարական երկրորդ շենքը (ավարտվել է 1955 թվականին)[3] ։ Նրա նախագծով 1936 թ. Երևանում կառուցվել է քանդակագործ Արա Սարգսյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի տունը, որը հետագայում վերածվեց թանգարանի[4] ։
Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալ, 2002 թ.
ՀԽՍՀ պետական մրցանակ, 1970 թ.
ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1965 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 45 )։